Հայաստանը կանգնած է կրթական ճգնաժամի առաջ։ Յուրաքանչյուր տարի կրթական համակարգում գրանցվում է ուսուցչի ավելի քան 600 թափուր հաստիք, ուսուցիչների կեսը գալիք տասնամյակում թոշակի կանցնի, տարրական դպրոցի աշակերտների մեկ երրորդը գործնականում տառաճանաչ չէ, իսկ աշակերտների միայն կեսն է ուսումը շարունակում ավագ դպրոցում։
ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ՏԱՌԱՉԱՓՈՎ) ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ՄԵՆՔ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ ԾԱՌԱՑԱԾ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ողջ ռազմավարությունը խարսխված է մարդկային կապիտալի զարգացման վրա։ Մենք կենտրոնանում ենք ամենաէական, առանցքային բաղադրիչի՝ առաջնորդության զարգացման վրա, որը հիմք է հանդիսանալու հետագա հաջողության համար։ Մեկ բառով՝ մենք ներդնում ենք կատարում մարդկանց մեջ։
ՋԱՆՔԵՐ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի ամենաբարձրակարգ և կրթված մասնագետներին ներգրավելու համար մենք ջանում ենք դառնալ լավագույն աշխատավայրերից մեկը ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ աշխարհում։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մշտապես վերին հորիզոնականներ է զբաղեցնում Բոստոնի խորհրդատվական խմբի «Մասնակցություն հանուն արդյունքների» (ՄՀԱ) աշխատակիցների գոհունակության մասին հարցման արդյունքներում․
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՀՐԱՇԱԼԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՄՇԱԿՈՒՅԹՆ Է՝ ՀԻՄՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՔՈՉԱՐԻ»-Ի ՎՐԱ։ ՎԵՐՋԻՆՍ ՀԻՄՆԱՐԱՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ Է՝ ԿՈՉՎԱԾ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ԿՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՇԱՐԺՄԱՆԸ։
ԶԻՆԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ուսումնական ծրագրերի նախագծման ղեկավար
«Ինձ թվում է՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Հայաստանում այն բացառիկ կազմակերպու-թյուններից է, ուր կա առողջ, փոխվստահության վրա հիմնված աշխատանքային մշակույթ»։
ՀՌԻՓՍԻՄԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ընտրության բաժնի
ղեկավար
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մի կազմակերպություն է, ուր դու յուրաքանչյուր օր սովորում ես․ սովորում թիմից, սովորում քո սեփական սխալներից։ Շարունակական զարգացումը և կատարելության ձգտումը դառնում են քո ամենօրյա ուղեկից-արժեքները»։
ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ
Առաջնորդության զարգացման ավագ ղեկավար
«Մենք իրավամբ առաջնորդների հոյակապ թիմ ենք, քանզի ոգեշնչվելով մեկս մյուսի քայլերով՝ մենք մշտապես ավելի շատ ենք երազում, ավելի շատ սովորում և ավելի շատ իրականացնում…»
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հրաշալի աշխատավայր դարձնող մեկ այլ գրավական է արտոնությունների այն փաթեթը, որ մենք տրամադրում ենք մեր թիմակիցներին
▸ բժշկական ապահովագրության ընդարձակ փաթեթ
▸ երեխայի խնամքի նպաստ վերջերս երեխա ունեցած ծնողների համար
▸ աշխատանքային համակարգիչ ու բջջային հեռախոս
▸ հեռավար աշխատելու հնարավորություն
▸ վճարվող հավելյալ ոչ աշխատանքային օրեր
▸ աշխատանքի կատարողականի վրա հիմնված աշխատավարձի տարեկան բարձրացում
▸ աշխատավարձի չափով պարգևավճար «Քոչարի» մրցանակը շահելու միջոցով
▸ մասնագիտական զարգացման հնարավորությունների համար նախատեսված անհատական տարեկան բյուջե
▸ վարձավճարն ամբողջապես փոխհատուցող մագիստրական կրթաթոշակի ծրագիր Հայաստանի պետական ԲՈՒՀ-երում ուսանելու համար (երկու և ավելի տարի կազմակերպությունում աշխատող թիմակիցների համար)
▸ Teach For All ցանցի ընձեռած հնարավորություններ
▸ մարզասրահի կորպորատիվ անդամակցություն
▸ ամեն եռամսյակի ավարտին՝ եռօրյա հանգստյան օրեր
▸ թիմային արտագնա աշխատաժողովներ և համախմբող միջոցառումներ
▸ աղանդերներ և ըմպելիքներ գրասենյակում
▸ ծննդյան օրերի և անհատական հաջողությունների տոնում
ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՍ ՄԻԱՆԱԼ ԹԻՄԻՆ։ ԱՅՑԵԼԻ՛Ր ՄԵՐ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԷՋԸ։
ՄԵՐ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ում մենք կարևորում ենք, որ մեր ռեսուրսների գերակշիռ մեծամասնությունը ուղղվի մեր համայնքներին տրամադրվող աջակցությանը։