ԲԱՑԱՌԻԿ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵԶԱԿԻ Եվ ՆՄԱՆԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է։

 
 
 
how-to-apply03.jpg

 
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ում մենք հավատում ենք, որ Հայաստանի համայնքները լի են անսահման հնարավորություններով,* և մեր աշակերտները ունեն այդ ներուժը բացահայտելու զորությունը։ Մենք փնտրում ենք արժեքներով առաջնորդվող, իրենց կյանքի կոչմանը հավատարիմ և մեր տեսլականը կիսող անհատների, որոնց հետ կկարողանանք կառուցել Հայաստանի ու Արցախի ապագան։

*Բլոք, Փ. (2008). Համայնք․ պատկանելիության կառուցվածքը. Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, Բերեթ-Քոլեր հրատարակչություն։

ԲԱՐՁՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՐԱԳԻՐ

Մինչ օրս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ավելի քան 5,000 հայտ է ստացել մեր Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրին (այսուհետ «Ծրագիր») մասնակցությամբ հետաքրքրված անհատներից։ 2022թ․-ին ընտրության փուլերը հաջողությամբ  հաղթահարել են դիմորդների միայն 6%-ը։ Այսինքն՝ միանալով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմին՝ դու դառնում ես փոփոխություն գեներացնող անհատների բացառիկ խմբի անդամ։

ԻՄԱՑԻ՛Ր ԱՎԵԼԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ։

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

ԴԻՄՈՒՄ

ՏԵՍԱԶՐՈՒՅՑ

ԽՄԲԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ


blue001.jpg

ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հիմնադրամի ֆինանսավորմամբ ուսումնառություն Երևանի պետական համալսարանի մանկավարժության մագիստրոսական կուրսում** (Համալսարանը բարձր դիրք է զբաղեցնում QS World University Rankings վարկանիշում)։ → ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ

Մասնագիտական կարողությունների( ներառյալ ծրագրերի կառավարման) զարգացում։
ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ

Առաջնորդության անհատականացված ուղղորդում (քոուչինգ) և կատարելագործում։
ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ

Մասնագիտական զարգացման բացառիկ, միայն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտներին հասանելի հնարավորություններից օգտվելու հնարավորություն։
ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ

Ֆինանսական աջակցության փաթեթ (ի հավելումն դպրոցի աշխատավարձի)։

Դասասենյակում տեխնոլոգիական և համացանցային հասանելիության ապահովում (հնարավորության դեպքում)։

Տեղում և միջազգային հարթակներում գաղափարակից առաջնորդների հետ համատեղ գործունեության եզակի փորձառություն։


 
** Ուսուցիչ-առաջնորդների մագիստրոսական կուրսը նախատեսված է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին միացած այն անհատների համար, որոնք պետք է դասավանդեն առանձին առարկաներ, սակայն չունեն մանկավարժական կրթություն։
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ

Դառնալ գաղափարակից առաջնորդների ավելի քան 70,000-անոց միջազգային համայնքի անդամ՝ Teach For All ցանցի շրջանակներում։

Մեր շրջանավարտները «Կրթություն բոլորի համար» ցանցի շնորհիվ հատուկ ուշադրության են արժանանում աշխարհի լավագույն համալսարաններում։

Միացի՛ր և մասնակցի՛ր «Կրթություն բոլորի համար» ցանցի կողմից կազմակերպվող կրթական միջազգային համաժողովներին։

 
 
coral.jpeg

ԾՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

2023թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն։

Վարժ տիրապետել հայերենին և ունենալ գրավոր ու բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ։

Պատրաստակամություն երկու տարի ապրելու և դասավանդելու «Դասավանդի’ր, Հայաստան»-ի գործընկեր համայնքներից մեկում։


ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Համակարգային փոփոխությունների հասնելու համար մեզ անհրաժեշտ է հավաքագրել ազդեցիկ առաջնորդներ դառնալու ներուժ ունեցող անհատների։ Այդ իսկ պատճառով մենք փնտրում ենք թեկնածուների, որոնք բավարարում են հետևյալ առանցքային չափորոշիչներին․

 

ՇԱՐԺԱՌԻԹ

Մենք ցանկանում ենք տեսնել կրթության հանդեպ քո հետաքրքրությունը, իմանալ՝ ինչ գաղափարներ ունես մեր գյուղաբնակ աշակերտների կյանքում ազդեցություն թողնելու մասին և համոզվել, որ քեզ հարազատ է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի
Քոչարին։

ԱՃԻՆ ՄԻՏՎԱԾ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

Աճին միտված մտածելակերպը արտացոլում է քո առավելություններն ու բարելավման ենթակա կողմերը գնահատելու քո ունակությունը։ Այն նաև մարտահրավերներն ու արված բացթողումները որպես անձի զարգացման գրավական դիտարկելու քո կարողությունն է։

ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

Կրթական անհավասարությունը հաղթահարելու նպատակով մեզ անհրաժեշտ են ստեղծագործ և նորարար մտածողությամբ օժտված առաջնորդներ։ Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ դու օժտված ես նորարարության ներուժով։

ԻՆՔՆՈՒՍՈՒՑՈՒՄ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի զգալի մասը հիմնված է հեռավար ինքնուսուցման վրա։ Մենք պետք է վստահ լինենք, որ մեր թեկնածուները ունեն համապատասխան մոտիվացիա և կարգապահություն այդ գործընթացով հաջողությամբ անցնելու համար։

 
blue001.jpg
 

ՈՐՏԵՂ ԵՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ

«Դասավանդի’ր, Հայաստան»-ը հատուկ առաջնահերթություն է տալիս Հայաստանի և Արցախի գյուղական, բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներում գործունեությանը։ Ընտրության գործընթացում դու հնարավորություն կունենաս ներկայացնելու քո տարածաշրջանային նախընտրությունները։ Այնուամենայնիվ, տեղակայման գործընթացում աշակերտների կարիքներին մշտապես առաջնահերթություն կտրվի:

ԻՄԱՑԻ՛Ր ԱՎԵԼԻՆ ՄԵՐ ՀԱՄԱՅՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ