ԻՆՉՈՒ՞ ԵՆՔ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ:

 
team-photo01.jpg

Հայաստանը կանգնած է կրթական ճգնաժամի առաջ։ Յուրաքանչյուր տարի կրթական համակարգում գրանցվում է ուսուցչի ավելի քան 600 թափուր հաստիք, ուսուցիչների կեսը գալիք տասնամյակում թոշակի կանցնի, տարրական դպրոցի աշակերտների մեկ երրորդը գործնականում տառաճանաչ չէ, իսկ աշակերտների միայն կեսն է ուսումը շարունակում ավագ դպրոցում։

ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ՏԱՌԱՉԱՓՈՎ) ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ՄԵՆՔ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ ԾԱՌԱՑԱԾ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ողջ ռազմավարությունը խարսխված է մարդկային կապիտալի զարգացման վրա։ Մենք կենտրոնանում ենք ամենաէական, առանցքային բաղադրիչի՝ առաջնորդության զարգացման վրա, որը հիմք է հանդիսանալու հետագա հաջողության համար։ Մեկ բառով՝ մենք ներդնում ենք կատարում մարդկանց մեջ։

 

ՋԱՆՔԵՐ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 
team-image-02.jpg

Հայաստանի ամենաբարձրակարգ և կրթված  մասնագետներին ներգրավելու համար մենք ջանում ենք դառնալ լավագույն աշխատավայրերից մեկը ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ աշխարհում։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մշտապես վերին հորիզոնականներ է զբաղեցնում Բոստոնի խորհրդատվական խմբի «Մասնակցություն հանուն արդյունքների» (ՄՀԱ) աշխատակիցների գոհունակության մասին հարցման արդյունքներում․

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՀՐԱՇԱԼԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՄՇԱԿՈՒՅԹՆ Է՝ ՀԻՄՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՔՈՉԱՐԻ»-Ի ՎՐԱ։ ՎԵՐՋԻՆՍ ՀԻՄՆԱՐԱՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ Է՝ ԿՈՉՎԱԾ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ԿՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՇԱՐԺՄԱՆԸ։

 

 

ԶԻՆԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ուսումնական ծրագրերի նախագծման ղեկավար

«Ինձ թվում է՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Հայաստանում այն բացառիկ կազմակերպու-թյուններից է, ուր կա առողջ, փոխվստահության վրա հիմնված աշխատանքային մշակույթ»։

ՀՌԻՓՍԻՄԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ընտրության բաժնի
ղեկավար

 «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մի կազմակերպություն է, ուր դու յուրաքանչյուր օր սովորում ես․ սովորում թիմից, սովորում քո սեփական սխալներից։ Շարունակական զարգացումը և կատարելության ձգտումը դառնում են քո ամենօրյա ուղեկից-արժեքները»։

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ
Առաջնորդության զարգացման ավագ ղեկավար

«Մենք իրավամբ առաջնորդների հոյակապ թիմ ենք, քանզի ոգեշնչվելով մեկս մյուսի քայլերով՝ մենք մշտապես ավելի շատ ենք երազում, ավելի շատ սովորում և ավելի շատ իրականացնում…»

website-update_image01-01.jpg

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հրաշալի աշխատավայր դարձնող մեկ այլ գրավական է արտոնությունների այն փաթեթը, որ մենք տրամադրում ենք մեր թիմակիցներին

▸ բժշկական ապահովագրության ընդարձակ փաթեթ

▸ երեխայի խնամքի նպաստ վերջերս երեխա ունեցած ծնողների համար

▸ աշխատանքային համակարգիչ ու բջջային հեռախոս

▸ հեռավար աշխատելու հնարավորություն

▸ վճարվող հավելյալ ոչ աշխատանքային օրեր

▸ աշխատանքի կատարողականի վրա հիմնված աշխատավարձի տարեկան բարձրացում

▸ աշխատավարձի չափով պարգևավճար «Քոչարի» մրցանակը շահելու միջոցով

▸ մասնագիտական զարգացման հնարավորությունների համար նախատեսված անհատական տարեկան բյուջե

▸ վարձավճարն ամբողջապես փոխհատուցող մագիստրական կրթաթոշակի ծրագիր Հայաստանի պետական ԲՈՒՀ-երում ուսանելու համար (երկու և ավելի տարի կազմակերպությունում աշխատող թիմակիցների համար)

▸ Teach For All ցանցի ընձեռած հնարավորություններ

▸ մարզասրահի կորպորատիվ անդամակցություն

▸ ամեն եռամսյակի ավարտին՝ եռօրյա հանգստյան օրեր

▸ թիմային արտագնա աշխատաժողովներ և համախմբող միջոցառումներ

▸ աղանդերներ և ըմպելիքներ գրասենյակում

▸ ծննդյան օրերի և անհատական հաջողությունների տոնում

ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՍ ՄԻԱՆԱԼ ԹԻՄԻՆ։ ԱՅՑԵԼԻ՛Ր ՄԵՐ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԷՋԸ։

 

ՄԵՐ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ

 
team02.jpg

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ում մենք կարևորում ենք, որ մեր ռեսուրսների գերակշիռ մեծամասնությունը ուղղվի մեր համայնքներին տրամադրվող աջակցությանը։

Մեր կազմակերպության կառուցվածքով նախատեսված աշխատակազմի 93%-ը զբաղվում է ծրագրի իրականացման կամ օժանդակող գործունեությամբ։

Ներկայումս մեր թիմակիցների թիվն անցնում է 80-ից՝ ներառյալ կես-դրույքով և սեզոնային աշխատակիցները։

Մեր թիմակիցների գրեթե կեսը Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրի շրջանավարտներ են։

 
 

OUR TEAMS ARE ORGANIZED INTO FOUR DIVISIONS

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ

Անմիջականորեն աշխատում են համայնքներում,ներգրավված մեր ուսուցիչների հետ։

ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Նպաստում է մեր աճին՝ հավաքագրելով, ընտրելով և ընդունելով Հայաստանի լավագույն մասնագետներին։

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագործակցություն են ծավալում պետական և մասնավոր գործընկերների հետ և նպաստում են մեր գործունեության մասին իրազեկվածության մեծացմանը:

ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թիմերին ապահովում են անհրաժեշտ ռեսուրսներով և տեխնիկական միջոցներով՝ մեր ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար։

navy.jpg