ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ
ԾՐԱԳԻՐԸ


Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը նորաստեղծ «Հայաստանի Կրթական Նախաձեռնություն» հիմնադրամի գլխավոր նախաձեռնություններից մեկն է և հանդիսանում է «Դասավանդիր հանուն Հայաստանի» կազմակերպության երկու տարվա Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը։ Ծրագրի միջոցով մենք ընտրում և զարգացնում ենք համալսարանական շրջանավարտների և մասնագետների, ովքեր հնարավորություն են ստանում դասավանդել առավել կարիքավոր համայնքներում և միաժամանակ ձևավորել այն հմտությունները, մտածելակերպը և փորձը, որոնք անհրաժեշտ են կրթության ոլորտում փոփոխություններ իրականացնող առաջնորդներ դառնալու համար։

Ծրագիրը համատեղում է դասարանային փորձի ազդեցությունը և առաջնորդության զարգացումը՝ պատրաստելով մասնակիցներին նորարարական մոտեցումներ կիրառել ուսուցման գործընթացում, խթանել կրթական հավասարությունը և առաջնորդել համակարգային փոփոխություններ ամբողջ երկրում։


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

ընտրության բոլոր փուլերը հաջողությամբ անցնելուց հետո 30 կրեդիտ մանկավարժական ծրագրի վկայական

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

անհատական խորհրդատվություն, մասնագիտական ուսուցում, առարկայական աջակցություն, վարպետաց դասեր և համաժողովներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ
Մուտք Teach For All-ի ավելի քան 64 երկրների գլոբալ ցանց, որը միավորում է կրթության և առաջնորդության ոլորտների մասնագետներին՝ նպաստելով երկրների միջև համագործակցությանը և մասնագիտական զարգացմանը

ՀԱՄԱՅՆՔ ԵՎ ԿԱՊԵՐ

Շրջանավարտ-դեսպանների համայնքի անդամություն և մասնագիտական կապերի ստեղծման հնարավորություններ՝ դպրոցի կառավարման, կրթական քաղաքականության և սոցիալական նորարարությունների ոլորտներում



ԱՇԱԿԵՐՏ

Շրջանավարտների զարգացման ուղի՝
դպրոցի վերափոխում
__________________________________________

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ
(Ստեղծիել հզոր, աշակերտակենտրոն դասարանային փորձառություն)

«Ես ստեղծում եմ ուսուցման միջավայր, որտեղ բոլոր աշակերտները կարող են զարգանալ և զգալ,
որ իենք կարևոր են»։


Ինչ է ներառում՝

Ուսուցման ծրագրերի հիմունքներ (նպատակների սահմանում, աստիճանական համակարգ, գնահատում);
Բաց և ներգրավող դասարանային մշակույթի ձևավորում;
Ժամանակի, դասասենյակի ու աշակերտների վարքի կառավարում;
Հասկանալ, թե ինչ է հիանալի ուսուցումը և ինչպես քայլ առ քայլ հասնել դրան


🪴
Բոլոր ՈՒսուցիչ-առաջնորդների հիմքը առաջին հերթին լավ ուսուցիչ լինելն է։
__________________________________________

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ինքնուրույն ուսումնառության մոդուլներ • Կրթական գագաթնաժողովներ • Դասերի դիտարկում և վերլուծություն

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ԿՐԹԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Բարելավել սովորողների ուսումնական առաջադիմությունը և կրթության որակը սահմանափակ հնարավորություններ ունեցող համայնքներում։

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ձևավորել մտածող, տոկուն և կրթական հավասարության գաղափարին նվիրված առաջնորդներ։

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ստեղծել առաջնորդների ազգային ցանց, որը կնպաստի դասարանների, դպրոցների և համայնքների զարգացումին ու վերափոխմանը։


ԻՆՉ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ


ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՐՁ
երկու տարվա դասավանդման փորձ սահմանափակ հնարավորություններ ունեցող դպրոցներում, որի ընթացքում մասնակիցները զարգացնում են տարբեր ոլորտներում անհրաժեշտ հմտություններ։ Այս փորձառությունը բացում է լայն հնարավորություններ ոչ միայն կրթության, այլ նաև պետական կառավարման, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի առաջնորդական պաշտոններում

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

անհատական խորհրդատվություն, մասնագիտական ուսուցում, առարկայական աջակցություն, վարպետաց դասեր և համաժողովներ

ԿՐԹԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուսուցչական առաջնորդության մագիստրոսական ծրագրի շրջանակում մագիստրոսի աստիճան և ուսուցչի դիպլոմ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
պետական աշխատավարձից բացի մրցունակ վարձատրության փաթեթ

ԾՐԱԳՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


ԱՆՁ

Շրջանավարտների զարգացման ուղի՝
հանրային քաղաքականություն
__________________________________________

ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ
(Զարգացնել ինքնաքննադատական մտածողություն և կառուցել ամուր մասնագիտական ինքնություն)

«Ես պատասխանատվություն եմ վերցնում իմ զարգացման համար՝ վերլուծելով իմ աշխատանքը
և սովորելով ուրիշներից»։


Ինչ է ներառում՝

Ինքնավերլուծություն և մտածելակերպ;
Նպատակների սահմանում և սեփական ուսուցման ուսումնասիրություն;
Հետադարձ կապի փուլեր մենթորների կամ գործընկերների հետ;
Մասնագիտական ինքնության ձևավորում որպես ուսուցիչ


🪞
Առաջնորդությունը սկսվում է ինքնաճանաչողությունից։
__________________________________________

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մենթորական աջակցություն և ուղեցույց • Փորձի փոխանակման վարպետաց դասեր • Հասակակցային ուսուցում • Առարկայական աջակցում 


ՀԱՄԱՅՆՔ

Շրջանավարտների զարգացման ուղի՝
սոցիալական նորարարություն
__________________________________________

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ
(Սկսել ակտիվորեն նախաձեռնել և ազդեցություն թողնե անմիջական միջավայրից դուրս)

«Ես nախաձեռնում եմ քայլեր՝ իմ դպրոցի զարգացման և մյուսներին աջակցելու
նպատակով»։


Ինչ է ներառում՝

Նկատել կարիքները սեփական դասարանից դուրս;
Կիսվել փորձով և խնդիրներ լուծելիս աջակցել գործընկերներին;
Ամրապնդել դպրոցական համայնքը;
Մտածել համակարգային՝ «Ինչու է սա տեղի ունենում, և ես ինչ կարող եմ անել»


🌱
Առաջնորդություն պաշտոն չէ, այն ներդրում ու գործելակերպ է։
__________________________________________

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Փոփոխությունների վրա հիմնված ուսուցումց • Դպրոցի ներգրավվածություն • Ծնողների ներգրավվածություց • Հարթակների և հնարավորությունների տրամադրում մասնագիտական աճի համար