ԽԻԶԱԽԻ՛Ր

ՍԿՍԵԼ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԵԹԵ ԴՈՒ
ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂ ԵՍ

  • Ապահովի՛ր կարիերադ նախքան համալսարանն ավարտելը և մասնագիտական փորձ ձեռքբերելը

  • Զարգացրու՛ մասնագիտական և առաջնորդական կարողություններդ մշտական մենթորությամբ 

  • Մասնակցի՛ր «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ի և Teach for All ցանցի միջազգային ծրագրերին

  • Ստացի՛ր մանկավարժական 30 կրետիդ և անվճար մագիստրատուրայի հնարավորությւոն ԵՊՀ-ում

  • Օգտվի՛ր միայն «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ի շրջանավարտների համար նախատեսված առավելությունների փաթեթից կազմակերպությունում և դրանից դուրս

  • Ստացի՛ր ամսական 200.000 դրամ աջակցություն՝ ի հավելումն դպրոցի աշխատավարձի

ԵԹԵ ԴՈՒ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏ ԵՍ

  • Բացահայտի՛ր և շարունակաբար զարգացրու՛ անձնային ու մասնագիտական ներուժդ

  • Նոր թա՛փ հաղորդիր կարիերայիդ՝ ձեռք բերելով նոր մասնագիտություն

  • Դարձի՛ր մասնագիտական ուժեղ ցանցի և համախոհ մարդկանց համայնքի մաս

  • Դարձի՛ր միջազգային ցանցի շրջանավարտ (Teach for All)՝ կրթական և աշխատանքային լայն հնարավորություններով

  • Վերափոխի՛ր աշխատանքային միջավայրդ նոր և տարբերվող փորձառությամբ

  • Ստացի՛ր հավելյալ 200.000 դրամ աջակցություն՝ ի հավելումն դպրոցի աշխատավարձի

ԵԹԵ ԴՈՒ
ՏՏ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԵՍ

  • Շարունակի՛ր աշխատել ներկայիս աշխատա- վայրում հեռավար և ճկուն աշխատանքային գրաֆիկով

  • Ձևավորի՛ր ապագա ծրագրավորողների և գիտնականների ապագա սերունդը

  • Զարգացրո՛ւ առաջնորդական, մենթորական և հաղորդակցման հմտություններդ, 

  • ձե՛ռք բեր փորձառություն կրթական և համայնքային նորարարական ծրագրերի իրականացման ոլորտում

  • Վաստակի՛ր ավելին՝ ստանալով ուսուցչական աշխատավարձ և հիմնադրամի ամենամսյա 200.000. դրամ ֆինանսական օժանդակույթունը

  • Օգտվի՛ր ավելի ճկուն՝ 1+1 տարվա փորձառության տարբերակից