ԵՐԵՔ ԱՆՀԱՏ. ՄԵԿ ՆՊԱՏԱԿ | THREE INDIVIDUALS: ONE MISSION

 

Արմավիրի մարզը յուրահատուկ է իր գեղեցկությամբ և բնությամբ։  «Դասավանդի՛ր,  Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդները իրենց առաքելությունն են իրականացնում այս մարզի շատ համայնքներում, իսկ Բաղրամյան խոշորացված համայնքի Վանանդ գյուղի միջնակարգ դպրոցում աշխատում է երեք Ուսուցիչ-առաջնորդ։

Դպրոցը հիմնադրվել է 1986թ.։ Ներկայումս այստեղ սովորում է  205 աշակերտ։ 

«Դպրոցը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ հաջողված համագործակցության վեց տարվա պատմություն ունի։ Երկու շրջան հյուրընկալել ենք անգլերեն լեզվի ուսուցչի և հոգեբանի։ 2021թ. մեզ միացավ նաև մաթեմատիկայի ուսուցիչ։ Այժմ մեր դպրոցում իր Առաջնորդության զարգացման ծրագիրն է իրականացնում երեք Ուսուցիչ-առաջնորդ»,- նշում է դպրոցի տնօրեն Հայկ Խաչիկյան։ 

Երեք տարբեր անհատ. մեկ նպատակ՝ դպրոցում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա բացահայտելու իր ներուժը։ Ամեն ծրագիր, գաղափար կամ նախաձեռնություն քննարկվում և իր լուծումն է գտնում երեք նվիրյալ առաջնորդների թիմային հզոր աշխատանքի շնորհիվ։ Լինդա Հեքիմյանը, ԼևոնԲեժանյանը և ՍևակՊարիկյանը, համատեղելով իրենց ջանքերը, դպրոցի հետ համագործակցությամբ փորձում են դաստիարակել Վանանդի ապագա առաջնորդների սերունդը։

Լինդա Հեքիմյան

Լինդան իր գալուստով նոր շունչ և ջերմություն է բերել դպրոց։ Նրան համայնքում բոլորն են սիրում։ Շատ խորհրդանշական է այն ժամանակաշրջանը, որում Լինդան որոշեց դառնալ Ուսուցիչ-առաջնորդ։ Լինդայի երկամյա ճամփորդությունը ուղեկցվեց համավարակով և պատերազմով։ Սակայն նրան և ոչ մի մարտահրավեր չընկճեց և չկանգնեցրեց։ 

«Ես ծնունդով Գյումրիից եմ։ Գյումրին մեծ քաղաք է, որտեղ կյանքն ավելի ակտիվ է։ Հիմա կյանքս տարբեր է։ Ամենակարևորը ես մարդկային հարաբերություններում տարբերություն չեմ տեսնում. ինձ զգում եմ ինչպես իմ հարազատ քաղաքում»,- պատմում է Լինդան համայնքում իր առաջին տպավորությունների մասին։ 

Հոգեբանի աշխատանքը շատ բարդ է, շատ քիչ դեպքերում է, երբ աշակերտներ ինքնակամ դիմում են հոգեբանի օգնությանը. երկար աշխատանքը ու իրազեկվածության բարձրացումը բերել են երիտասարդ մասնագետի համար ցանկալի արդյունքի։

Լինդան իր դասավանդման առաջին օրերից դասարաններում փակցրել էհետևյալ գրությամբ ցուցանակ՝ «Այստեղ սովորում են հանճարներ»։

«25 տարի անց իմ աշակերտները կլինեն կայուն և հաստատակամ, ես միշտ եմ հորդորում նրանց դրական տրամադրվել ապագայի նկատմամբ, քանի որ նրանք են ապագան կերտողները» ,- ասում է Լինդան։

«Դասավանդի՛ր, Հայասան»-ի հետ համագործակցության ամեն օրը մի նոր փորձառություն է:

«Ձախողումներ, հաջողված պատմություններ շատ եմ ունեցել, սակայն միշտ գիտակցել եմ, որ այդ ամենը հմտացնում  և զարգացնում են այնպիսի որակներ, որ մեկ այլ պարագայում ոչ մի տեղ չէի կարող յուրացնել»,- պատմում է Լինդան։

Կարգախոսը, որով առաջնորդվում է և խորհուրդ է տալիս Ուսուցիչ-առաջնորդ Լինդան հետևյալն է՝ քանի ապրում ենք, ժամանակ չպետք է կորցնել։ 

Սևակ Պարիկյան

Սևակը ծնունդով Լիբանանից է։ Իր դպրոց գալուն պես երեխաները անգլերեն լեզուն նորովի բացահայտեցին և սիրեցին։ 

«Ես Բեյրութից եմ։ Սովորել եմ Եղիշե Մանուկյանի անվան քոլեջում, ապա Հայկազյան համալսարան և ստացել տնտեսագետի որակավորում»: Դեռևս 2015թ. Սևակը մտադիր էր միանալ «Դասավանդի՛ր, Հայասան»-ի շարժմանը։ Ցանկությունը գործողության վերածվեց համալսարանն ավարտելուց հետո։ Դիմեց ծրագրին և վերադարձավ հայրենիք։

Այս երկու տարիները Սևակի համար ինքնաբացահայտման և ինքնաճանաչման տարիներ էին։  Երկու տարի հետո Սևակը ցանկանում է շարունակել աշխատել նույն ոլորտում։ Այդ միտքը գլխում նա իր համայնքային նորարարական ծրագիրը՝ արհեստանոցի ստեղծումը, իրականացնում է միտում ունենալով համայնքի բոլոր ներկայացուցիչներին ներգրավել արհեստանոցի աշխատանքներում։

Լևոն Բեժանյան

Լևոնը, որ վերջերս է միացել Լինդային և Սևակին, առավել հաստատակամ ու ինքնավստահ սկսեց իր ուղին համայնքում, քանի որ արդեն իսկ ներկա երկու Ուսուցիչներ-առաջնորդները ամեն կերպ աջակցեցին Լևոնին համայնքի կյանքում և դպրոցի առօրյաում ներգրավելիս ։

«Իրականում սկզբնական շրջանում շատ հարցեր էի տալիս։ Լինդայի և Սևակի հետ թիմային աշխատանքը շատ էր դուր գալիս։ Ամենակարևորն այն է, որ նույն գաղափարն ենք կիսում և նույն նպատակերն ունենք» ,- ասում է Լևոնը։ 

Ուսուցիչները աշակերտներին սովորեցնում են նախ հմտանալ թիմային աշխատանքի մեջ, որպեսզի նրանք դառնան իրենց համայնքի համար պատասխանատու քաղաքացիներ։ Մասնագիտությամբ տնտեսագետ և կառավարիչ Լևոնը մտածել չէր կարող, որ մի օր ուսուցիչ կդառնա, սակայն կյանքը իրեն հասցրեց Վանանդ՝ կատարելու իր առաքելությունը։ 

Տեսակով ինտրովերտ Լևոնը իրեն հարմարավետ է զգում իր համայնքում. քիչ շարժը, մարդկանց անցուդարձի բացակայությունը նրան չեն խանգարում վայելել իր կյանքը համայնքում։ 

«Կրթությունը ամեն ինչի հիմքն է, ներկայիս գլոբալիզացիայի ժամանակ ամբողջ աշխարհում կրթությունը ստեղծում է մարդկանց, աշակերտների, ովքեր մասնակից կդառնան այդ ընթացքին և չեն մնա իրենց տեղերում։ Ուսուցչի աշխատանքի կարևոր ուղղությունն է առարկայական գիտելիքներից բացի երեխաներին սովորեցնել հմտություններ, որոնք պետք են այս աշխարհում առաջադեմ և ստեղծարար լինելու համար»,- ասում է Լևոնը։



The nature and beauty of the Armavir region are unique. As part of our mission to increase educational opportunities nationwide, Teach For Armenia places many Teacher-Leaders in Armavir. Currently, three Teacher-Leaders are working in Vanand village, which is part of a cluster of villages called Baghramyan in the Armavir region. Vanand Secondary School was founded in 1986 and serves 205 students. 

"Our school has been partnering with Teach For Armenia for six years. Two Teacher-Leaders joined our staff — one to teach English and the other to serve as the school psychologist. In 2021, a third Teacher-Leader joined us to teach math," said the principal of Vanand Secondary School Hayk Khachatryan. The three Teacher-Leaders working together towards a common goal are Linda Hekimyan, Levon Bezhanyan, and Sevak Parikian. They work together to plan programs, solve problems, and educate our future leaders. 

Linda Hekimyan

Linda, who has brought new breath and warmth to the school, is loved by the community. Although she joined our Leadership Development Program during the pandemic and Artsakh war, she continues to do her job with a lot of love. "I’m from Gyumri. Gyumri is a big city with a lot of traffic. Now, my everyday life in the village is less active,” said Linda, who is the psychologist at Vanand Secondary School. "The most important thing is that I don’t see any differences in human interactions. I feel at home.”

Being a school psychologist is not easy. In communities like Vanand, there is stigma around seeking psychological support. By increasing awareness about the role, attitudes have started to shift. During her first days teaching, Linda sought to boost her students’ confidence and motivation by hanging a sign that says “Geniuses study here” on the door of her classroom. "In 25 years, my students will be capable and determined. I always urge them to be positive in everything that they do," said Linda.

Every day working with Teach For Armenia is a full of experience, which can be both positive and negative. Teachers are shaped by the experience they gain. "I have had many failures and successes in the classroom, and through these experiences, I have developed qualities and skills that I could not master anywhere else," she said. Linda’s motto in life and teaching is: While we live, we should not waste time.

Sevak Parikian

Sevak from Beirut inspired his students to learn English. "I am from Beirut, Lebanon. I studied at the Yeghishe Manukyan College, then at Haigazyan University, where I received a bachelor's degree in economics," said Sevak. He learned about Teach For Armenia for the first time in 2015. Upon graduating from college, he applied to the program and moved to Armenia. After two years, Sevak wants to continue working in the same field and continue building the future leaders of Armenia. With this idea in mind, he is implementing a Community Innovation Project that involves students and other members of the community.  

Levon Bezhanyan

With the help of his fellow Teacher-Leaders Linda and Sevak, Levon has integrated into the school community quickly and with confidence.``Generation five and six Teacher-Leaders helped me a lot. I asked them a lot of questions and enjoyed the teamwork. The most important thing is that we share the same ideas and goals,” said Levon. 

Educators teach their students to master teamwork, to be responsible citizens, and to do something important for their homeland like their teachers. Levon, an economist and manager by profession, could not have imagined that one day he would become a teacher. But life took him to Vanand to fulfill his mission.

Levon is an introvert who feels comfortable in a small community like Vanand. He enjoys the slow pace and spaciousness of village life. "Education is the basis of everything. Amidst rapid globalization, education creates people who will not remain in one place and will be part of that process. The most important part of a teacher's work, in addition to teaching subject knowledge, is teaching skills that they need to contribute to a creative world," said Levon.

 
Mik Kubelyanalumni, 2