ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ

 

 

Հայաստանի կրթական ճգնաժամը մեղմելու  նպատակով մենք պետք  է սկիզբ դնենք առաջնորդական շարժման, որը կհանգեցնի կրթական արդարության, իսկ առաջնորդությունը սկսվում է մեր համայնքներից, այնտեղ բնակվող մեր աշակերտներից, և ղեկավարվում ուսուցիչների կողմից:

 
community01.jpg
 
 
 

ՍՏԵՂԾԵԼՈՎ ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՏԵՐ

 

 

«Դասավանդի'ր, Հայաստան»-ը հավատում է, որ մեր համայնքները լի են անսահման հնարավորություններով*, և մեր աշակերտներն ունեն այդ ներուժը բացահայտելու հնարավորությունը:

 
our-communities-03.jpg
 
 

Մեր ուսուցիչների միջոցով նպատակ ունենք խթանել առաջնորդությունը մեր աշակերտների շրջանում՝ միաժամանակ ստեղծելով հարյուրավոր և հազարավոր լուսավոր կետեր ողջ ազգով մեկ. այդ լուսավոր կետերը հետագայում կարող են վիթխարի փոփոխությունների սկզբնակետեր հանդիսանալ մեր ազգի համար:

 
 
 

ՀԱՍՆԵԼՈՎ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԿԵՏԻ

 

 
 

Այս շարժումը ստեղծելու համար մենք պետք է հասնենք բեկումնային կետի։** Սոցիոլոգները կարծում են, որ բեկումնային կետի հասնելու համար պետք է ներգրավել տվյալ բնակչության առնվազն 25%-ին։***

Այդ իսկ պատճառով, «Դասավանդի'ր, Հայաստան»-ը նպատակ ունի մինչև 2025 թվականը հասնել մեծամասշտաբ արդյունքի՝ ներգրավելով Հայաստանի գյուղական համայնքներում ապրող բոլոր աշակերտների մեկ քառորդը:

Ներկայումս գործունեություն ծավալելով Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների 10%-ում` «Դասավանդի’ր, Հայաստան»-ը ներգրավում է մեր գյուղական համայնքներում ապրող բոլոր աշակերտների մեկ հինգերորդը:

Մեր երկարաժամկետ նպատակների մասին ավելին իմանալու համար կարդացե'ք «Դասավանդի'ր, Հայաստան»-ի քայլերը կրթական Ճգնաժամի հաղթահարմանուղղությամբ հոդվածը և ծանոթացե՛ք մեր «Առագաստ»-ին («Առագաստ»-ը կազմակերպության երկարաժամկետ ռազմավարությունն է):

 

ՀՂՈՒՄՆԵՐ
*Block, P. (2008). Community: The Structure of Belonging. San Francisco, California: Beret-Koehler Publishers, Inc.
**Gladwell, M. (2000). The Tipping Point: How LIttle Things Can Make a Big Difference. New York, New York: Little, Brown and Company.
***Centola, D., Becker, J., Brackbill, D., Baronchelli, A. (2018). Experimental evidence for tipping points in social convention. Science, 360(6393), 1,116-1,119. Retrieved 19 February 2022, from: https://www.science.org/doi/full/10.1126/science.aas8827.
 
coral.jpeg

ԴԱՐՁԵ՛Ք ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱՅՆՔ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ում դպրոցների և համայնքների հետ մեր համագործակցությունը շարունակական գործընկերություն է՝ հիմնված կրթական հավասարության հանդեպ ունեցած ընդհանուր հանձնառության վրա։ Միասին մենք ձգտում ենք՝

Լրացնել ուսուցիչների թափուր հաստիքները բարդ հասանելիություն ունեցող համայնքներում

Ապահովել որակյալ կրթություն յուրաքանչյուր երեխայի համար՝ անկախ նրա բնակության վայրից

Կանխել համայնքների դատարկումը՝ կրթական հնարավորությունների բացակայության պատճառով


Գործընկեր դպրոցները ներկայացնում են տեղակայման հայտ, աջակցում են ուսուցիչ-առաջնորդի բնակության կազմակերպմանը և նպաստում նրա ինտեգրմանը տեղական համայնքում։
<ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ>