ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ

ՍՏԵՂԾԵԼՈՎ ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՏԵՐ

«Դասավանդի'ր Հանուն Հայաստանի» հավատում է, որ մեր համայնքները լի են անսահման հնարավորություններով, և մեր աշակերտներն ունեն այդ ներուժը բացահայտելու հնարավորությունը: 

Մեր ուսուցիչների միջոցով նպատակ ունենք խթանել առաջնորդությունը մեր աշակերտների շրջանում՝ միաժամանակ ստեղծելով հարյուրավոր և հազարավոր լուսավոր կետեր ողջ ազգով մեկ. այդ լուսավոր կետերը հետագայում կարող են վիթխարի փոփոխությունների սկզբնակետեր հանդիսանալ մեր ազգի համար:

Հայաստանի կրթական ճգնաժամը մեղմելու  նպատակով մենք պետք  է սկիզբ դնենք առաջնորդական շարժման, որը կհանգեցնի կրթական արդարության, իսկ առաջնորդությունը սկսվում է մեր համայնքներից, այնտեղ բնակվող մեր աշակերտներից, և ղեկավարվում ուսուցիչների կողմից:

ՄԵՐ ՆԵՐԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Որպես Teach For All գլոբալ ցանցի անդամ՝ ներկայումս 110 Ուսուցիչ-առաջնորդ գորքում է ավելի քան 150 դպրոցներում՝ ներազդելով ավելի քան 38,000 աշակերտների վրա՝ ինչը կազմում է Հայաստանի դպրոցականների մոտ 20%։ Նրանց դասարանները ցուցաբերել են 16% բարելավում ուսումնական արդյունքներում՝ գերազանցելով Աշխարհային Բանկի տարածաշրջանային չափանիշը՝ նկատելի առաջընթաց գրանցելով քննադատական մտածողության և կիրառական ուսուցման ոլորտներում։