ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ.
ՄԵԿ ՕՐ ԱՊԱԳԱ ՈւՍՈւՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱՅՆՔԻՑ 

 

📅 Հուլիսի 17 | 🕒 09:00 - 17:00
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ | ԴԻԼԻՋԱՆ


Տասնամյակի տոնակատարությունների 4-րդ օրը հյուրերին կտեղափոխի Դիլիջան, որտեղ  «Դասավանդի’ր, Հայաստան»-ի առաջնորդության փիլիսոփայությունը վերածվում է գործողության։ 11-րդ Ամառային ակադեմիայի սրտում հյուրեը ականատես կլինեն  թե ինչպես է տասնամյա առաջնորդությունը վերածվում հզոր շարժման և մտնում դասարաններ Ուսուցիչ-առաջնորդների միջոցով։ Հյուրերը հնարավորություն կունենան իրական դասարաններում տեսնելու մեր աշակերտներին, քննարկումներ ունենալու  Ուսուցիչ-առաջնորդների նոր սերնդի հետ և նրանց պատմությունների միջոցով զգալու  թե ինչպես է մեր առաքելությունը վերածվում գործողության՝ վերափոխելով կրթությունը։

— — — — —

Հյուրերը կսկսեն օրը գործընկեր դպրոցում՝ մասնակցելով հանդիսավոր բացմանը, այնուհետև ներկա կլինեն մեկ  դասի դիտարկման՝ ականատես լինելով առաջնորդության դրսևորմանը դասարանում։

Այնուհետև հյուրերը  կուղևորվեն Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան , որտեղ   ապագա Ուսուցիչ-առաջնորդների հետ ճաշելու և զրուցելու հնարավորություն կունենան։ 

Օրվա երկրորդ հատվածում հյուրերը կմասնակցեն քննարկումների՝ միասին մտորելու, հույզերն ու տպավորությունները կիսելու  և   հարբերություններ ձևավորելու համար։ Օրը կավարտվի ամփոփիչ խոսքով, որտեղ կներկայացեն  օրվա հիմնական մտքերը, կարտահայտվեն տպավորություններն ու երախտագիտությունը՝ արժևորելով  10 տարիների ներազդեցությունը  և դրա շարունակականությունը։

 

ԱՄՐԱԳՐԵԼ ՕՐԸ

AppleGoogleOffice 365OutlookOutlook.comYahoo