ՔԵՐՈԼ ԱՍԼԱՆՅԱՆԻ ԱՅՑԸ ԶՈԼԱՔԱՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ | CAROL ASLANIAN IMPACTFUL VISIT TO ZOLAKAR SECONDARY SCHOOL

 

Հունիսի 7-ին Զոլաքար համայնքի համար 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ շատ սպասված հանդիպում․ դպրոցի անձնակազմն ու աշակերտները հյուրընկալել էին Քերոլ Ասլանյանին, ով 2021 թվականին միացավ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի #NationBuilderds ծրագրին` դառնալով Զոլաքարի միջնակարգ դպրոցի հովանավորը։ Հենց այս դպրոցում է աշխատում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ Կարեն Մելիքյանը և հանդիսանում է նաև դպրոցի տնօրենը։

Հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացան Քերոլի հետ և ցույց տվեցին դպրոցի հետաքրքիր անկյուններն ու մշակութային առանձնահատկությունները։ Շրջելով դպրոցի բակում և դասասենյակներում՝ Քերոլը ծանոթացավ աշակերտների կողմից ստեղծված տարբեր նորարարական նախագծերին, ձեռագործ աշխատանքներին և դպրոցական կյանքին, որից հետո կիսվեց իր ընտանիքի՝ հատկապես մայրիկի պատմությամբ, ով 1915 թվականի Ցեղասպանության ընթացքում հրաշքով փրկվել և փախել էր Ալեքսանդրապոլ։ 

Քերոլի ընտանիքի հուզիչ պատմությունը հատկանշական էր, քանի որ Քերոլն իր հովանավորությունը Զոլաքարի դպրոցում նվիրել էր հենց իր մայրիկի՝ Արմենուհի Բաղդասարյանի հիշատակին, ով միշտ բարձր է գնահատել կրթությունն ու ամեն ինչ արել՝ իր երեխաներին լավ կրթությամբ ապահովելու համար։ Այդ առիթով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Արմենուհի Բաղդասարյանի հիշատակին նվիրված հուշատախտակ էր պատրաստել։ Հուշատախտակն այժմ փակցված է  Քերոլի հովանու ներքո ստեղծված «Ինֆոգրադարան» նախագծի կողքին։ 

«Ինֆոգրադարան»-ի շրջանակներում աշակերտները պատրաստում են բարձրորակ ուսումնական նյութեր՝ քարտեզներ, պաստառներ, ցուցանակներ և այլ պարագաներ, որոնցից լավագույնները տեղ են գտնում «Ինֆոգրադարան»-ի պահոցում։ Պահոցի նյութերը հետագայում օգտագործում են ուսուցիչները՝ դասապրոցեսը դարձնելով ավելի հետաքրքիր, բովանդակալից և գունեղ։ 

«Ես ինքս ուսուցիչ եմ և դասավանդել եմ մի շարք կրթական հաստատություններում, այժմ էլ աշխատում եմ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ Բացի այդ, կրթությունը միշտ կարևոր դեր է ունեցել իմ և իմ ընտանիքի կյանքում, և եթե ես սատարում եմ Հայաստանի բնակչությանն ու երեխաներին, ես դա անում եմ՝ սատարելով կրթական ոլորտին»,- մեզ հետ զրույցում կիսվեց Քերոլ Ասլանյանը։

Հետաքրքիր և հուզիչ զրույցներին հաջորդեղ երեխաների կողմից բեմադրված ներկայացումը։ 

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրին դիմել եմ՝ գիտակցելով, որ երեխաներին այլևս չի հետաքրքրում հին մեթոդներով կրթության ձևաչափը։ Ես փորձեցի գտնել նոր թիմ, նոր հնարավորություններ ու համախոհներ, որպեսզի մեր դպրոցում էլ կրթությունը դառնա ժամանակակից և աշակերտներին հետաքրքող։ Վստահ կատող եմ ասել, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին միանալուց հետո մեր դպրոցում տեղի ունեցած անթիվ դրական փոփոխությունների շրնորհիվ է, որ այսօր մեր աշակերտները այսքան ազատ և անկաշկանդ քննարկումներ և հանդիպումներ են անցկացնում հյուրերի հետ։ Նմանատիպ փոփոխության արդյունք է նաև «Ինֆոգրադարան» նախագիծը, որը շարունակական բնույթ է կրելու»,- նշեց Զոլաքարի համար 2 միջնակարգ դպրոցի տնօրեն և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ Կարեն Մելիքյանը։

Զգացմունքային և հպարտությամբ լի հանդիպման ավարտին աշակերտները ձեռագործ նվերներ հանձնեցին հյուրերին և հրաժեշտ տվեցին միմյանց՝ կրկին հանդիպելու սպասումով։ Քերոլը կիսվեց իր զգացումներով և անսահման երախտագիտութթյամբ՝ նշելով, որ երբեք չի մոռանա իր այցը Զոլաքարի միջնակարգ դպրոց։

Շնորհակալ ենք Քերոլ Ասլանյանին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին աջակից լինելու և հայրենիքի բարեկեցիկ ապագան կերտելու գործում իր ունեցած արժեքավոր ներդրումն ունենալու համար։ 
Դուք նույնպես կարող եք համալրել «Դասավանդի'ր, Հայաստան»-ի աջակիցների շարքը։ Ծանոթացեք Nation-Builder ծրագրի մանրամասներին այստեղ՝ https://www.teachforarmenia.org/am/nation-builders

On June 7, a much-anticipated meeting took place at Secondary School Number 2 in the Zolakar community. The school's staff and students warmly welcomed Carol Aslanian, who joined the Teach For Armenia #NationBuilders program in 2021 and became the sponsor of Zolakar Secondary School. Karen Melikyan, a Teacher-Leader of Teach For Armenia, works at this school and also serves as its principal. 

During the meeting, the students had the opportunity to meet Carol and proudly showcase the school's interesting features and cultural aspects. Carol took a tour of the school yard and classrooms, where she got acquainted with the various Student-Led Innovation Projects, observed their handicrafts, and witnessed school life firsthand. She also shared the remarkable story of her family, particularly her mother's survival during the 1915 Genocide and subsequent escape to Alexandrapol. 

The touching story of Carol's family holds special significance, as Carol dedicated her sponsorship to Zolakar School in memory of her mother, Armenuhi Baghdasaryan, who always valued education and worked tirelessly to provide her children with a good education. In honor of this occasion, Teach For Armenia prepared a plaque dedicated to the memory of Armenuhi Baghdasaryan, which now proudly hangs next to the "Info Library" project established with Carol's support. 

As part of the Infolibrary initiative, students at Zolakar School create high-quality educational materials, including maps, posters, signs, and other resources. The best of these materials are preserved in the Infogradaran repository and later utilized by teachers, enriching the classroom experience with engaging, meaningful, and colorful content. 

“First of all I'm an educator myself, I have taught school and I'm now working with higher education institutions. Education has always been an important part of my life and my family’s life and I think if I'm going to do anything in Armenia to support the population and its children, it would be to support the teaching and education field,” shared Carol Aslanyan.

Following the inspiring and engaging discussions, the students put on a remarkable performance, showcasing their talents and skills. 

"I applied to the Teach For Armenia program because I realized that children are no longer captivated by traditional teaching methods. I sought new teams, opportunities, and like-minded individuals to make education at our school modern and interesting for students. I can confidently say that thanks to the numerous positive changes that have taken place since joining Teach For Armenia, our students now have open and relaxed discussions and meetings with guests. The Infolibrary project is one of the outcomes of this transformation and will continue to have a lasting impact," said Karen Melikyan, the principal of Zolakar Secondary School Number 2 and a Teach For Armenia Teacher-Leader. 

At the end of the gathering, the students presented handmade gifts to the guests and bid farewell, eagerly anticipating future meetings. Carol expressed her gratitude and shared her profound feelings, assuring everyone that her visit to Zolakar Secondary School will always hold a special place in her heart. 
We would like to express our gratitude to Carol Aslanyan for her support of the Teach For Armenia and her valuable contribution to building a prosperous future for our motherland. You, too, can support Armenia and Artsakh through education! Learn more about becoming a Nation-Builder school sponsor here: https://www.teachforarmenia.org/en/nation-builders

 
Mik Kubelyan2