Շաբաթվա երկրորդ օրը կենտրոնանում է այն պատմությունների վրա, որոնք ձևավորել են «Դասավանդի՛ր Հայաստան»-ի շարժման ազդեցության ներքո։ Աշակերտակենտրոն տոնավաճառների միջոցով, որտեղ կներկայացվեն ՓՀՈՒ (Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության) )նախագծեր և Շրջանավարտ-դեսպանների նախաձեռնություններ, ինչպես նաև ոգեշնչող ելույթների ու խորքային կապերի ձևավորման միջոցով, մենք կընձեռենք հնարավորություն բացահայտելու մեր Ուսուցիչ-առաջնորդների և Շրջանավարտ-դեսպանների վերափոխող ուղիները։ Սա մի օր է՝ խորհելու անհատական ազդեցության մասին, տոնելու առաջնորդությունն իր գործով և ոգեշնչելու նոր սերնդին՝ կատարելու առաջնորդության իրենց քայլը։ Երեկոն եզրափակվում է Նավասարդով՝ հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում մեր իններորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդները պաշտոնապես միանում են Շրջանավարտ-դեսպանների համայնքին։ Այս խորհրդանշական պահը միաժամանակ նշանակում է և՛ ավարտ, և՛ նոր սկիզբ՝ արժևորելով նրանց նվիրված ծառայությունը և նշելով նրանց մուտքը՝ կրթական արդարությանն ուղղված կյանքի շարժման մեջ։