EDUCATION IN EMERGENCIES: TEACH FOR ARMENIA'S RESILIENCE AMIDST ARTSAKH'S BLOCKADE | «ԴԱՍԱՎԱՆԴԻ՜Ր,ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

Teach For Armenia Teacher-Leader Samvel Tavadyan left the capital of Artsakh, Stepanakert, on December 12, 2022, to teach in the Mets Shen community. Unfortunately, on that day, a group of Azerbaijani individuals, calling themselves eco-activists, blocked the only road connecting Artsakh with Armenia. As a result, Artsakh found itself under blockade, and Samvel’s village Mets Shen was cut off on the other side of the blocked road. Samvel, stuck on the other side, had to conduct classes with his students remotely for months. 

Presently, about 120,000 people living in the Republic of Artsakh have lost contact with the outside world due to the blockade. Teach For Armenia has been operating in Artsakh since 2017, and throughout the past six years, more than 70 Teacher-Leaders served in Artsakh, working with hundreds of Artsakh children. Apart from teaching, they have also implemented various extracurricular activities and dozens of community development programs. 

After the devastation of the Artsakh War in 2020, students, parents, and teachers in the communities of Artsakh faced a new problem at the end of 2022 – the months-long blockade and complete isolation from the outside world. Among the numerous social and psychological challenges, the blockade caused a host of educational problems. 

In addition to the road blockade, the gas supply, used primarily for heating and transportation, frequently was shut down in Artsakh. This led to inhospitable weather conditions in most schools, making it impossible to organize regular lessons. As a result, classes were suspended for a week throughout the territory of Artsakh in February. Even after resuming classes, they had to be shortened due to the inadequate heating conditions in schools. The shortened class durations, reduced by 10-15 minutes, do not allow for conducting a full lesson. "I have to shorten the time for presenting new material, and often, group work remains incomplete or cannot be carried out as intended," explained Eginar Grigoryan, Teach For Armenia’s eighth generation Teacher-Leader. 

Despite these difficult conditions, the main challenge for Teacher-Leaders has been to motivate and inspire students to learn amidst the uncertainty and difficulties they face on a daily basis. "When there is uncertainty and concerns about physical security, it becomes challenging to convince students that the lesson is essential and meaningful," shared Suzanna Kagramanyan, an eighth-generation Teacher-Leader, during an interview. 

To engage students outside of regular classes and provide them with valuable experiences, Teach For Armenia’s Teacher-Leaders organize various extracurricular projects, an essential aspect of the two-year Teacher-Leadership Program, which has become that much more essential for students in these difficult times. Teacher-Leaders have been organizing hiking activities, film screenings, and intellectual games, collectively demonstrating steps towards a brighter future. "By implementing community programs, students believe that they can continue to live in their native village and have the opportunity to improve it," expressed several Teacher-Leaders. 

Although the blockade and gas shortage have critically disrupted the regular implementation of these community programs by hindering the purchase and transportation of necessary materials for the projects, Teacher-Leaders have remained resourceful.  For instance, Samvel Tavadyan’s students are involved in a community program where they recreate works of world-renowned artists while exploring the artists' life and creative journeys. This project is particularly vital for schoolchildren in their small village, offering them exposure to the world of painting and teaching them to appreciate beauty. At the same time, this has served as a necessary form of art therapy for the students. The students believe that the road to Artsakh will eventually open, and they look forward to welcoming guests from different cities to the exhibition of their paintings.

Throughout the challenges posed by the blockade and isolation, Teach For Armenia's dedicated Teacher-Leaders have shown commitment, resourcefulness, and determination to inspire their students and create meaningful learning experiences. Despite the difficult circumstances, they continue to light the path towards a brighter future for the children of Artsakh, showcasing the power of education even in the face of adversity.


«Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդ Սամվել Թավադյանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ուղևորվել էր դեպի Մեծ Շեն համայնք՝ դասավանդելու։ Դժբախտաբար այդ օրն ադրբեջանցի մի խումբ մարդիկ, ովքեր իրենց անվանում են էկո-ակտիվիստներ, փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որի արդյունքում Արցախն այսօր հայտնվել է շրջափակման մեջ։ Սամվելի գյուղը՝ Մեծ Շենը՝ գտնվում է ճանապարհի արգելափակված հատվածի մյուս կողմում, որի արդյունքում  Սամվելը ստիպված է եղել ամիսներ շարունակ իր աշակերտների հետ դասերն անցկացնել հեռավար եղանակով։

Այսօր Արցախի հանրապետությունում ապրում է շուրջ 120.000 մարդ, ովքեր շրջափակման արդյունքում կորցրել են կապը արտաքին աշխարհի հետ։ «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը Արցախում գործում է 2017 թվականից։ Վեց տարիների ընթացքում հիմնադրամի 70-ից ավելի Ուսուցիչ-առաջնորդներ գործուղվել են Արցախ և աշխատել հազարավոր արցախցի երեխաների հետ։ Դասավանդելուց բացի նրանք իրականացրել են տարատեսակ արտադասարանական խմբակներ և տասնյակ համայնքային զարգացման ծրագրեր։ 

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Արցախի համայնքներում պատերազմի հետևանքները դեռևս չհաղթահարած մեր աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները բախվել են նոր խնդրի՝ ամիսներ շարունակվող Արցախի շրջափակմանն ու արտաքին աշխարհից ամբողջապես մեկուսացմանը։ 

Ի թիվս սոցիալական ու հոգեբանական բազմաթիվ խնդիրների՝ Արցախի շրջափակումն առաջ է բերել նաև կրթական մի շարք խնդիրներ։ 

Ճանապարհի շրջափակման հետ մեկտեղ Արցախում սկսվել են նաև հաճախակի գազանջատումները։ Գազի բացակայության հետևանքով դպրոցների մեծ մասում առաջացել էին եղանակային անբարենպաստ պայմաններ, որոնց արդյունքում անհնար էր դարձել դասապրոցեսների կազմակերպումը։ Այս ամենը հանգեցրել էր նրան, որ փետրվար ամսին Արցախի ողջ տարածքում մեկ շաբաթով դադարեցվել էին դասերը։ Մեկշաբաթյա դադարից հետո դասերը վերսկվեցին, սակայն կրճատված տևողությամբ, քանի որ դպրոցների ջեռուցման պայմանները շարունակում էին անհամատեղելի լինել դասապրոցես անցկացնելու համար անհրաժեշտ պայմանների հետ։ 

Մեր Ուսուցիչ-առաջնորդները նշում են, որ 10-15 րոպեով կրճատված դասաժամերը լիարժեք դաս անցկացնելու հնարավորություն չեն տալիս։ 

«Ստիպված եմ լինում կրճատել նոր նյութի ներկայացման ժամանակահատվածը, խմբային աշխատանքները հաճախ կիսատ են մնում, կամ էլ՝ իրականացվում ոչ լիարժեք», - մեզ հետ զրույցում նշեց ութերորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդ  Հեղինար Գրիգորյանը։ 

Կրճատված դասաժամերը, սակայն, առաջացած խնդիրներից միայն մեկն է, որ խոչընդոտում է Ուսուցիչ-առաջնորդների  բնականոն աշխատանքը։ Գլխավոր մարտահրավերն այդ իրականության մեջ  աշակերտներին դրական տրամադրություն և սովորելու շարժառիթ փոխանցելն է։ 

«Երբ շուրջբոլորն անորոշություն է, ֆիզիկական ապահովության խնդիր կա, բարդ է աշակերտներին տրամադրել սովորելուն, բարդ է նրանց համոզել, որ այսօր դաս սովորելը կարևոր է և նշանակություն ունի», - մեզ հետ զրույցում նշեց ութերորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդ  Սյուզաննա Ղահրամանյանը։ 

Դասերից դուրս աշակերտներին ոգևորելոււ, և նրանց համար օգտակար ժամանց ապահովելու նպատակով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդները կազմակերպում են բազմաբնույթ արտադասարանական նախագծեր՝ արշավներ, կինոդիտումներ, ինտելեկտուալ խաղեր և այլն։ 

Արտադասարանական խմբակները կարևոր նախագծեր են  համարվում նաև՝ Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի մաս հանդիսացող  համայնքային ծրագրերը, որոնք իրականացվում են աշակերտների և Ուսուցիչ-առաջնորդների համատեղ ուժերով ։  Ինչպես նշում են մեր Ուսուցիչ-առաջնորդներից շատերը՝ համայնքային ծրագրերը  ապագային ուղղված քայլեր են։ 

«Համայնքային ծրագրեր իրականացնելիս աշակերտները հավատում  են, որ շարունակելու են ապրել իրենց հարազատ գյուղում և  հնարավորություն են ունենալու գյուղն ավելի լավը դարձնել»։ Ցավոք սրտի համայնքային ծրագրերի  իրականացման ընթացքը ևս խափանվում  է՝ շրջափակման ու գազի բացակայության հետևանքով։ Նախագծերն իրագործելու համար անհրաժեշտ նյութերի մեծամասնությունը հնարավոր չէ ձեռք բերել  կամ կազմակերպել դրանց տեղափոխումը, քանի որ ստեղծված իրավիճակը արգելափակել է ցանկացած բնույթի գործառույթների անխափան աշխատանքը։

Օրինակ Սամվել Թավադյանի աշակերտները, ում մասին խոսեցինք նյութի սկզբում, իրենց համայնքային ծրագրի շրջանակներում վերապատկերում են համաշխարհային նշանակություն և ճանաչում վայելող նկարիչների աշխատանքներ՝ միևնույն ժամանակ ուսումնասիրելով տվյալ արտիստների  կյանքն ու ստեղծագործական ուղին։

«Մեր փոքրիկ գյուղում, որը բոլոր կողմերից շրջափակված է, նախագիծն աշակերտների համար շատ կարևոր նշանակություն ունի։ Նրանք ծանոթանում են նկարչության աշխարհին, սովորում են տեսնել գեղեցիկը։ Նախագիծը  նաև հանդիսանում է արթ-թերապիա  աշակերտների համար, որի կարիքը նրանք հիմա շատ ունեն։ Եվ աշակերտները հավատում են, որ Արցախ տանող ճանապարհը անպայման բացվելու է, և իրենց նկարների ցուցահանդեսին շատ հյուրեր են ժամանելու տարբեր քաղաքներից»- մեզ հետ զրույցում ասաց Ուսուցիչ-առաջնորդ Սամվել Թավադյանը:

Չնայած շրջափակման արդյունքում առաջացած բոլոր մարտահրավերներին՝ մեր Ուսուցիչ-առաջնորդներն անում են հնարավոր ամեն բան երեխաների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը չկորցնելու համար։ Նրանց ջանքերը և նվիրվածությունը ոչ միայն օգնում են աշակերտներին շարունակել ուսումնառությունը, այլև նրանց մեջ են սերմանում ապագայի հանդեպ հույսը և լավատեսությունը: Մեր Ուսուցիչ-առաջնորդներն ընդունեցին այս ծանր մարտահրավերը, դարձրին այն առօրյայի մասնիկ և հերթական անգամ ապացուցեցին, որ նույնիսկ ամենադժվար հանգամանքներում կրթության ուժն ու հոգատար ուսուցչի ազդեցությունը երբեք չի կարելի թերագնահատել:

 
Mik Kubelyan2, artsakh