Աջակցությունից մինչև առաջնորդություն | From Coaching to Leadership

Ուսուցիչների առաջնորդության զարգացման ծրագրի քոուչինգային մշակույթը և դրա ազդեցությունը

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Ուսուցիչների առաջնորդության ծրագրի (ՈՒԱԾ) շրջանակներում ընտրվում են համալսարանական շրջանավարտներ և մասնագետներ, որոնք հնարավորություն են ստանում դասավանդել առավել կարիքավոր համայնքներում և միաժամանակ ձևավորել այն հմտությունները, մտածելակերպը և փորձը, որոնք անհրաժեշտ են կրթության ոլորտում փոփոխություններ իրականացնող առաջնորդներ դառնալու համար։ Ծրագիրը համատեղում է դասարանային փորձի ազդեցությունը և առաջնորդության զարգացումը՝ պատրաստելով մասնակիցներին նորարարական մոտեցումներ կիրառել ուսուցման գործընթացում, խթանել կրթական հավասարությունը և առաջնորդել համակարգային փոփոխություններ ամբողջ երկրում։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի ՈւԱԾ մասնակից ուսուցիչ-առաջնորդները (ուա-ները) երկու տարվա ընթացքում մշտապես աշխատում են առաջնորդության զարգացման ղեկավարների հետ, ովքեր ծրագրում նրանց հետ աշխատող անմիջական ղեկավարներն են։ Վերջիններս ուա-ների հետ աշխատանքում նպատակ ունեն զարգացնել նրանց առաջնորդական հմտությունները, բարելավել իրականացվող դասերի որակն ու նպաստել ուա-ների մասնագիտական և անձնական աճին։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ում ուա-ների հետ աշխատանքում կիրառվում է քոուչինգային մոտեցում։ Քոուչների միջազգային ֆեդերացիան սահմանում է քոուչինգը որպես այցելուների (քոուչիների) հետ համագործակցության՝ մտածողությանն ուղղված ստեղծագործական գործընթաց, որը աջակցում է նրանց ընդլայնել իրենց անձնական ու մասնագիտական ներուժը, ինչն անհրաժեշտ է այսօրվա անհաստատ ու բազմակողմանի իրականության մեջ։ Քոուչինգն օգնում է մարդկանց ճանաչել իրենց և լուծել իրենց մարտահրավերներն ինքնաճանաչման և ինքնաանդրադարձի միջոցով։ 

Ինչո՞վ է արդյունավետ քոուչինգային մոտեցումը 

  • Քոուչինգը նպաստում է փոխադարձ ուսուցման և փոփոխությունների միջավայրի ստեղծմանը։

  • Քոուչինգը ենթադրում է նորն ու անծանոթն ուսումնասիրելու պատրաստակամություն։

  • Քոուչինգը խթանում է առաջնորդական կարողունակությունների զարգացումը։

  • Փոխակերպող (տրանսֆորմացիոն) քոուչինգի մոտեցումները մեծ ազդեցություն ունեն առաջնորդների ձևավորման գործում։

  • Քոուչինգը ոչ թե «ուղիղ, հայտնի խնդրին» արձագանքելու մասին է, այլ՝ հասկանալու, թե «ինչն է իրավիճակը խնդրահարույց դարձնում»։

Ինչպե՞ս են կիրառվում քոուչինգային մոտեցումներն Ուսուցիչների առաջնորդության ծրագրի շրջանակներում

Ծրագրին դիմած և ընտրության փուլերը հաղթահարած ուա-ներին ՈՒԱԾ-ի մեկնարկին ընդառաջ ներկայացվում է, թե ինչ է քոուչինգը և որոնք են աշխատանքում կիրառվող քոուչինգային մոտեցումներն ու քոուչինգային զրույցի հիմնական տարրերը։ Մոտեցման հաջողելու գործում էական է ինչպես անմիջական ղեկավարի՝ անհրաժեշտ հմտություններին տիրապետելը, այնպես էլ՝ ուա-ի կողմից մոտեցման հանդեպ բաց լինելն ու համագործակցելը։ Երկուստեք հաջողելու և ուա-ի առաջնորդությունը, խնդիրներին սեփական լուծումներ տալու հմտությունը զարգացնելու համար կարևոր է, որ

  • երկու զրուցակիցները դրսևորեն ակտիվ ունկնդրում, 

  • քոուչին ցանկություն ունենա որոնել խնդրի արմատները,

  • զրույցն ունենա հստակ նպատակ, որը սահմանվում է քոուչիի հետ,

  • մեկ զրույցի ընթացքում քննարկվեն սահմանափակ թվով հարցեր, կենտրոնանալ մեկ հարցի/խնդրի վրա,

  • զրույցի ավարտին դուրս բերվեն հստակ ամփոփումներ/քայլեր։

Հաջողված քոուչինգային զրույց ունենալու համար ուսումնասիրություններն առաջարկում են LACE մեթոդը.

  • Listen to Understand (լսել՝ հասկանալու համար)

  • Ask Powerful Questions (տալ էական հարցեր)

  • Challenge and Support (մարտահրավեր առաջադրել և աջակցել)

  • Establish Next Steps and Accountability (համաձայնեցնել հաջորդիվ քայլեր և դրսևորել հետևողականություն)

Այն լավագույնս կիրառելու համար երկու կողմերին առաջարկվում է նախ միջանձնային առողջ և համագործակցային հարաբերություններ հաստատել։ 

Անհատական քոուչինգային զրույցներ

Անմիջական ղեկավարների կողմից քոուչինգային մոտեցումները կիրառվում են հիմնականում ուա-ների հետ անհատական զրույցներում։ Ըստ 2025 թվականին անցկացրած հարցման արդյունքների՝ յուրաքանչյուր շաբաթ ղեկավարն տարբեր ուա-ների հետ ունենում է միջինում 5 ժամ անհատական հանդիպումներ։ Յուրաքանչյուր ուա-ի հետ մեկ ամսվա կտրվածքով անցկացվում է մեկից ավելի անհատական հանդիպում։ Անհատական հանդիպումները բաժանվում են երկու խմբի. ընթացիկ անելիքի քննարկում և քոուչինգային զրույցներ։ 

Յուրաքանչյուր ուա-ի հետ մեկ կիսամյակում տեղի է ունենում 1-3 քոուչինգային զրույց՝ կախված կարիքից, նպատակներից և ուա-ի՝ քոուչինգային զրույցին պատրաստ լինելուց։ Պլանավորումն ու անցկացումը տարբերվում է նաև կախված այն հանգամանքից, թե ուա-ն ծրագրի առաջին տարում է, թե՝ երկրորդ։ Առաջին տարվա ուա-ների հետ աշխատանքում ղեկավարներն առավել շատ օգտագործում են ընթացիկ հարցերի քննարկման ձևաչափով հանդիպումները, երկրորդ տարվա ուա-ների հետ աշխատանքում ավելի շատ կիրառվում է քոուչինգային մոտեցումը։ 

Քոուչինգային զրույցներն ինչպես պլանավորվում են ղեկավարի կողմից, այնպես էլ՝ ուա-ներն են դիմում՝ որևէ խնդիր խորքային քննարկելու համար։ Ուա-ների կողմից հիմնականում բարձրացվող թեմաներն են հարաբերությունները (գործընկերների, աշակերտների հետ), դասավանդման բարելավումը, հուզական այրումը։  

Քոուչինգային մոտեցմամբ զրույցները շարունակաբար կիրառվում են ղեկավարների կողմից, քանի որ անդրադարձերը ցույց են տալիս դրանց արդյունավետությունն ուա-ների առաջնորդության, մասնագիտական հմտությունների զարգացման գործընթացում։ 2025 թվականի մայիսին ուա-ների հետ անցկացված հարցման արդյունքներով՝ պատասխանող բոլոր 22 ուա-ները նշել են, որ 

  • որևէ խնդիր առաջանալու դեպքում ինքն ու ղեկավարը համատեղ են լուծման հանգում

  • վստահում են իրենց ղեկավարին՝ վերջինիս հետ իրենց հույզերն ու անհանգստությունները կիսելու համար

  • բարձր են գնահատելում ղեկավարի հետ զրույցների արդյունավետությունը

* Վերը նշված հարցումը մեկ ղեկավարի խմբի օրինակով է, որը մեծապես նույնական է մյուս խմբերի պատասխանների հետ։ 

Ուսուցիչ-առաջնորդների հետ քոուչինգային մոտեցման կիրառումը նպաստում է նաև նրանց կողմից նման մոտեցումների կիրառմանը դասարանում, սովորողների հետ աշխատելիս։ Այն օգնում է ուա-ներին դասարանում հաստատել հստակ ակնկալիքներ, խրախուսել համագործակցային միջավայրը, կարևորել ինքնաճանաչումն ու ինքնախնամքը։ Նրանք ուսումնառությունը կազմակերպում են տարբեր մեթոդներով և ստեղծում են առաջնորդության զարգացմանը նպաստող միջավայր։ Դասի դիտարկումների վրա հիմնված քոուչինգային զրույցներն ուղղորդում են ուա-ներին ունենալ աշակերտակենտրոն նպատակներ, անդրադարձ անել ու շարունակաբար բարելավել ուսումնառության միջավայրը։


«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամում ուա-ների հետ աշխատաող առաջնորդության զարգացման ղեկավարները պարբերաբար վերապատրաստումներ անցնում են կրթության մեջ քոուչինգում մասնագիտացված Bright Morning Consulting-ի նյութերով, ինչպես նաև, մասնակցում են Teach For All-ի դասընթացներին ու քոուչինգային սեսիաներին։

Աջակցության արդյունավետությունը տվյալներով․ ինչ են ասում ուսուցիչ-առաջնորդները

«Դասավանդի’ր հանուն Հայաստանի»-ում առանձնահատուկ տեղ ունի տվյալահեն մտածողությունը։ Կազմակերպությունը հավատում է, որ ուսուցիչներին տրամադրվող աջակցությունը պետք է ոչ միայն հիմնված լինի փորձի ու համագործակցության, այլև՝ տվյալների և փաստերի վերլուծության վրա։

Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին կազմակերպությունը անցկացնում է անանուն հարցում երկամյա ծրագրի մասնակից ուա-ների շրջանում։ Հարցման նպատակն է լսել նրանց կարծիքը Ուսուցիչների առաջնորդության ծրագրի վերաբերյալ, հասկանալ, թե որքան արդյունավետ է տրամադրվող մասնագիտական աջակցությունը և ինչ ուղղություններով է հնարավոր այն շարունակաբար կատարելագործել։ Հարցման արդյունքները թույլ են տալիս տեսնել աշխատանքի ազդեցությունը ոչ թե ենթադրությունների, այլ իրական տվյալների հիման վրա։

2023, 2024 և 2025 թվականներին իրականացված հարցումների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ ուսուցիչ-առաջնորդները բարձր են գնահատում իրենց հետ անմիջապես աշխատող ղեկավարներից ստացվող հետադարձ կապը և ձևավորված դրական աշխատանքային հարաբերությունները։ Վերջին երեք տարիների հարցումներում ուա-ները նշել են, որ իրենց առաջնորդության զարգացման ղեկավարից ստանում են ընդհանուր աշխատանքի վերաբերյալ օգտակար և կիրառելի հետադարձ կապ։ Եթե 2023 թվականին այս գնահատականը կազմել է 94%, ապա 2024 թվականին այն աճել է մինչև 97%, իսկ 2025 թվականին պահպանվել է նույն բարձր՝ 96% մակարդակում (տե’ս ստորև գծապատկերը)։

 
 

Հարցումը ներառում է նաև աշխատանքային հարաբերությունների գնահատումը։ Արդեն երեք տարի շարունակ ուա-ների 98%-ը նշում է, որ ունեն վստահելի և գործընկերային հարաբերություններ իրենց ղեկավարների հետ, և որ տրամադրվող մասնագիտական աջակցությունն ուղղված է իրենց երկարաժամկետ աճին ու առաջնորդական ուղուն։ Այս կայուն բարձր արդյունքները վկայում են, որ ծրագրի շրջանակում ձևավորվել է համագործակցության և փոխվստահության մշակույթ, որտեղ հետադարձ կապը դիտվում է որպես զարգացման հնարավորություն։

Ուսուցչից մեջբերում. «Դասավանդի'ր հանուն Հայաստանի» հիմնադրամը հնարավորություն է տալիս անձնական աճի, ինքնավստահության բարձրացման, ինքնաճանաչ փոխհարաբերությունների կառուցման և թվային և այլ բազմատեսակ հմտությունների զարգացման մեջ»։ 

Ուսուցիչները նաև գնահատում են, թե իրենց տրամադրվող աջակցությունն ինչքանով է նպաստում դասավանդման և առաջնորդական հմտությունների զարգացմանը։ 2024 թվականին ուսուցիչների 98%-ը, իսկ 2025 թվականին՝ 93%-ը նշել են, որ աջակցությունը նպաստել է իրենց դասավանդման հմտությունների զարգացմանը։ Թեև 2025 թվականին նկատվել է որոշակի նվազում 2024 թվականի համեմատ, այնուամենայնիվ, դասավանդման հմտությունների զարգացմանն ուղղված աջակցությունը շարունակում է մնալ կազմակերպության գործունեության առանցքային բաղադրիչներից մեկը (տե’ս ստորև գծապատկերը)։

Ուսուցչից մեջբերում. «Ինձ հետ աշխատող ԱԶՂ-ն հմտորեն դրական աշխատանքային հարաբերություններ է ստեղծել` նպաստելով մեր դասավանդման և առաջնորդական կարողունակությունների զարգացմանը»։ 

Նույն կերպ կարևոր է նաև ուսուցիչների առաջնորդական կարողունակությունների զարգացմանն ուղղված աջակցությունը։ 2024 և 2025 թվականներին համապատասխանաբար 98% և 97% ուսուցիչ-առաջնորդներ համաձայն են եղել, որ առաջնորդական հմտությունների զարգացման ուղղությամբ տրամադրվող աջակցությունը արդյունավետ է եղել։ Սա ցույց է տալիս, որ աջակցությունը չի սահմանափակվում միայն առարկայական կամ մեթոդական հմտություններով․ այն ուղղված է ուսուցչի ձևավորմանը որպես համայնքային և կրթական առաջնորդ։

«Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամի ուա-ների հետ աշխատող անմիջական ղեկավարները շարունակում են կիրառել քոուչինգային մոտեցումները իրենց անհատական զրույցներում՝ շարունակաբար բարելավելով նաև իրենց քոուչինգային հմտությունները։

Հոդվածի հեղինակ՝ ԷՍՄԱՐԻԴԱ ՊՈՂՈՍՅԱՆ (Տվյալների և ներազդեցության ավագ մասնագետ) և ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ (Առաջնորդության զարգացման ղեկավար)

From Coaching to Leadership: The Coaching Culture and its Impact at the Teacher Leadership Program

Through the Teacher Leadership Program (TLP), we recruit and support exceptional university graduates and professionals, empowering them to teach in underserved communities while cultivating the skills, mindset, and experience needed to become transformational leaders in education. The program combines the impact of classroom experience with leadership development, preparing participants to apply innovative approaches to teaching, promote educational equity, and lead system change nationwide. 

Throughout the two-year TLP journey with Teach For Armenia, Teacher-Leaders work closely with the Leadership Development Managers (LDMs) - their direct supervisors in the program. LDMs aim to strengthen the participants’ leadership skills, support them in improving the quality of their teaching, and contribute to their professional and personal growth.

At Teach For Armenia, a coaching approach is applied in the work with Teacher-Leaders. The International Coaching Federation defines coaching as a thought-provoking and creative partnership with the coaches that inspires them to maximize their personal and professional potential—an essential skill in today’s complex and rapidly changing world. The coaching helps individuals better understand themselves and address their challenges through self-awareness and reflection.

What Makes the Coaching Approach Effective?

  • Coaching helps create an environment of mutual learning and continuous growth.

  • Coaching encourages openness to exploring the new and unfamiliar.

  • Coaching supports the development of leadership capabilities.

  • Transformational coaching approaches play a significant role in shaping strong leaders.

  • Coaching is not about responding to an “obvious or surface-level” problem; it is about understanding what makes the situation challenging.

How are Coaching Approaches Applied in the Teacher Leadership Program?

Before the start of the program, Teacher-Leaders who have successfully passed the selection process are introduced to what coaching is, the coaching approaches applied in the program, and the core elements of a coaching conversation. The effectiveness of the approach depends not only on the LDM’s ability to use the necessary coaching skills, but also on the Teacher-Leader’s openness and willingness to engage in the process. For coaching to be successful and to support the Teacher-Leaders in developing leadership skills and finding their own solutions, it is important that:

  • both sides demonstrate active listening

  • The coachee is willing to explore the root causes of the challenge

  • Each conversation has a clear purpose agreed on with the coachee

  • A limited number of questions or issues are discussed, focusing on one key challenge at a time

The research suggests using the LACE method to guide an effective coaching conversation:

  • Listen to understand

  • Ask powerful questions

  • Challenge and support

  • Establish next steps and accountability

To apply this method most effectively, both the coach and the Teacher-Leader are encouraged to first build healthy, trusting, and collaborative interpersonal relationships.

Individual Coaching Conversations

LDMs primarily apply coaching approaches during individual conversations with Teacher-Leaders. According to the 2025 survey results, LDMs spend an average of five hours per week on individual meetings with different Teacher-Leaders. Each Teacher-Leader participates in more than one individual meeting per month. These meetings fall into two main categories: discussions focused on ongoing tasks, and dedicated coaching conversations.

Each Teacher-Leader participates in one to three coaching conversations per semester, depending on their needs, goals, and readiness for a coaching discussion. The planning and structure of these conversations also vary based on whether the Teacher-Leader is in their first or second year of the program.

With first-year participants, LDMs tend to hold more meetings focused on ongoing tasks and day-to-day challenges. With second-year Teacher-Leaders, coaching approaches are used more frequently, as they are typically more prepared for deeper reflection and long-term leadership development.

The coaching conversations are initiated both by the LDM and by the Teacher-Leader, who may request a meeting to discuss a particular challenge in depth. The topics most frequently raised by Teacher-Leaders include relationships (with colleagues or students), improving instructional practice, and managing emotional burnout.

The coaching-based conversations are consistently used by LDMs, as feedback from Teacher-Leaders shows that this approach is highly effective in supporting their leadership and professional development. According to the results of a May 2025 survey, all 22 responding Teacher-Leaders indicated that:

  • when a challenge arises, they work together with their LDM to find a solution,

  • they trust their LDM enough to share their emotions and concerns,

  • they highly value the effectiveness of their conversations with their LDM.

*These survey results reflect one LDM’s group, though the responses are largely consistent across other groups as well.

The use of coaching approaches with Teacher-Leaders also encourages them to apply similar practices in their classrooms when working with students. Coaching helps Teacher-Leaders set clear expectations, foster a collaborative learning environment, and place greater emphasis on self-awareness and well-being. They employ a variety of instructional strategies and create environments that support students’ leadership development.

Coaching conversations grounded in classroom observations guide Teacher-Leaders to set student-centered goals, reflect on their practice, and continuously improve the learning environment.

At Teach for Armenia, leadership development managers working with Teacher-Leaders  regularly undergo professional trainings using materials from Bright Morning Consulting, which specializes in coaching in education, and also participate in Teach For All courses and coaching sessions.

Effectiveness of Support through Data: What are Teacher-Leaders Telling us?

At Teach For Armenia, the data-driven working culture is prioritized. The organization believes that the support provided to teachers should be grounded not only in experience and collaboration, but also in the careful analysis of data and evidence.

At the end of each academic year, the organization conducts an anonymous survey among Teacher-Leaders participating in the two-year program. The purpose of the survey is to gather their feedback on TLP, understand how effective the provided professional support has been, and identify areas for continuous improvement. The survey results allow the organization to assess its impact based not on assumptions, but on real data.

A comparison of the 2023, 2024, and 2025 survey results shows that Teacher-Leaders consistently value the feedback they receive from LDMs and the positive working relationships they build with them. Across all three years, Teacher-Leaders reported receiving useful and actionable feedback from their LDMs regarding their overall performance. While this rating was 94% in 2023, it increased to 97% in 2024 and remained high at 96% in 2025 (see chart below).

 
 

The survey also looks at the quality of working relationships. For three years in a row, 98% of Teacher-Leaders mentioned that they have trusting and collaborative relationships with their supervisors, and that the support they receive is focused on their long-term growth and leadership development. These consistently high results show that the program has created a culture of trust and collaboration, where feedback is seen as an opportunity to grow. 

A quote from Teacher-Leader “Teach For Armenia provides opportunities for personal growth, increased self-confidence, self-awareness, relationship building, and the development of digital and various other skills.”

The Teacher-Leaders also shared how much the support they received helped them improve their teaching and leadership skills. In 2024, 98% said the support improved their teaching, and in 2025 this number was 93%. Although this is a small decrease, helping teachers strengthen their teaching skills remains a key part of the program (see chart below).

A quote from Teacher-Leader “The LDM built positive working relationships, contributing to the development of both our teaching and leadership capabilities.”

The support for developing leadership skills is equally important. In 2024, 98% of Teacher-Leaders agreed that the support they received helped them grow as leaders, and in 2025 this number was 97%. This shows that the support goes beyond subject knowledge or teaching methods—it is also focused on helping teachers grow as community and educational leaders.

LDMs at Teach For Armenia continue to apply coaching approaches in their conversations with Teacher-Leaders, making a clear distinction between coaching conversations and regular check-in meetings.

Written by: ESMARIDA POGHOSYAN (Senior Data and Impact Strategist) and TAMARA GRIGORYAN (Leadershio development manager )

Հղումներ՝ | References

Next
Next

Տվյալների դերը կրթության մեջ (Մաս 2) | The Role of Data in Education (Part 2)