Ի՞ՆՉ Է «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ»

background.jpeg

«Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը» «Դասավանդի՛ր Հայաստան»-ի հեղինակային մոտեցումն է՝ միտված աշակերտների առաջնորդության և նորարարական մտածողության զարգացմանը։  Ստորև ներկայացված են մոդելի հինգ փուլերը։

Առաջին փուլում ուսուցիչները, հիմնվելով հանրակրթության պետական չափորոշիչների վրա, ներկայացնում են «Մեծ գաղափար»-ը։ Վերջինս աշակերտներին ոգեշնչելու հիմնական շարժառիթն է։.

Երկրորդ փուլում աշակերտներն ինքնուրույն ուսումնասիրում մեծ գաղափարը, ձևակերպում են կարևոր հարցն ու փոփխությունը և իրականացնում են հետազոտություն։

Աշխատելով թիմերով՝ աշակերտները կատարում են համայնքի հնարավորությունների գնահատում, ապա հանդես են գալիս նախագծի առաջարկով, որն ուղղված է կարևոր հարցի լուծմանը։

Չորրորդ փուլում աշակերտները աշխատում են նախագծի իրագործման վրա, որի միջոցով խթանում են նորարաությունը համայնքում։

Վերջում աշակերտները գնահատում են իրենց իրագործած նախագծիազդեցությունը։


 
 

 Ի՞ՆՉ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

background.jpeg

Ցայսօր մեր հիմնական ծրագրի շնորհիվ աշխատել ենք ավելի քան 30,000 աշակերտի հետ և աշակերտական խմբերից ստացել ենք մոտ 500 համայնքային նախագծեր՝ միտված հնարամտության,  ստեղծարար մտքի և քաղաքացիական պատասխանատվության զարգացմանը, ինչպես նաև համաշխարհային պրակտիկայի հետ փոխկապվածության խթանմանը։ 

Մեր աջակցությամբ միայն 2021-2022թթ. ուսումնական տարվա ընթացքում աշակերտները նախագծեր են իրականացրել Հայաստանի և Արցախի ավելի քան հիսուն համայնքում։ 2022թ.սկզբին մեր ուսուցիչները քրաուդֆանդինգի արշավներ են ձեռնարկել, որոնց արդյունքում աշակերտները հավաքել են մոտ 40,000 ԱՄՆ դոլար՝ իրենց իսկ ղեկավարած նորարարական նախագծերն իրագործելու նպատակով՝ եռապատկելով մինչև այդ արվածների թիվը։ Ստորև կարող եք տեսնել իրականացված ծրագրերից մի քանիսը։

ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

ԳԵՏԱՇԵՆ, ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶ

ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ

ՋՈՒՐ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԿԱԹՆԱՌԱՏ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

ԱՎԵԼԻՆ ԱՅՍՏԵՂ

ԱՂԲԸ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԻՐ ՉԷ

ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐ,
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ԱՎԵԼԻՆ ԱՅՍՏԵՂ

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԳՅՈՒՂԸ

ԼԵՌՆԱՀՈՎԻՏ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

ԱՎԵԼԻՆ ԱՅՍՏԵՂ

ԲԱԳԱՐԱՆԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԲԱԳԱՐԱՆ, ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶ

ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ

RECYCLE FOR A LIFE CYCLE

ԾՈՎԱԶԱՐԴ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻԿԻ ՄԱՐԶ

ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ

ԱՆՍԱՀՄԱՆ ԲԼՈԳ

ՉՈՐԱԹԱՆ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ԴԵՊԻ ԱՍՏՂԵՐԸ

ՄՈՒՍԱԼԵՌ, ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶ

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ՄԱՔՈՒՐ ՄԹՆՈԼՈՐՏ

ՀԱՑԻԿ, ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶ

ԱՎԵԼԻՆ ԱՅՍՏԵՂ