«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»-Ի
ՔՈՉԱՐԻՆ
Մեր շարժումը, որն ուղղված է կրթական արդարության խթանմանը, նման է Քոչարի պարին: Հայաստանի յուրաքանչյուր համայնքում Քոչարիի ուրույն տարբերակներ կան, սակայան բոլորն ունեն ընդհանրություններ: Այս պարն առաջին հերթին խորհրդանշում է միասնաբար համայնք ստեղծելու կարևորությունը: Մենք շարժվում ենք ձեռք ձեռքի՝ ի նշան հավաքական առաջնորդության և ահամտեղ մշակութային ժառանգության։ «Դասավանդի’ր Հանուն Հայաստանի»-ի «Քոչարի»-ն միասնական գաղափարների ամբողջություն է, որ համապատասխանում է մեր տեսլականին և առաջնորդական հայեցակարգին։ Հայաստանի համար ներդրվող մեր ջանքերը արտացոլում են յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունը՝ միավորվելով մեկ ընդհանուր տեսլականի շուրջ:
ԽՆԴԻՐԸ ՄԵՐ ԱՉՔԵՐՈՎ
Հայաստանի բնակչության ավելի քան կեսն այժմ ապրում է Երեւանում, իսկ երկրի նյութական և հոգևոր ռեսուրսների մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքի մի քանի քառակուսի կիլոմետրում: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում (Արցախում 2017-2023) հնարավորությունների բացակայության պատճառով գյուղերի բնակչությունը նոսրանում է: Մենք վստահ ենք, որ նման իրավիճակում կրթության մեջ ներդրումը կարող է սկիզբ դնել մեծ փոփոխությունների։ Իսկ այդ փոփոխությունների հիմքում մեր աշակերտների առաջնորդությունն է
ԽՈՍՏՈՒՄ 2050
«Դասավանդի’ր Հանուն Հայաստանի»-ի նպատակը կրթական արդարության միջոցով երկիրը վերափոխելն է։ Մենք ուզում ենք, որ մեր աշակերտներն ունենան պատշաճ գիտելիքներ, հմտություններ ու աշխարհայացք վաղվա առաջնորդները դառնալու համար։
ԱՀԱ ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄԸ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԾՆՎԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻ.
Մինչև դու կդառնաս 25 տարեկան, մեր երկիրը կվերափոխվի հենց ՔՈ շնորհիվ։
Դու կունենաս հմտություններ, որոնց օգնությամբ կլուծես համայնքի խնդիրները՝ օգտագործելով համաշխարհային փորձը։ Քո քաղաքացիական պատասխանատվությունը կխթանի «Կրթական արդարության» շարժումը Հայաստանում։ Քո՝ համայնքի հանդեպ ունեցած հարգանքը, կօգնի բացահայտել համայնքի ներուժը։ Այն Հայաստանը, որտեղ դու ապրելու ես որպես չափահաս, տարբերվելու է այսօրյա Հայաստանից՝ քո, քո ընկերների, ծնողների, ուսուցիչների եւ մենթորների նախաձեռնությունների շնորհիվ։
Աշակերտական առաջնորդությունը խթանելու համար «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ն կիրառում է «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության» մոտեցումը։
ԱՇԱԿԵՐՏԻ ՏԵՍԼԱԿԱՆ
ԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ
Մեր նպատակն է տրամադրել այնպիսի կրթություն, որը հիմնված է Հայոց պատմության և մշակույթի առանձնահատկությունների վրա և միտված է համայնքային նորարության զարգացմանը։
ԳՆԱՀԱՏԵԼՈՎ ՆԵՐԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Մենք ձգտում ենք լսելի դարձնել մեր աշակերտների ձայնը և նպաստել առաջնորդական այնպիսի հմտությունների ձևավորմանը, որոնք կնպաստեն Հայաստանուն տեղի ունեցող փոփոխությունների ուղղորդմանը։
Ներկայումս Հայաստանում բազմաթիվ աշակերտներ զրկված են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից` հատկապես գյուղական համայնքներում: «Դասավանդի′ր Հանուն Հայաստանի»-ի աշակերտի առաջնորդության տեսլականը նպատակաուղղված է այս իրավիճակը շտկելուն։
ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐ
Նորարարություն - Մենք մերժում ենք ստատուս քվոն։ Մենք խթանում ենք համարձակ գաղափարները՝ միտված կրթության հնացած համակարգի վերանայմանը և կրթության բարելավմնաը։
Համատեղ գործունեություն - Մենք այս գործում մենակ չենք։ Մենք կառուցում ենք համագործակցություններ, որոնք հաղթահարում են բաժանարար գծերն ու հասնում համատեղ արդյունքների։
Արդարություն - Մենք բացահայտ քննադատում ենք կրթական անարդարությունը և կառուցում ենք նոր համակարգեր բոլոր սովորողների համար։
Առաջնորդություն - Մենք պատրաստում ենք մասնագետների, որոնք իրականացնում են խոշոր համակարգային փոփոխություններ դասարանում, դպրոցում և քաղաքականությունում։
Հենքավորվածություն - Մեր առաջնորդությունը բխում է Հայաստանի նկատմամբ մեր մեծ սիրուց։ Կրթությունը դեպի մեր ինքնություն, դիմացկունություն և ազգային հզորություն տանող ճանապարհն է։
Գործակալություն - Մենք զինում ենք մարդկանց գործելու հենց հիմա, իրենց գտնվելու վայրից։ Իրավիճակին տիրապետումը անիմաստ է դարձնոում սպասելը։
Գերազանցություն - Մեր նշաձողը շատ բարձր է սահմանված։ Մարտավարությունը, արդյունքները և հաշվետվողականությունը ըստ ցանկության չեն, այլ մեր հաջողության գրավականներն են։
ԴՐՍԵՎՈՐԵԼՈՎ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Մենք ձգտում ենք մեր աշակերտներին զինել այնպիսի գիտելիքներով, հմտություններով և ձևավորել այնպիսի մտածելակերպ, որն անհրաժեշտ է արագ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Մենք ցանկանում ենք,որ հնարավորությունները Հայաստանում բաշխված լինեն համաչափորեն: Որպես կազմակերպություն՝ մենք հավատացած ենք, որ մեր համայնքներում առկա են անսահման հնարավորություններ, և մեր աշակերտներն ունակ են բացահայտելու այդ ներուժը:
Մեր «Աշակերտի տեսլական»-ը և համակարգային փոփոխությունները կյանքի կոչելու համար պետք է նաև ուշադրություն դարձնել համայնքների զարգացմանը, որպեսզի կարողանանք ապահովել գերազանց կրթություն ԲՈԼՈՐ աշակերտների համար:
ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆՍԱՀՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
Խթանելով տեղացիների հնարամտությունը՝ մեր աշակերտները կարժևորեն համայնքի հնարավորությունները։ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ։
Խթանելով քաղաքացիական պատասխանատվությունը՝ մեր աշակերտները ձեռք կբերեն մի շարք առաջնորդական հմտություններ։ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻՆ՝ ՏԵՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ։
Կապ ստեղծելով համաշխարհային միտումներոի հետ՝ մեր աշակերտները պատրաստ կլինեն կերտել Հայաստանի ապագան արագ փոփոխվող աշխարհում: