ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ

 
credits01.jpg

Հայաստանում ուսուցիչների քանակի պակասը ճգնաժամային բնույթ է ստացել։ Ամեն տարի երկրի հանրակրթական դպրոցներում գրանցվում է ուսուցչի ավելի քան 600 թափուր հաստիք  և բազմաթիվ դպրոցներ՝ հատկապես գյուղական բնակավայրերում, արդեն բազում տարիներ է՝ գործում են առանց առանցքային առարկաներ դասավանդող ուսուցիչների։ 

Բացի այդ, մենք ընդունում ենք, որ Հայաստանի գյուղական վայրերում և Արցախում աշխատող մեր ուսուցիչներն ունեն մասնագիտական աջակցության հատուկ կարիքներ՝ պայմանավորված երկրի հեռավոր հատվածներում աշխատելու հետևանքով առաջացած մարտահրավերներով։ Մենք պետք է վերանայենք ուսուցչական վերապատրաստումը և լեռնային ու սահմանամերձ բնականավայրերում աշխատելու ցանկություն հայտնող անձանց տրամադրվող օժանդակությունը։

2015թ․-ից ի վեր՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ու Արցախի ամենահեռավոր համայնքներում աշխատող հարյուրավոր ուսուցիչների՝ միաժամանակ նրանց ապահովելով մասնագիտական սրընթաց աճի հնարավորությամբ և պարբերական քոուչինգով։

Ելնելով այս ամենից՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը իր երկամյա ծրագրին դիմող անհատների համար մշակել է վերապատրաստման երկու տարբերակ՝

1) ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԹԻՎ 1039-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ ՍՏԱՑԵԼ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ 30 (ԵՐԵՍՈՒՆ) ԿՐԵԴԻՏ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ։

2) ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԱՍՏԻՃԱՆ ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԲԱՐՁՐ ԴԻՐՔ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ QS WORLD UNIVERSITY RANKINGS ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ)։

30 ԿՐԵԴԻՏԱՆՈՑ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

2022թ․-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց նոր օրենք, որը հավատարմագրված կազմակերպություններին թույլատրեց դասավանդողի հավաստագիր շնորհել 30 կրեդիտանոց մանկավարժական դասընթացն ավարտած մասնագետներին։ Հավաստագիրը դիմումատուներին հնարավորություն է տալիս զբաղեցնել ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում գործող դպրոցներում առկա ուսուցչական կարևորագույն թափուր հաստիքները։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը տրամադրում է 30 կրեդիտանոց մանկավարժական դասընթացի հավաստագրեր իր ամառային արագացված վերապատրաստման (նաև հայտնի որպես «Ուսոցիչների առաջնորդության ակադեմիա») շրջանավարտներին։

Ներկայումս, մեր 30 կրեդիտանոց դասընթացը հասանելի է մեր Ծրագրին միացած յուրաքանչյուր անհատի համար։ Ծրագրի դիմումների ընդունելությունը մեկնարկում է յուրաքանչյուր հոկտեմբերին, իսկ վերջնաժամկետը լրանում է ապրիլին։

 
blue001.jpg

ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Երևանի պետական համալսարանի հետ գործընկերությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մշակել է Ուսուցչական առաջնորդության մագիստրական ծրագիրը, որը Հայաստանում առաջին բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման  աստիճանն է , որ հատուկ կարևորություն է տալիս կրթական արդարության գաղափարին։ Ծրագիրը դիտարկում է ուսուցիչների դերը առաջնորդության խթանման միջոցով համակարգային վերափոխման հասնելու գործում. թե՛ իրենց առաջնորդության, թե՛ աշակերտների։


ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿՈՒՄ ՏԵՂ ԵՆ ԳՏԵԼ․

  • Կրթության ժամանակակից տեսություններն ու առկա խնդրիրները

  • Կրթական հավասարությունը և երեխաների իրավունքները դպրոցում

  • Դասարանային մշակույթ և սոցիալ-հուզական ուսումնառություն

  • Ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ և դասավանդման նորարարական մեթոդներ

  • Թեմատիկ պլանավորում եւ դասարանական գնահատում 

  • Ուսուցչական առաջնորդության զարգացում

  • Համայնքի ազդեցություն

  • Ուսուցչական առաջնորդության մոդելները Հայաստանում

  •  Հետազոտական պրակտիկա

  • Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում

  • Ընդհանուր մանկավարժություն

  • Տարիքային մանկավարժություն

  • Առարկայի դասավանդման մեթոդիկա

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրին միացած անհատների ուսման վարձավճարներն ամբողջությամբ փոխհատուցվում են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից։ Ներկայումս մագիստրոսական կուրսը միայն նախատեսված է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին միացած այն անհատների համար, ովքեր չունեն մանկավարժի կրթություն։

 
red.jpg