Ի՞ՆՉ Է
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը» «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ի հեղինակային մոտեցումն է, որը խթանում է աշակերտների առաջնորդության և նորարարական մտածողության զարգացումը։ Այն ներառում է հինգ փուլ.
ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐ
Ուսուցիչները ներկայացնում են հիմնական գաղափարը, որը ոգեշնչում է աշակերտներին և խթանում հետաքրքրասիրությունը։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Աշակերտները ինքնուրույն ուսումնասիրում են մեծ գաղափարը՝ խորացնելով իրենց հասկացողությունը։
ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԱՐԿ
Աշակերտները թիմերով մշակում են համայնքի համար կարևոր նախագիծ՝ հիմնվելով ուսումնասիրված գաղափարների վրա։
ԻՐԱԳՈՐԾՈՒՄ
Աշակերտները իրականացնում են իրենց նախագիծը՝ զարգացնելով խնդիրների լուծման և առաջնորդության հմտություններ։
ԳՆԱՀԱՏՈՒՄ
Աշակերտները վերլուծում և գնահատում են իրենց նախագծի ազդեցությունը։
Ի՞ՆՉ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
Վերջին տասնամյակում «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ի հիմնական ծրագիրում ներգրավված են եղել ավելի քան 30,000 աշակերտ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախի, 2017-2023 թվականների ընթացքում) համայնքներում՝ ձևավորելով երիտասարդ առաջնորդների շարժում, որը նվիրված է իրենց համայնքների զարգացմանն ու վերափոխմանը։
Մեր աշակերտների նախաձեռնած նորարարական նախագծերի շնորհիվ ձևավորվել է ավելի քան 500 աշակերտական խումբ, որոնք իրոնց համարձակ գաղափարներով ուղղված են տեղական նորարարության, քաղաքացիական պատասխանատվության և համաշխարհային կապերի ամրապնդմանը։ 2021-2022 ուսումնական տարիներին մեր աշակերտները հաջողությամբ իրականացրել են 150 համայնքային նախագիծ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում՝ ցուցադրելով իրենց ստեղծագործական մոտեցումը և դրական փոփոխություններ իրականացնելու վճռականությունը։
2022 թվականի սկզբին մեր ուսուցիչներն ու սովորողները նախաձեռնել են ազգային մակարդակի դրամահավաք արշավ, որի շնորհիվ հավաքվել է ավելի քան 40,000 ԱՄՆ դոլար՝ աշակերտների նախաձեռնած նորարարական նախագծերը կյանքի կոչելու համար։ Այս ձեռքբերումը ոչ միայն ընդգծեց աշակերտների առաջնորդության ուժը, այլև ցույց տվեց, թե ինչպես կարող են համատեղ ջանքերը բերել իրական, դրական և երկարատև փոփոխությունների։