ՀԱՎԱՔԱԿԱՆՈՐԵՆ ՄՇԱԿՎԱԾ ՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՄԻՏՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ | COMMUNITY CO-CREATED SYSTEM-CHANGE RECOMMENDATIONS

 
banner.jpg

Covid-19 համավարակին ի արձագանք՝ Հայաստանի կրթական հաստատությունները՝ փակվելով, ամբողջովին անցան հեռավար ուսուցման։ Այս նոր կրթական պարադիգման հստակ կերպով ցույց տվեց, թե որքան թույլ և փխրուն կարող են լինել դպրոցական ուսուցման ավանդական ձևերը, երբ խոսքը գնում է որակյալ կրթության համընդհանուր հասանելիության մասին։ Այս փոփոխությունը նշանակալից ազդեցություն ունեցավ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի գյուղական համայնքներում գտնվող գործընկեր դպրոցների ավելի քան 14,000 աշակերտների վրա։ Այս անորոշ ժամանակներում կրթական հաստատությունները, կազմակերպությունները և ուսուցիչները, այդ թվում «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդները օրնիբուն աշխատում էին, քանի որ միաժամանակ թե ջանում էին հասնել ուսումնառության ակնկալվող արդյունքներին, թե ադապտացնում էին ուսումնառության նոր գործիքներ։ 

Հայաստանի քաղաքային կենտրոնների և համարժեք ենթակառուցվածքներ չունեցող գյուղական համայնքների միջև առկա է կրթական հնարավորությունների հասանելիության խորը անհավասարություն, որն էլ առավել սրվեց վերջին գլոբալ մեկուսացման արդյունքում։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ում մենք համոզված ենք, որ լիարժեք փոփոխությունը հնարավոր է ու խիստ անհրաժեշտ՝ առկա խնդիրների գնահատման ու կրթական ողջ էկոհամակարգում համատեղ բարեփոխումների մշակման ճանապարհով։    

Ահա հենց այս գաղափարով ոգեշնչված ու ուղղորդվելով կրթական համակարգի վրա COVID-19-ի ազդեցությամբ՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը մեկնարկեց համատեղ ստեղծարար գործընթաց՝ վերհանելու կրթության ոլորտի՝ համակարգային փոփոխության տանող առաջնահերթությունները։ Դեռևս նախքան համընդհանուր մեկուսացումը՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը կրթության քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ սեփական հետազոտությունն անցկացրեց՝ դրանում ներգրավելով 190 բազմաոլորտ դերակատարների։ Այս ողջ գործընթացում մասնակիցներին խնդրեցինք առաջադրել Հայաստանում կրթական անհավասարությունը կրճատող երկարաժամկետ լուծումներ։ Այս գործընթացում ընդգրկվածների մեկ երրորդը «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հետ անմիջական առնչություն չունեցող անհատներ են․ նրանց շարքում են 20 աշակերտ, հանրակրթական դպրոցների 18 ուսուցիչ, 11 դպրոցի տնօրեն և տաբեր պետական ու մասնավոր հաստատություններ ներկայացնող 13 գործընկեր։ Մնացած մասնակիցները մեր ծրագրի մասնակիցներն էին, կազմակերպության աշխատակիցները՝ ընդհանուր առմամբ՝ 52 Ուսուցիչ-առաջնորդ, 42 Շրջանավարտ-դեսպան և 34 աշխատակից։ 

Հարցումների և ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում մասնակիցները առանձնացրել են հետեւյալ 10 հիմնական կարևորության ոլորտները․

  1. Բոլոր ուսուցիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում։

  2. Կրթության ոլորտում գործող բոլոր դերակատարների միջև երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ստեղծում։

  3. Հեռավար ուսուցման, ծրագրային հենքով ուսուցման և ինքնակրթության սկզբունքների վրա հիմնվելով՝ նորարար լուծումների և նոր ուսումնառության մոդելների մշակում, ինչպես նաև «էլեկտրոնային դպրոց» մոդելի ստեղծում։

  4. Դպրոցի շենքը որպես բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի դիտարկում՝ միաժամանակ բարելավելով դպրոցի ենթակառուցվածքային ու տեխնիկական պայմանները։

  5. Կրթության երկարաժամկետ ռազմավարության մասնակցային մշակում, որն էլ տեղի ու միջազգային լավագույն փորձի հիման վրա կխթանի նորարարությունը, ինչպես նաև համընդհանուր կրթական արդյունքներին կլինի համահունչ։ 

  6. Փոփոխվող աշխարհի առաջնահերթություններին և զարգացման միտումներին համահունչ կրթության բովանդակության արդիականացում։

  7. Դպրոցների վարչական աշխատակազմի շրջանում առաջնորդային որակների և կրթության կառավարման հմտությունների ամրապնդում։

  8. Դպրոցների աշխատակազմի վարձատրության մեծացում և ուսուցիչների համար կայուն մոտիվացիոն մեխանիզմների ներդնում։

  9. Սոցիալ-հոգեբանական աջակցության, սոցիալ-էմոցիոնալ ուսուցման առաջմղում և կյանքի հմտությունների զարգացում ազգային կրթական ծրագրով նախատեսված ակադեմիական ուսումնառության հետ համատեղ։ 

  10. Ուսուցիչների վերապատրաստմանն ու մանկավարժական կրթությանը այլընտրանք հանդիսացող մոտեցումների մշակում։ 

Հարցումներն ու ֆոկուս խմբային քննարկումները, իրականում ցույց տվեցին, որ ուսուցիչների կարողությունների զարգացումը և դպրոցների արդյունավետ կառավարումը համարվել էին խիստ կարևոր, քանզի բոլոր 190 դերակատարներն էլ միաձայն նշել էին այս երկու ուղղությունների զարգացման առաջնահերթությունը։ Նախքան COVID-19-ի տարածումը՝ մի քանի խմբեր վերհանել էին ուսուցչական աշխատանքի նորարար մոտեցումների անհրաժեշտությունը, այդ թվում հեռավար ուսուցումն ու ծրագրային հենքով ուսուցումը։ Ներկա իրավիճակն առավել ամրապնդեց դերակատարների կողմից հնչեցված այդ կարիքի հասցեագրման անհրաժեշտությունը։ Հետաքրքիր է, որ մեր հետազոտության արդյունքներն ընդհանուր առմամբ համահունչ են 2030թ․ Ազգային Կրթության Զարգացման Ծրագրի միջոցառումներին, որոնք ընդգծում էին ուսուցիչների կարողությունների զարգացման և արդյունավետ ուսումնառության ծրագրերի մշակման կարևորությունը։ 

Հաշվի առնելով այս գործընթացի մասնակից տարբեր դերակատարների առաջադրած կարծիքներն ու առաջարկները՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ն առաջարկում է սինխրոնիզացնել կրթության համակարգում գործադրվող բոլոր ջանքերը հանուն 21-րդ դարի կրթության կարևորման։ Տարբեր դերակատարներ հստակ ու միահամուռ փոխհամաձայնության են եկել, որ պետք է լինել նորարար։ Հաղթահարելով այս դժվարին ժամանակներն ու ապահովելով յուրաքանչյուր աշակերտի համար հասանելի կրթական հնարավորություններ՝ մենք վստահ ենք, որ հավաքական առաջնորդության և միասնական ջանքերով կրթության ոլորտում հնարավոր է հասնել բեկուն փոփոխությունների։



banner.jpg

In response to the COVID-19 pandemic, educational institutions in Armenia completely switched to distance learning platforms during school closures. This new educational paradigm showcased how fragile our traditional modes of schooling can be in delivering equal access to a quality education. More than 14,000 students at Teach For Armenia’s partner schools  in rural communities were rigidly impacted by this shift. During these troubled times, educational institutions, organizations, and teachers, including Teach For Armenia’s Teacher-Leaders, were stretched as they attempted to meet the expected learning outcomes while frantically adapting to new tools. The inequity of educational opportunities that exists between Armenia's developed urban centers versus rural communities that lack infrastructure were exacerbated by the recent global shutdown. At Teach For Armenia, we believe that by assessing existing problems and designing joint reforms across the education ecosystem, transformation is possible and urgently needed.

Empowered by this idea and triggered by COVID-19’s impact on the system, Teach For Armenia  launched a co-creative process to identify system-change priorities in the field of education. Before the global shutdown, Teach For Armenia conducted its own research on policy issues in education by engaging 190 diverse stakeholders. Through the process, we asked participants to name long-term solutions to issues that confront educational equity in Armenia. A third of those included in the process represent individuals who are not directly affiliated with Teach For Armenia, including 20 students, 18 traditional public school teachers, 11 school principals, and 13 partners from different public and private institutions. The remaining participants included our program participants as well as employees of the organization, totaling 52 Teacher-Leaders, 42 Alumni-Ambassadors, and 34 staff members. 

Through surveys and focus groups, the stakeholders named the following 10 primary focus areas:

  1. Continuous development of all teachers’ professional competencies; 

  2. Establishment of long-term strategic collaboration between all stakeholders in the field of education;

  3. Development of innovative solutions, new learning models based on distance learning, project-based learning, and self-learning principles, as well as the establishment of an “e-school” model; 

  4. Reimagining the school building as a multi-purpose community center, improving schools’ physical  conditions;

  5. Participatory development of a long-term education strategy that will promote innovation based on local and international best practices and aligned with global educational outcomes; 

  6. Modernization of educational content in line with development tendencies and priorities of the changing world;

  7. Reinforcement of leadership qualities and education management skills among school administrators; 

  8. Increased salary of school staff and establishment of strong motivation mechanisms for teachers; 

  9. Promotion of socio-psychological support, socioemotional learning, and the development of life skills in conjunction with academic learning linked to the national curricula; 

  10. Develop alternative approaches to teacher training and pedagogical education.

As a matter of fact, the surveys and focus group sessions underscored the importance of teacher’s capacity development as well as effective school leadership, with all 190 stakeholders unanimously pointing to these two topics as priorities. Prior to the outbreak of COVID-19, multiple groups identified the need for innovative teaching practices, including distance learning and project-based learning. The current situation further emboldened these opinions and suggestions mentioned by the stakeholders. Interestingly, it should be noted that our findings on the whole were closely aligned to the actions outlined in the National Education Development Program 2030, which emphasize the importance of teachers’ capacity building and designing efficient study programs. 

Considering all intents and proposals suggested by the various stakeholders engaged in this process, Teach For Armenia recommends synchronizing efforts across the system in order to prioritize 21st century learning. There is clear and broad consensus across diverse stakeholders that we must innovate. To overcome these challenging times and ensure educational equity for every student, we are convinced that through collective leadership and joint efforts we can achieve breakthroughs in education.

 
Mik Kubelyan1