ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ
«Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» Teach For All-ի գլոբալ ցանցի հպարտ անդամն է, որը ներառում է 64 գործընկեր կազմակերպություն՝ վեց մայրցամաքում:
Յուրաքանչյուր կազմակերպության գերնպատակն է ստեղծել գլոբալ շարժում, որը միտված է վերացնելու կրթական անհավասարությունը նմանատիպ ծրագրային մոդելի միջոցով:
Դա նշանակում է, որ մեր ուսուցիչները, Առաջնորդության զարգացման մեր երկամյա ծրագիրն ավարտելուն պես, միանում են 113,000+ շրջանավարտների համաշխարհային շարժմանը:
Մեր համայնքների հետ համագործակցելով՝ կկարողանանք փոխել աշխարհը:
Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ Է՝ ԼԻՆԵԼ ՑԱՆՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ցանցային գործընկերները անկախ, տեղական իշխանությունների կողմից ղեկավարվող կազմակերպություններ են, որոնք, սահմաններից դուրս միասին աշխատելիս, կիսում են ընդհանուր հիմնական նպատակը, մոտեցումը և հավատարմությունը ցանցի հիմնական արժեքներին։