«ԴՊՐՈՑԸ ՄՆԱՑ ՎԵՐԵՎՈՒՄ, ՄՆԱՑ ԹԻՐԱԽԻ ՄԵՋ». ՎՏԱՆԳՎԱԾ Է ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ | WAR INTERRUPTS SCHOOLING AND FOR THOUSANDS: ARTSAKH TEACHERS AND PUPILS COPE WITH THE CHALLENGES

 
Նկարը ԱՀ ՄԻՊ-ի գրասենյակի

Նկարը ԱՀ ՄԻՊ-ի գրասենյակի


hetqArm.png
 

հեղինակ. Արմինե Հովհաննիսյան

13:27, 21 հկտ 2020


Երևանի բակերից մեկում մի քանի օր է մի երեխա է շան հետ զբոսնում: Նորեկի հետ զրույցի բռնվել չի ստացվում. տարիքին ոչ համապատասխան լուրջ է ու լուռ: Հարցերին պատասխանում է կարճ ու արագ ու միայն շան հետ խաղալիս է դեմքին մանկական անհոգություն ու չարաճճի ժպիտ հայտնվում: Ավելի ուշ երեխայի մայրը պատմում է, որ Ստեփանակերտի հրետակործությունից օրեր անց Երևան են տեղափոխվել՝ վերցնելով փաստաթղթեր, ամենաանհրաժեշտ մի քանի իր ու հագուստ: Երեխան՝ իննամյա Կարինեն, դպրոց չի հաճախում, ինքնամփոփ է դարձել, «կարծես ուրիշ մարդ լինի»: Թե ստեփանակերտցի փոքրիկի ընդհատված ուսումը երբ կշարունակվի, պարզ չէ, քանի որ ընտանիքը Երևանում երկար չի մնալու, դեռ չգիտեն՝ ուր, բայց էլի են տեղափոխվելու։ «Երանի՜ կարողանայինք տուն գնալ»,-արցունքները մի կերպ զսպելով՝ ասում է Կարինեի մայրը:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի Հանրապետության շուրջ 90 հազար բնակիչ ստիպված լքել է տները՝ տեղափոխվելով Արցախի կամ Հայաստանի այլ բնակավայրեր: Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ զեկույցի համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են ավելի քան 130 քաղաքացիական բնակավայր, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է հազարից ավելի ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտ, այդ թվում՝ մի քանի տասնյակ կրթական հաստատություններ: ԱՀ մարդու իրավունքների գրասենյակն ահազանգում է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով փակվել է 217 դպրոց և 60 մանկապարտեզ, 24 հազարից ավելի  աշակերտ էլ դպրոց չի հաճախում:

Որքան էլ պատերազմի ժամանակ այլ, առավել կենսական առաջնահերթություններ կան, չի կարելի մոռանալ, որ կրթության հասանելիությունը երեխաների ամենակարևոր  իրավունքներից է՝ ամրագրված երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայով և տեղական Սահմանադրություններով, իսկ դրա բացթողումը երեխաների ապագայի վրա աղետալի հետք կարող է թողնել: Մասնավորապես՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ասում է, որ եթե երեխաները մնում են առանց դպրոցի, ապա նրանց սպառնում է չքավորություն, որը կարող է ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում:

Ստեփանակերտ. երեխաները դժվարությամբ են շեղվում պատերազմից

narine.jpg

Նարինե Վարդանյանը Ստեփանակերտից պատմում է, որ սեպտեմբերի 27-ին կրակոցների ձայներից է արթնացել. «Արթնացա 7:20: Հինգ, վեց, յոթ... գուցե ավելի շատ «գըմփոցներից»: Նախորդ օրը քաղաքի տոնն էր եղել, հրավառության ձայներին էին նման: Բայց ես, երևի, պատերազմի մեջ շատ եմ ապրել, միանգամից հասկացա: Հետո հարևաններն ասացին՝ լայնամասշտաբ պատերազմ է, հետո արդեն պատուհանիցս տեսա, թե ինչպես են 10-15 երեխա վազում դեպի ապաստարան: Հետևեցի նրանց: Պատերազմը տեղափոխեցինք նկուղային հարկեր: Դպրոցը մնաց վերևում, մնաց թիրախի մեջ: Հետո ապաստարաններում եղան երեխաներ, ում հետ փորձեցի խոսել, խաղալ, դասերը... Ասում էին՝ իմ ուշք ու միտքը պապաս ա: Ու դժվար էր համոզել, որ սովորեն»: Նարինեն ասում է, որ երեխաներին անվտանգ վայրեր տեղափոխելուց հետո նրանց մի մասը սկսեց հաճախել դպրոցներ, մի մասն այդպես էլ չի ուզում կամ չի կարողանում: Շատերն ուղղակի հույս ունեն, որ պատերազմը շուտ կավարտվի, ու իրենք հետ կգնան իրենց համայնքներ:



Photo from HRO of the RA

Photo from HRO of the RA


HetqEng.png
 

by Armine Hovhannisyan

5:18 PM, 21 Oct 2020


For the past few days, a young boy has been walking in a yard in a Yerevan neighborhood. A dog is always by his side.

It’s hard to strike up a conversation. The boy’s relatively tight-lipped for his age. He answers questions briefly and quickly. It’s only when he plays with the dog that a smile appears on his face, revealing the mischievous boy underneath.

Nine-year-old Karen and his family moved to Yerevan soon after the Azerbaijani military started shelling Stepanakert. They quickly packed the essentials: documents, clothes.  

Karen isn’t going to school in Yerevan. The boy has become withdrawn, and it’s unclear when his interrupted education will resume. The family won’t stay in Yerevan for long. Their next port of call has been decided. "I wish we could go home," says Karine's mother, holding back her tears.

According to Artsakh Human Rights Defender Artak Beglaryan, some 90,000 residents of the Artsakh Republic have been forced to leave their homes and move to other settlements in Artsakh or Armenia since September 27.

According to the interim report his office published on Azerbaijani crimes against the population of Artsakh, Azerbaijani armed forces targeted more than 130 civilian settlements, and according to preliminary data, more than a thousand infrastructure, public and industrial facilities were seriously damaged, including several dozen educational institutions. Beglaryan’s office reports that 217 schools and 60 kindergartens have been closed due to Azerbaijani aggression, and more than 24,000 students do not attend school.

 While there are other, more vital priorities during the war, we must not forget that access to education is one of the most important rights of children, enshrined in the UN Convention on the Rights of the Child and its local constitutions, and its omission can have a devastating effect on children's future. UNICEF says that if children are left without school, they are at risk of poverty, which can last a lifetime.

Stepanakert: It is difficult for children to avoid the war

narine.jpg

Narineh Vardanyan, from Stepanakert, says that on September 27 she woke up to the sound of firing.

"I woke up at 7:20. Five, six, seven ... maybe more thuds. The day before was a city holiday. It sounded like fireworks. But I lived in a war for a long time, I understood immediately. Neighbors then said large-scale fighting had broken out. I saw10-15 children running to a shelter. I followed them. We moved the war to the basement. The school stayed above, in the target zone. There were children in the shelters with whom I tried to talk, play, give lessons ... They said they were thinking about their fathers. It was hard to persuade them to learn,” says Vardanyan.

She says some of the children taken away from the war zone started going to school in their new locales.  Others either didn’t want to study or they couldn’t.

 
Mik Kubelyan1