կրթության հավասարության
դեսպաններ

 
alumni00.jpg

Ամեն տարի «Դասավանդի’ր, Հայաստան»-ը հավաքագրում է իրենց գործին նվիրված, խանդավառ  անձանց` դառնալու Ուսուցիչ-առաջնորդներ առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի միջոցով։ Մեր Ուսուցիչ-առաջնորդներն անցնում են ինտենսիվ վերապատրաստում՝ դասավանդելով Հայաստանի և Արցախի այն համայնքներում, որտեղ նրանց կարիքն ամենաշատը կա։ Մեր երկամյա առաջնորդության զարգացման ծրագրերից որևէ մեկը հաջող ավարտելուց հետո մեր շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվում ծառայել` որպես մեր առաքելության «դեսպաններ»։ Որպես «դեսպաններ»  նրանք շարունակում են իրագործել մեր առաքելությունը՝ առաջնորդության տարբեր ուղիների միջոցով։

 

 

«2017թ.-ին, երբ ես պաշտոնապես դարձա «Դասավանդի’ր, Հայաստան»-ի կրթության հավասարության շրջանավարտ-դեսպան, ես քաջ գիտակցում էի, որ այդ կոչումը պետք է պատվով ու մեծ պատասխանատվությամբ կրեմ՝ օրինակ դառնալով այն կրթության ջատագովի, որ մենք ուզում ենք ունենալ մեր բոլոր երեխաների համար Հայաստանում և Արցախում։ Բայց ես չէի պատկերացնում, թե ինչպիսի անձնական ու մասնագիտական աճի հնարավորություններ է այն ինձ ընձեռելու։ Հիմա, անդրադառնալով այս տարիների իմ ձեռքբերումներին, ես վստահորեն հավաստում եմ, որ դրանց հիմքում իմ աշխատասիրության ու համառության հետ միասին հավասար տեղ են զբաղեցնում այն բոլոր գիտելիքները, կարողունակություններն ու հնարավորությունները, որ ունեմ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի շրջանավարտ լինելու շնորհիվ»։

Արմինե Գևորգյան
1-ին սերունդ

«Վերջին տարիներին «Դասավանի’ր, Հայաստան»-ի հետ համագործակցության տարբեր շրջանակներում շարունակում եմ ներդրումս Հայաստանի և Արցախի երեխաների համար հավասար կրթական հնարավորություններ ստեղծելուն: Որպես Հանրային համագործակցության մասնագետ` հետաքրքիր փորձառություն եմ ունեցել կառավարական և ոչ կառավարական կառույցների, ոլորտի գործընկերների հետ աշխատելու, հմտություններս զարգացնելու և ամենօրյա աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Արցախի համայնքներում բնակվող աշակերտների կյանքում դրական փոփոխություններ բերելու գործում: Որպես կրթության հավասարության դեսպան` իմ առաքելությունն եմ համարում ողջ ներուժս ուղղել կերտելու այն հայրենիքը, որի հիմքում կանգնած է իրավագիտակից, կրթված և պատասխանատու քաղաքացին»: 

Սոսէ Ղազարյան
3-րդ սերունդ

 


ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐ

 

 

2021 թվականի դրությամբ մեր շրջանավարտների 80%-ը շարունակում է աշխատել կրթության ոլորտում` որպես ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, կրթության կառավարիչներ, այլ հարակից ոլորտների մասնագետներ։

 
alumni05.jpg

Իր շրջանավարտների հետագա աճը խթանելու համար «Դասավանդի’ր, Հայաստան»-ը կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացում վեց հիմնական առաջնորդության ուղիների միջոցով՝

 

ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ի սկզբանե մեկնարկելով «Սերունդի» հետ համատեղ՝ «Դասավանդման առաջնորդության» ծրագիրը ստեղծվել է, որպեսզի «Դասավանդի’ր, Հայաստան»-ի լավագույն ուսուցիչները կարողանան շարունակել դասավանդել ռազմավարական գործընկերությունների և կարևոր նախաձեռնությունների միջոցով (ինչպես «Սերունդը»):
Իմանալ ավելին

ՍԵՐՈՒՆԴ. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

2019 թվականին «Դասավանդի’ր, Հայաստան»-ը մենկնարկեց «Սերունդը», դպրոցի վերափոխման իր նախաձեռնությունը, որը նաև նպատակ է հետապնդում ստեղծելու կադրերի պահուստ՝ դպրոցի առաջնորդներ պատրաստելու համար։ Ծրագրի միջոցով շրջանավարտներն անցնում են դասավանդման առաջնորդության, ինչպես նաև դպրոցի կառավարման ինտենսիվ վերապատրաստում։
Իմանալ ավելին

«ԿԱՅԾ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ

Մեկնարկելով 2019 թվականին՝ «Կայծ»-ը  հանդիսանում է կրթությանը նվիրված առաջին սոցիալական նորարաությունների ինկուբատորը Հայաստանում։ Ծրագրի միջոցով շրջանավարտներին տրամադրվում է վերապատրաստում, աջակցություն և ռեսուրսներ` հիմնելու իրենց սեփական սոցիալական ձեռնարկությունները։ 
Իմանալ ավելին

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ.ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

2021 թվականին «Դասավանդի’ր, Հայաստան»-ի շրջանավարտների մի խումբ միացավ թիմին` որպես «գործընկեր»։ Կես դրույքով և վճարվող վերապատրաստման ծրագրի միջոցով շրջանավարտները ներգրավվում են կազմակերպության տարբեր բաժինների աշխատանքներին՝ հնարավորություն ստանալով սովորել հասարակական կառավարման տարբեր բնագավառների մասին։
Իմանալ ավելին

ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

2022 թվականին «Դասավանդի’ր, Հայաստան»-ը մեկնարկեց Tech4Armenia նախաձեռնությունը, որի նպատակն է հավաքագրել տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին՝ դասավանդելու նպատակով։ Միառժամանակ, մենք սկսեցինք համագործակցությունը Հայաստանի առաջատար ծրագրավորման դպրոցներից մեկի հետ՝ հնարավորություն ընձեռելով մեր շրջանավարտներին սովորել ծրագրավորում։ 
Իմանալ ավելին

ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲ

Այս տարիների ընթացքում «Դասավանդի’ր, Հայաստան»-ը մեծ ներդրումներ է արել ամրապնդելու իր ներքին տվյալների համակարգերը։ Այժմ մենք պատրաստ ենք անցում կատարել հաջորդ մակարդակ Հանրային քաղաքականության լաբորատորիայի միջոցով,որի օգնությամբ մենք կպատրաստենք մեր շրջանավարտներին մշակելու քաղաքականություններ, որոնք կընդունվեն կառավարության կողմից։

HIGHLIGHTS

 
 
 
 

ԱՆՈՒՇԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Մինչ «Դասավանդի'ր, Հայաստան»-ին  դիմելը դասավանդում էի « Smart Start International Preschool of Armenia»-ում` որպես բնագիտության և արվեստի ուսուցչուհի։ Երկամյա ծրագրի շրջանակում դասավանդել եմ քիմիա և կենսաբանություն առարկաները Արագածոտն մարզի Լեռնարոտ համայնքում։ 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի  շնորհիվ ունեցա անմոռանալի փորձառություն, որը շատ կարևոր հետք թողեց իմ՝ որպես անհատ զարգացման, նոր հատկանիշների  ձեռքբերման և որպես մասնագետ ավելի կայանալու գործում։ Ծրագրի ավարտից հետո մասնակցել եմ «Քայլ դեպի տուն» ծրագրին մյուս հիասքանչ շրջանավարտների հետ, որն աննկարագրելի փորձառություն էր սփյուռքահայ պատանիների հետ։ 2018թ.-ին հիմնադրեցի “Green Construction” ընկերությունը, որը զբաղվում է ներքին և արտաքին կանաչապատումով։ Հիմնական շեշտադրումը սկանդինավյան երկրներից ներմուծված մամուռն է, որն առանց խնամքի ապրում է շուրջ 10 տարի։ Ի դեպ, իմ առաջին պատվիրատուներից էր նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը։

 

 
 
 

ՔՆԱՐԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մինչ «Դասավանդի’ր, Հայաստան» ծրագրին դիմելը  Քնարան  սովորել է Հայ-ռուսական «Սլավոնական» պետական համալսարանի սոցմշակութային սերվիս և տուրիզմ բաժնում։ Ավարտելուց հետո  աշխատել է «Ժողովրդական Արվեստի Հանգույց» կրթամշակութային հիմնադրամում` որպես հնաոճ գորգերի և կարպետների ռեստավրատոր։ Ծրագրիի շրջանակներում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն Լոռու Մարզի Կողես գյուղում։

«Կյանքը գյուղում օգնեց ինձ բացահայտել սեփական ներուժս, չվախենալ դժվարություններից, սովորել գնահատել և սիրել ինձ շրջապատող ամեն ինչ: «Արվեստ»  խմբակի միջոցով աշակերտներս բացահայտեցին հայ անվանի նկարիչների գործերը և կենսագրության հետաքրքիր դրվագները, մասնակցեցին «Մինասի գույներ»  կրթական աշխատարանին Ազգային պատկերասրահում»,- պատմում է Քնարան»։

Ծրագիրն ավարտելուց հետո Քնարան աշխատել է Շիրակացու ճեմարանում, ԿՏԱԿ -ի e-School Armenia հեռավար ուսուցման նախագծում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: 2020 թ.-ին դիմել է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Կայծ սոցիալական նորարարությունների ինկուբատորին՝ հիմնելով «Զարդենի»-ն՝ ջերմատան կառավարման կրթական ծրագիր, որի շնորհիվ աշակերտները ձեռք են բերում բնապահպանական և բիզնես գիտելիքներ՝ ուտելի ծաղիկներ աճեցնելու միջոցով: Այժմ Քնարան «Զարդենի» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության ղեկավարն է:

 

 
 
 

ՎԱՐԴԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Նախքան «Դասավանդի’ր, Հայաստան» ծրագրին  միանալը Վարդանը սովորել է  Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։ Ծրագրի շրջանակներում դասավանդել է մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, ինֆորմատիկա։ Առաջնորդության երկամյա ծրագիրն ավարտելուց  անմիջապես հետո Վարդանը միացել է «Դասավանդի'ր, Հայաստան»-ի «Կառավարում հասարակական ոլորտում. գործընկերության ծրագրին» ՝ աջակցելով տվյալների մշակման և ներազդեցության գծով ղեկավարին։ Միաժամանակ շարունակում է դասավանդել Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում։ 

«Գործընկերության ծրագիրն ինձ զինել է նոր գիտելիքներով ու փորձով, մասնավորապես աշակերտների և ուսուցիչների կատարողականի վերաբերյալ տվյալների հավաքագրման իրականացման առումով։  Միաժամանակ ես օգնում եմ կազմակերպությանը տվյալների հավաքագրման և վերլուծության աշխատանքներում։  Սա փոխշահավետ համագործակցություն է իմ և կազմակերպության միջև»։

 

 
 
 

ՎԵՆԵՐԱ ԱԲՈՎՅԱՆ

Նախքան «Դասավանդի’ր , Հայաստան»-ին միանալը Վեներան աշխատել է Ձորագյուղի, ապա Դիլիջանի կենտրոնական դպրոցում` որպես քիմիայի ու կենսաբանության ուսուցչուհի: 2017 - 2019 թթ առաջնորդության երկամյա ծրագրի շրջանակներում քիմիա և կենսաբանություն է դասավանդել Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում:

«Երկամյա ծրագի ընթացքում զարգացրել եմ թիմում աշխատելու, աշխատանքս պլանավորելու, պլանավորածս ճիշտ ժամկետներում ավարտին հասցնելու հմտություններս։ Միաժամանակ ընդլայնել եմ շփումներիս շրջանակը, որն ինձ հետագայում օգնել է բազմաբնույթ խնդիրների լուծման մեջ: «Դասավանդի’ր, Հայաստանի» երկամյա առաջնորդության տարիները համարում եմ իմ կարիերայի ցատկահարթակը: Հենց այս 2 տարին ինձ զինեց անհրաժեշտ պաշարով»,- ասում է Վեներան:

Այժմ աշխատում է Լոռու մարզի Ալավերդու թիվ 10 հիմնական դպրոցում` որպես տնօրեն։ Զուգահեռ աշխատում է «Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամում` որպես «Կրթական ծրագրերի մշակող և համակարգող», Ներգրավված է նաև «Գիտսերունդ» ծրագրում: 2022 թվականի սեպտեմբերից Վեներայի ղեկավարած դպրոցը համալրելու է «Սերունդ» դպրոցների շարքը։

 

 
 
 

ԲԻԱՅՆԱ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

Մինչ «Դասավանդի’ր, Հայաստան»-ին դիմելը Բիայնան սովորել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատել է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնում` որպես ադմինիստրատոր։ Ծրագրի շրջանակներում դասավանդել է աշխարհագրություն, հասարակագիտություն և հայրենագիտություն Լոռու մարզի Կաթնառատ գյուղում։

«Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի շնորհիվ ես համոզվեցի, որ հետևողական և հաստատակամ աշխատանքի դեպքում հնարավոր է սեփական ուժերով նախաձեռնել և հասնել փոփոխությունների՝ նույնիսկ ունենալով նվազագույն ռեսուրս», - հավաստում է Բիայնան։

Ծրագրի ավարտից հետո Բիայնան ներգրավված է եղել հանրապետության ուսուցիչների մասնագիտական զարգացման բարելավմանն ուղղված քաղաքականության մշակման ծրագրերում։ Մասնավորապես՝ ''YES'' Armenia ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մշակել են «Ուսուցիչների կամավոր ատեստավորման» ծրագիրը, որը մեկնարկել է 2021 թվականի սեպտեմբեր ամսին։ Այնուհետև Ասիական զարգացման բանկի կրթական ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մշակել են «Ուսուցիչների ստանդարտներ» և «Ուսուցիչների մասնագիտական զարգացման ուղիներ» ծրագրերը, որոնց դրույթները լրամշակվելուց հետո տեղ են գտել «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում: Հետագայում միացել է «Դասավանդի’ր Հայաստան»-ի և ՅՈւՆԻՍԵՖի հետ համատեղ իրականացվող ծրագրին՝ ուղղված ուսուցիչների կարողությունների զարգացմանը և համայնքային զարգացման նախաձեռնություններին։ Այս պահին Բիայնան զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրերով, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ և իրազեկմամբ։

background.jpeg

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ 6 ՍԵՐՈՒՆԴՆԵՐ

«Դասավանդի’ր, Հայաստան»-ի առաջին սերունդը( այլ կերպ՝ Ուսուցիչ-առաջնորդների «առաջին սերունդը») սկսել է իր ուղին 2015 թվականին։ Այդ ժամանակից ի վեր Ուսուցիչ-առաջնորդների մի շարք սերունդներ են միացել շրջանավարտների շարժմանը։


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ