ԵՐԵԽԱՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԱՆԳԱՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 
 
emergency01.jpg
 

2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր ավելի քան 100,000 մարդ, այդ թվում՝ 30,000 աշակերտներ են բռնի տեղահանվել Արցախից/Լեռնային Ղարաբաղից/։

Մոտ մեկ տարի նրանք ստիպված են եղել դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված շրջափակմանը, որը ոչ միայն հսկայական վնասներ է հասցրել նրանց առողջությանը, այլև խաթարել է նրանց կրթությունը:


Այս ուսումնական տարում «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը մոբիլիզացնում է իր ուժերը՝ արձագանքելու ստեղծված արտակարգ իրավիճակին և օգնելու բռնի տեղահանված աշակերտներին ինտեգրվել իրենց նոր համայնքներում և վերականգնվել:

Օգտագործելով 2020-2021 թվականներին արտակարգ իրավիճակների արձագանքման մեր փորձը՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը ձևավորել է տարբեր կազմակերպություններից բաղկացած կոալիցիա՝ համակարգելու տեղահանված աշակերտների համապարփակ աջակցության գործընթացը: 

Միաժամանակ հիմնվելով Հարվարդի համալսարանի հետազոտությունների վրա՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը կաշխատի կառավարության հետ՝ հանրակթական դպրոցները համայնքային կենտրոններ դիտարկելու հնարավորությունը, որտեղ համայնքային կազմակերպությունները կարող են տրամադրել համակարգված ծառայություններ, այդ թվում՝ կրթություն, սնուցում, առողջապահություն, բնակարանային և հոգեբանական աջակցություն: Որպես այս կոալիցիայի մաս, «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը կիրականացնի արտակարգ իրավիճակներում կրթության արձագանքման ծրագիր հանրապետության բոլոր համայնքներում:

 

ԳԼՈԲԱԼ ՇԱՐԺՈՒՄ

emergency02.jpg
 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հպարտ է լինել «Teach For All» ցանցի անդամ: 2020 թվականից «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սերտորեն համագործակցում է «Teach For All»-ի «Կրթություն արտակարգ իրավիճակներում» նախաձեռնության հետ։ Փաստորեն, ներկայումս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համատեղ ղեկավարում է «Կրթություն արտակարգ իրավիճակներում համայնքը», որը բաղկացած է ցանցի գործադիր տնօրեններից, ղեկավարներից և ամբողջ աշխարհից ներգրավված մասնագետներից: 

→ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ←