ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ՑԱՆՑ
«Դասավանդի'ր Հանուն Հայաստանի»-ի կարծիքով, կրթական էկոհամակարգում աջակցության լայն ցանց ստեղծելը հույժ կարևոր է: Մեծապես շնորհակալ ենք մեր հոգաբարձուների խորհրդին, որն օգնեց աշխարհի մասշտաբով ստեղծել այնպիսի առաջնորդների և աջակիցների շարժում, որը հավատարիմ է Հայաստանում և Արցախում կրթական հավասարությանը:
ՍԵՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՆԱԽԱԳԱՀ
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համահիմնադիր, Epygi Technologies-ի նախագահ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) փոխնախագահ, INET Technologies-ի համահիմնադիր։
ՍԻԼՎԱ ՍԻՄՈՆՅԱՆ
ՏՏ ստեղծարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնի համահիմնադիր
ԱԼԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայ կրթական հիմնադրամի անդամ և նվիրատու, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Արևմտյան շրջանի կրթական հանձնաժողովի նախագահ, Glendale Healthy Kids-ի խորհրդի անդամ, Glendale Community Foundation-ի խորհրդի անդամ:
ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդական, Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս և ամբիոնի վարիչ, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս:
Մենք երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում տեղակայված «Friends of Teach For Armenia»-ի տնօրենների խորհրդին`
աջակցության համար:
ՍՈՒՐԵՆ ՍԵՐՈՊՅԱՆ
Զարգացման բաժնի տնօրեն՝ Կալիֆորնիայի Պետական Համալսարան, Նորթրիջ՝ Մարդասիրական գիտությունների ֆակուլտետ
ՌԵՅՉԼ ԼԵԲԱՐԵԴՅԱՆ
«Ռեվ և Ռեյչլ» հիմնադրամի համահիմնադիր
ԷՆԴԻ ՏՈՐՈՍՅԱՆ
Հարկային գործընկեր՝ Holthouse Carlin Van Trigt (HCVT) LLP-ում, և «Lark Music Society Inc.»-ի վարչության նախագահ
ՎԵՐՈՆԻԿԱ ԶՈՆԱԲԵՆԴ
UWC Դիլիջան քոլեջի Կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA հիմնադրամի (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) համահիմնադիր, RVVZ և Scholae Mundi Armenia հիմնադրամների համահիմնադիր:
ԼԱՐԻՍԱ ՀՈՎԱՆՆԻՍԻԱՆ
«Դասավանդի'ր Հանուն Հայաստանի»-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, նաև «Health For Armenia»-ի համահիմնադիր և վարչության տնօրենների անդամ