ՍԿՍԻ՛Ր ՔՈ ԿԱՐԻԵՐԱՆ
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՀԵՏ

 


scholarship01.jpg

           Հետաքրքրվա՞ծ ես աշխարհի լավագույն համալսարաններում ուսանեով։

           Ցանկանո՞ւմ ես զարգացնել քո աշխատունակության հմտությունները։

           Երազո՞ւմ ես հաջողակ կարիերա սկսելու մասին։

Ուրեմն, միացի՛ր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին։

ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՆԱԼ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-ԻՆ ԲՈՒՀՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ: 

Համալսարաններն ավարտող ուսանողների հետ զրուցելիս հաճախ ենք լսում, որ նրանց պակասում է ինքնավստահությունն աշխատաշուկա մտնելու համար։ Գործատուներն իրենց հերթին երբեմն բողոքում են, որ շրջանավարտներն իրենց փափուկ հմտությունները զարգացնելու կարիք ունեն։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագիրը (հետայսու՝ «Ծրագիր») մեկնարկային գերազանց հարթակ է այն շրջանավարտների համար, որոնք ցանկանում են սկսել իրենց կարիերան և ձեռք բերել առաջնորդության արժեքավոր փորձառություն։

Ծրագրի շնորհիվ դուք կզարգացնեք ապագա գործատուների շրջանում մեծ պահանջարկ վայելող մի շարք արդիական հմտություններ, ինչպես օրինակ՝

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

ՆԵՐԱԶԴՈՂ ԵՎ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԲԱՐՁՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՐԱԳԻՐ

Ամեն տարի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գրեթե 2,000 հայտ է ստանում։ 2022թ․-ին մեր ընդունելության ցուցանիշը 6% էր: Մենք փնտրում ենք Հայաստանի լավագույն ԲՈՒՀ-երի ամենապատրաստված շրջանավարտներին։

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ


 

ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՇԱՏ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԵՆ

 
scholarship03.jpg

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագիրն ընդունելության բարձր չափանիշներ ունի։ 2022թ․-ին մենք ընդունել ենք դիմումատուների միայն 6%-ին։ Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կդառնաք արհեստավարժ մասնագետների ավելի քան 70,000 մարդուց բաղկացած միջազգային ցանցի անդամ։ Մեր ցանցը հարգանք է վայելում աշխարհի մի շարք մեծահամբավ հաստատությունների շրջանում։ Օրինակ` աշխարհի լավագույն համալսարանները հատուկ ուշադրություն են դարձնում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտներին։

ԻՄԱՑԻ՛Ր ԱՎԵԼԻՆ ՄԵՐ ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ

 

 

Ավելին, ծրագիրն ավարտելուց հետո ձեզ հասանելի կդառնան մասնագիտական կատարելագործման բազմաթիվ հնարավորություններ՝ ընձեռված «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Առաջնորդական ուղիների շրջանակում։ Մեր շրջանավարտները հասել են բազմաթիվ բարձունքների՝ դառնալով իրենց սեփական կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքականությունների մշակողներ միջազգային կազմակերպություններում, կրթական առաջնորդներ և նույնիսկ ծրագրավորողներ՝ կրթական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու ցանկությամբ։

ԻՄԱՑԵ՛Ք ԱՎԵԼԻՆ ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԿՐԹԱԹՈՇԱԿ ԲՏՃՄ ՈԼՈՐՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 
stem.png

Հայաստանը կանգնած է կրթական ճգնաժամի առջև։ Ամեն տարի կրթական համակարգում գրանցվում է ուսուցչի ավելի քան 600 թափուր հաստիք՝ հատկապես ԲՏՃՄ (բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա, ԲՏՃՄ/STEM) առարկաների գծով։ Բազմաթիվ դպրոցներ՝ հատկապես գյուղական բնակավայրերում, արդեն բազմաթիվ տարիներ է՝ գործում են առանց ԲՏՃՄ ուսուցիչների։

Ավելի քան երբեւէ Հայաստանն ու Արցախը պետք է ներդրումներ կատարեն ԲՏՃՄ կրթության ոլորտում, եւ մենք պետք է սկսենք մեր աշակերտներից։ Մեր ապագան է կախված նրանցից։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն առաջարկում է 500 000 ՀՀ դրամի չափով կրթաթոշակ  ինչպես վճարովի, այնպես էլ անվճար համակարգերում սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողների համար, որոնք՝

սովորում են ԲՏՃՄ ուղղվածությամբ ֆակուլտետներում

ցուցաբերում են բարձր առաջադիմություն

ավարտելուց հետո պատրաստ են ընտրել բացառիկ և ոգևորիչ կարիերայի ուղի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ



Ձեր հարցերը կարող եք ուղղել էլեկտրոնային փոստին
apply@teachforarmenia.org

կամ զանգահարել
044 000 133

blue001.jpg