WHY WE NEED TO END THE DIGITAL DIVIDE | ԻՆՉՈՒ՞ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԹՎԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ

 
LinkedIn.png
 
 

Ruiz Profile.png
 

Before COVID-19 and consequent school closures, access to the world wide web was viewed by many of us as a luxury, a privilege afforded to those who could pay for the service. The thought of equipping every child with the necessary technology to learn online would have been viewed as excessive with an exorbitant price tag. Instead of dreaming big, we often tempered our expectations and instead focused on the lowest common denominators in education: basic literacy, numeracy, and content mastery delivered through traditional means. It took a pandemic to show us how woefully underprepared we are to deliver on a future-facing education. 

Imagine a classroom with 19 students. To the front of the classroom are four students, sitting behind a laptop or a tablet, ready to learn. Behind them are 13 students with smartphones, however a few of them are sharing devices with their families, and a couple of them are not connected to the internet at all. At the back of the class are two students using basic cell phones with no data plan. While the cell phones that the students may not be ideal for instruction, these students at least have access to their teacher. Meanwhile, in the classroom next door, there are another four students who are sitting completely in the dark with no access to technology. Period. Take this analogy, and stretch it across Armenia and Artsakh, and this is the challenge that our teachers are currently facing.* In other words, a third of our students are struggling to stay connected with their teachers and less than a fifth have devices that effectively support sustained online learning.

COVID-19 did not create the digital divide, it simply exacerbated the disparity. Across the nation, our students are falling through the crack created by this chasm. For students without access to technology, the effects of summer learning loss will certainly widen dramatically. Furthermore, even after the virus subsides, our students deserve an equitable education. The term “equity” in English does equate to “equality.” Equality infers equal distribution, while equity means that we are providing ample resources to reach students who need it the most. As an organization that is committed to educational equity, ending the digital divide is a part of Teach For Armenia’s mission.

However, access will not suffice. Amid lockdowns, educators around the world raced to provide students with emergency remote teaching. Hastily, school systems put into place remedies in order to address the immediate needs of students (who at least had the ability to connect). For students without technology, creative teachers like Narine Selimyan found ways to send work home. While these responses were absolutely necessary and appropriate, we need to go beyond temporary mitigation. At times, crisis forces innovation. Now is the time for Armenia’s education system to leapfrog. The answer could be found in Change-Based Learning.

Back in 2009, Apple Inc. coined the term: “Challenge-Based Learning.” In short, it is a form of project-based learning that guides students through the process of solving real-life problems that confront their communities by leveraging self-guided online research. At Teach For Armenia, we adapted a version of this approach, and we call it “Change-Based Learning.” Why “change” and not “challenge”? The distinction is small, but important. As Peter Block wrote, our communities are not problems to be solved. Rather, they are full of infinite possibilities, and our students have the power to unlock that potential. In short, we see our students are drivers of positive change and innovation.

This summer, Teach For Armenia aims to run a Virtual Student Leadership Camp. We have already placed an order for 360 devices so that we can pilot a program that will weave together Change-Based Learning with the national syllabus. Through the camp, students will work in teams as they explore “big ideas” pulled from state-mandated topics. By the end of the camp, the students will then create proposals and record pitches for projects that will spark innovation within their respective communities. Using Teach For Armenia’s Community Impact Fund, we will then award a group of students a microgrant so that they can implement the idea during the coming school year. All of this is being done in alignment with priorities outlined by the Ministry of Education, Science, Culture and Sport in Armenia.

Before the close of 2020, Teach For Armenia aims to equip every student in our partner schools with a device that will support effective online learning. We will train our participants how to facilitate Change-Based Learning in their classrooms while following the syllabus. Our hope is to then support other teachers across the nation to adopt innovative approaches to teaching. 

Our children are inheriting a broken world. It is at least our duty to supply the right tools so that they can fix the problems that we were unable to solve for them. 

To help end the digital divide, click here

*These numbers are based on data collected from Teach For Armenia’s Teacher-Leaders in April 2020.

 

Ինչո՞ւ պետք է հաղթահարել «թվային մեկուսացումը»

 

Մինչև COVID-19-ի տարածումը և դրան հետևած դպրոցական տարածքների փակումը համացանցի հասանելիությունը շատերիս կողմից դիտվում էր որպես շքեղություն կամ առավելություն, որ մատչելի է միայն դրա ծառայությունների համար վճարունակ մարդկանց: Առցանց ուսման համար անհրաժեշտ տեխնոլոգիական գործիքներով յուրաքանչյուր երեխայի զինելու միտքը կարող էր ընկալվել որպես աննկարագրելի մեծ ծախսեր ենթադրող չափազանցություն: 

Մեծ երազանքներ ունենալու փոխարեն մենք հաճախ մեղմել ենք մեր ակնկալիքները և մեր ուշադրությունն ուղղել կրթության նվազագույն ընդհանուր շեմերին՝ տարրական լեզվական և մաթեմատիկական գրագիտություն կամ բովանդակության յուրացում՝ ավանդական եղանակներով։ Մեզ համավարակ անհրաժեշտ եղավ, որպեսզի հասկանանք, թե որքան ցավալիորեն անպատրաստ ենք մատուցել հայացքով դեպի ապագան շրջված կրթություն:

Պատկերացրե´ք 19 աշակերտից բաղկացած դասարան: Առաջին նստարաններին՝ շարժական համակարգչի կամ պլանշետի առջև, նստած է սովորելու պատրաստ 4 աշակերտ: Նրանց հետևի շարքերում բջջային հեռախոսը ձեռքին նստած է 13 աշակերտ, որոնցից շատերն օգտվում են իրենց ընտանիքի անդամների հեռախոսներից, իսկ ոմանք ընդհանրապես չունեն ինտերնետային կապ: Դասարանի հետնամասում երկու աշակերտի ձեռքին կան պարզունակ բջջային հեռախոսներ, որոնցում չկան ինտերնետային կապի համար անհրաժեշտ կարգավորումներ: Թեև բջջային հեռախոսները լավագույն գործիքը չեն աշակերտների ուսումնառության համար, սակայն նրանք առնվազն ունեն ուսուցչի հետ շփվելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, հարևան դասարանում կան են 4 այլ աշակերտներ, որոնք նստած են լիարժեք մթության մեջ՝ առանց որևէ տեխնոլոգիական հասանելիության: Այսքանը: Այժմ փորձե´ք այս այլաբանությունը մտովի տարածել ամբողջ Հայաստանի և Արցախի վրա և կստանաք այն մարտահրավերների պատկերը, որոնց այսօր առերեսվում են մեր ուսուցիչները*: Այլ կերպ ասած՝ մեր աշակերտների 1/3-ը պայքարում է ուսուցիչների հետ կապ պահպանելու համար, և միայն 1/5-ից պակաս մասն ունի անհրաժեշտ սարքերը, որոնք արդյունավետ կերպով կարող են ապահովել առցանց կայուն ուսուցումը:

«Թվային մեկուսացումը» չի ծագել COVID-19-ի պատճառով. այն պարզապես վատթարացել է նոր պայմաններում: Ողջ երկրում մեր աշակերտները հայտնվում են այս մեծ ճեղքից դուրս: Առանց տեխնոլոգիական հասանելիության՝ գիտելիքի ամառային կորուստը, վստահաբար, կունենա սովորականից շատ ավելի մեծ ազդեցություն նրանց վրա: Ավելին՝ նույնիսկ համավարակի նահանջից հետո մեր աշակերտներին անհրաժեշտ կլինի ստանալ կրթական համաչափ հնարավորություններ: «Համաչափություն» ասելով՝ պետք չէ հասկանալ «հավասարություն». հավասարությունը ենթադրում է հավասար բաշխվածություն, մինչդեռ համաչափության դեպքում նկատի ունենք առատ հնարավորությունների այնպիսի բաշխում, երբ դրանք հասնում են այն աշակերտներին, որոնք ամենաշատն ունեն դրանց կարիքը: Որպես կրթական համաչափ հնարավորությունների հանձնառությամբ կազմակերպություն՝ թվային անհամաչափության հաղթահարումը մենք համարում ենք «Դասավանդի´ր, Հայաստան»-ի առաքելության մի մասը:

Այդուհանդերձ, միայն թվային հասանելիությունը բավարար չէ: Մեկուսացման պայմաններում դասավանդողներն ամբողջ աշխարհում անում են ամեն բան՝ ապահովելու աշակերտների հեռավար դասավանդումն արտակարգ պայմաններում:

Դպրոցական համակարգերը հապճեպորեն գտան ելքեր, որպեսզի բավարարեն աշակերտների (առնվազն կապուղիների հասանելիություն ունեցողների) ամենահրատապ կարիքները: Իսկ տեխնոլոգիական հասանելիություն չունեցող աշակերտների համար Նարինե Սելիմյանի նման ստեղծագործ ուսուցիչները գտան հանձնարարությունները նրանց տներ հասցնելու եղանակներ: Թեև այս լուծումները լիովին անհրաժեշտ էին ու տեղին, սակայն մենք պետք է առաջ անցնենք ժամանակավոր ելքեր փնտրելուց: Ճգնաժամերը հաճախ հանգեցնում են նորարարությունների: Հայաստանի կրթական համակարգի համար հիմա է մեծ ցատկ կատարելու ժամանակը: Իսկ լուծումը կարող է տալ այն, ինչ անվանում ենք «փոփոխությունների վրա հիմնված կրթություն»:  

2009 թվականին “Apple Inc.” ընկերությունը կրթական այդ մեթոդաբանության անունը կնքեց «Մարտահրավերային ուսում»: Համառոտ բացատրությամբ՝ այն նախագծահեն ուսուցման մի ձև է, որով աշակերտներն առաջնորդվում են՝ լուծելու համար իրական կենսական խնդիրներ, որոնք առկա են իրենց համայնքներում և դա անում են ինքնուրույն առցանց հետազոտական  աշխատանքի միջոցով: «Դասավանդի´ր, Հայաստան»-ը մշակել է այդ մոտեցման մի տարբերակ և այն անվանել «փոփոխությունների վրա հիմնված ուսում»: Ինչո՞ւ «փոփոխություն» և ոչ «մարտահրավեր». դրանց միջև կա փոքր, սակայն էական տարբերություն: Ինչպես գրում է Փիթեր Բլոքը, մեր համայնքները խնդիրներ չեն, որ պետք է լուծել, այլ անսահման հնարավորություններ, և մեր աշակերտներն ունեն այդ ներուժը բացահայտելու կարողությունները: Այլ կերպ ասած՝ մեր աշակերտներին մենք դիտում ենք որպես դրական փոփոխությունների և նորարարությունների առաջամարտիկներ:

Այս ամառ «Դասավանդի´ր, Հայաստան»-ը պատրաստվում է անցկացնել Վիրտուալ ուսուցման ճամբար աշակերտների համար: Մենք արդեն պատվիրել ենք 360 սարք, որոնցով կկարողանանք փորձարկել մի նախագիծ, որը կմիահյուսի փոփոխությունների վրա հիմնված ուսումը պետական ուսումնական ծրագրի հետ: Ճամբարի միջոցով աշակերտները կաշխատեն թիմերով և կհետազոտեն «խոշոր գաղափարներ» պետական պարտադիր ծրագրով նախատեսված թեմաների շրջանակում:

Ճամբարի վերջում աշակերտները կստեղծեն ու տեսագրություններով կներկայացնեն նախագծեր, որոնք կխթանեն նորարարություններ իրենց համայնքներում: «Դասավանդի´ր, Հայաստան»-ի Համայնքային ներազդեցության հիմնադրամի շնորհիվ մենք աշակերտական խմբերին կհատկացնենք միկրոդրամաշնորհներ, որոնց միջոցով նրանք կկարողանան իրագործել իրենց գաղափարները հաջորդ ուսումնական տարվա ընթացքում: Այս բոլոր միջոցառումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախանշած առաջնահերթություններին համահունչ:

Մինչև 2020 թվականի վերջը «Դասավանդի´ր, Հայաստան»-ը նպատակ ունի մեր գործընկեր դպրոցների յուրաքանչյուր աշակերտի ապահովել անհրաժեշտ գործիքներով, որոնք կնպաստեն նրանց արդյունավետ առցանց ուսումնառությանը: Մեր ծրագրի մասնակիցների համար կանկացնենք վերապատրաստումներ, որոնք կվերաբերեն «փոփոխությունների վրա հիմնված ուսման» կազմակերպմանը իրենց դասարաններում՝ միաժամանակ հետևելով ուսումնական ծրագրին: Այնուհետև, մենք հուսով ենք երկրի այլ ուսուցիչների ևս աջակցել՝ որդեգրելու դասավանդման նորարարական մոտեցումներ:

Մեր երեխաները մեզնից ժառանգում են տրոհված աշխարհ։ Մեր նվազագույն պարտականությունը պետք է լինի տալ ճիշտ գործիքներ, որ նրանց կօգնեն լուծել այն խնդիրները, որ մենք չենք կարողացել լուծել նրանց համար:

 «Թվային մեկուսացումը» հաղթահարմանն աջակցելու համար սեղմե´ք այստեղ


 *Այս թվերը  ներկայացված են «Դասավանդի´ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդների կողմից 2020թ. ապրիլին ձեռք բերված տվյալների հիման վրա:

 
Mik Kubelyan1