ՄԻԱՑԻՐ ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆԸ
TEACH FOR ARMENIA’S TWO-YEAR TEACHER LEADERSHIP PROGRAM IS A UNIQUE AND UNPARALLELED PROFESSIONAL DEVELOPMENT OPPORTUNITY.
Մեր շարժումը, որն ուղղված է կրթական արդարության խթանմանը, նման է Քոչարի պարին: Հայաստանի յուրաքանչյուր համայնքում Քոչարիի ուրույն տարբերակներ կան, սակայան բոլորն ունեն ընդհանրություններ: Այս պարն առաջին հերթին խորհրդանշում է միասնաբար համայնք ստեղծելու կարևորությունը: Մենք շարժվում ենք ձեռք ձեռքի՝ ի նշան հավաքական առաջնորդության և ահամտեղ մշակութային ժառանգության։ «Դասավանդի’ր Հանուն Հայաստանի»-ի «Քոչարի»-ն միասնական գաղափարների ամբողջություն է, որ համապատասխանում է մեր տեսլականին և առաջնորդական հայեցակարգին։ Հայաստանի և Արցախի համար ներդրվող մեր ջանքերը արտացոլում են յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունը՝ միավորվելով մեկ ընդհանուր տեսլականի շուրջ: Կարդա ավելին →
ՏԵՍԼԱԿԱՆ
Մեր բոլոր ջանքերն ուղղված են ստեղծելու այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ ներառյալ (Արցախից) Լեռնային Ղարաբաղից, կկարողանա իրացնել իր ողջ ներուժը՝ անկախ ծագումից կամ իր առջև ծառացած մարտահրավերներից։
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման պետական ծրագրի միջոցով մենք ստեղծում ենք առաջնորդների մի շարժում, որի նպատակն է համոզվել, որ Հայաստանի բոլոր երեխաները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղից (Արցախից), հասանելիություն ունեն որակյալ կրթությանը և համակարգված բարեփոխումներ են իրականացնում կրթության համակարգում։
ՄԵՐ ՆԵՐԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
10 Մարզ
150+Դպրոց
38,000+ Աշակերտ
100+ Ուսուցիչ-առաջնորդ
550+ Շրջանավարտ
*Մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում (Արցախում) 2017-2023 թթ։
