«ԴԱՍԱՎԱՆԴԻ’Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԱՌԱԳԱՍՏԸ.
ՄԵՐ ԵՐԿԱՐԺԱՄԿԵՏ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 
aragast.png

«Դասավանդի’ր, Հայաստան»-ի 2050 Խոստումը պահելու համար մենք ստեղծել ենք երկարաժամկետ ռազմավարություն, որը խորհրդանշական կերպով կոչել ենք «Առագաստ»։ 

Առագաստը ուրվագծում է մեր ազդեցության երեք ուղղությունները. 
1) ներգրավել  անհրաժեշտ թվով առաջնորդների՝ ձևավորելով բեկման կետ համակարգային փոփոխությունների հասնելու համար;
2) երկրով մեկ ստեղծել նախաձեռնությունների ակտիվ ցանց;
3) հասնել կառուցվածքային փոփոխության:

 

 

Ո՞ւր են տանում ազդեցության այս երեք ուղղությունները։

ԱՌԱՋԻՆ`

մենք հավաքագրում ենք իրենց գործին նվիրված և խանդավառ անհատների և որպես Ուսուցիչ-առաջնորդներ գործուղում ենք նրանց Հայաստանի և Արցախի կարիքավոր համայնքներ՝ դասավանդելու և առաջնորդելու։

ԵՐԿՐՈՐԴ`

ՈՒսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի (Ծրագիր) շրջանակներում Ուսուցիչ-առաջնորդները և աշակերտները միասին հարյուրավոր և հազարավոր նախաձեռնություններով են հանդես գալիս` դառնալով ամբողջ համակարգի համար ազդեցիկ օրինակներ:

ԵՐՐՈՐԴ`

երկարաժամկետ հեռանկարում Ծրագիրն ավարտած մեր Ուսուցիչ-առաջնորդներն ու աշակերտները դառնում են մեր առաքելության «դեսպաններ»: Նրանք, աշխատելով համայնքների և կառավարության հետ համատեղ, իրականացնում են կառուցվածքային փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են երկրի ներուժն առավելագույնս բացահայտելու համար:


Ահա թե ինչ շարժման մասին է խոսում «Դասավանդի’ր, Հայաստանը»՝ «կրթական արդարություն» ասելիս։
ԿԱՐԴԱՑԵ'Ք ԱՎԵԼԻՆ ՄԵՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՌՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ