2013 թվականին հիմնադրվելուց ի վեր՝ «Դասավանդի'ր, Հայաստանը»-ը հարուստ փորձ է կուտակել՝ ղեկավարելով լայնածավալ նախագծեր, որոնք դրական ազդեցություն են ունեն ողջ երկրով մեկ։ Մեր աճին զուգընթաց՝ զարգանում է մեր առաքելության շուրջ համախմբված մասնագետների ցանցը:
Հասարակական ոլորտում գործընկերության ծրագիրը ստեղծվել է հատուկ «Դասավանդի’ր, Հայաստանի»-ի շրջանավարտների համար (այսինքն՝ մարդկանց, որոնք ավարտել են մեր երկամյա ծրագրերից որեւէ մեկը), որպեսզի վերջիններս խորացնեն իրենց հմտությունները ոչ առևտրային կառավարման տարբեր ասպեկտներ ղեկավարելու համար:
ՔանիորՀայաստանիշահույթչհետապնդողէկոհամակարգըշարունակումէամրապնդվել, «Դասավանդի’ր, Հայաստան»-ընպատակունիխթանելայսաճը՝տրամադրելովտաղանդներև հնարավորություն ստեղծում մեր շրջանավարտների համար առաջարկել իրենց հմտությունները որպես մասնագետներ, ֆրիլանսերներ և խորհրդատուներ:
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ
ՈՐՈ՞նՔ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐԸ
Ծրագրի միջոցով գործընկերներն աշխատում են կազմակերպության տարբեր ստորաբաժանումներում՝ համաձայն իրենց մասնագիտական պատրաստվածության աստիճանի, ինչպես նաև կարիերայի ձգտումների: Տեղաբաշխումներն իրականացվում են հետևյալ բաժիններում`
Գործադիր և ավագ առաջնորդների աջակցություն ⦿ Հանրային համագործակցություն ⦿ Մասնավոր գործընկերություններ ⦿ Մարքեթինգ և հաղորդակցություն ⦿ Գրաֆիկական դիզայն ⦿ Ֆինանսներ և գործառնություններ ⦿ Մարդկային ռեսուրսներ ⦿ Տաղանդների հավաքագրում ⦿ Տաղանդների ընտրություն ⦿ Տվյալներ և ազդեցություն ⦿ Ծրագրի ձևավորում ⦿ Ծրագրի աջակցություն
Ի՞ՆՉ Է ՆԵՐԱՌՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հասարակական ոլորտում գործընկերության ծրագրի նպատակն է պատրաստել մեր շրջանավարտներին՝ ղեկավարելու նախագծեր կամ խորհրդակցություն տրամադրելու կազմակերպություններին՝ նոր ծրագրեր դիտարկելիս: Այդ նպատակով «Դասավանդիր, Հայաստան»-ն իր գործընկերներին վերապատրաստում է հետևյալ թեմաների շրջանակներում`
Աշխատել որպես խորհրդատուներ, փորձագետներ և խորհրդականներ շահույթ չհետապնդող բաժնում ⦿ Մշակել նախագծային առաջարկներ ⦿ Սահմանել ՍՄԱՐԹ նպատակներ այն նախագծերի համար, որոնք նրանք մտադիր են ղեկավարել ⦿ Մշակել գնահատման գործիքներ ⦿ Ստեղծել ծրագրի համապարփակ պլաններ ⦿ Հեշտացնել հաճախորդի հետ խորհրդակցական գործընթացը ⦿ Վերլուծել ՍՄԱՐԹ նպատակները՝ օգտագործելով գնահատման գործիքները ⦿ Գրել համապարփակ հաշվետվություններ՝ արդյունքները ցուցադրելու համար ⦿ Պատրաստել հաշիվ-ապրանքագրեր և կառավարել հաշվապահական հաշվառումը:
ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ
Հասարակական ոլորտում գործընկերության ծրագիրը վճարվող, հետավարտական կրթություն ստանալու հնարավորություն է: Հետավարտական ծրագրի շրջանակներում գործընկերները կարող են ակնկալել ամսական 200,000 ՀՀ դրամ (համախառն) վարձատրություն՝ մեկ տարի շարունակ: Գործընկերության ծրագիրը մշակվել է հատուկ այն անհատների համար, որոնք շարունակում են դասավանդել կամ ներգրավված են կրթության ոլորտի այլ աշխատանքներում։ Մեկամյա ծրագրի ընթացքում գործընկերոջից ակնկալվում է շաբաթական մոտավորապես 20 ժամ աշխատանք՝: Քանի որ մեր նպատակն է օգնել գործընկերոջն աշխատել ամբողջ էկոհամակարգում՝ որպես մասնագետ և խորհրդատու, մեր թիմերը ձգտում են հնարավորինս ճկուն լինել, երբ խոսքը վերաբերում է ծրագրի պահանջներին, որպեսզի նրանք կարողանան լրացուցիչ նախագծեր ձեռնարկել նաեւ «Դասավանդի’ր, Հայաստան»-ից դուրս։