ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ. ԱՐՄԱՏԱՎՈՐԵԼՈՎ ԱՆԵԶՐ ՍԵՐ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ | STEP TOWARDS HOME: ROOTING INFINITE LOVE FOR THE HOMELAND

 
03.jpg

Հունիսի 21-ից օգոստոսի 13-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հյուրընկալել էր 25 երկրներից ժամանած 13-18 տարեկան 360 սփյուռքահայ պատանիների՝ մասնակցելու «Քայլ դեպի տուն» ծրագրին։ Ամենամյա ծրագրի կրթական բաղադրիչի իրականացումը 2018 թվականից ի վեր  վստահվել է «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի թիմին՝ հանձին Շրջանավարտ-դեպանների համայնքի։ Դեռ ավելին, մասնակիցների Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի թիմը հանձն էր առել պատանիների առօրյան կազմակերպելու գործընթացը՝ նրանց ներգրավելով մշակութային, ժամանցային , ինտելեկտուալ ու այլ տեսակի միջոցառումներում, ինչպես նաև ուսումնաճանաչողական տարբեր այցելություններում։ 

«Քայլ դեպի տուն»-ը երկշաբաթյա դասընթացքների միջոցով հնարավորություն տվեց պատանիներին ավելի լավ ճանաչելու մեր պատմությունը և յուրացնելու մայրենի լեզուն։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից առաջարկված կրթական մոդելի առաջին, ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ հայոց լեզվի դասընթացը մշակվել է եռամակարդակ սկզբունքով ՝ լեզուն չտիրապետողների, մասամբ տիրապետողների և գերազանց տիրապետողների համար։  Բացի այդ, այն հիմնված է եղել իրական կյանքի հետ սերտ կապ ունեցող թեմաների ուսումնասիրության վրա՝ ընտանիք, ընկերներ, տոներ և սովորույթներ, այլն, որը հնարավորություն է տվել մասնակիցներին ավելի արագ հաղթահարել լեզվական դժվարությունները՝ կապ ստեղծելով իրենց անձնական փորձի հետ։

Թե՜ հայոց լեզվի, թե՜ պատմաճանաչողության դասընթացը ներառում են ոչ ֆորմալ կրթության բաղադրիչները՝ ինտերակտիվ են, ապահովում են տարբերակված մոտեցում, մասնակիցները ակտիվ դերակատարներ են։

Այս տարի «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի թիմը կիրառեց թիմային միջոցառումների իրականացման փորձը։ Յուրաքանչյուր ջոկատի (ընդհանուր թվով 6) մեկ մեծամասշտաբ միջոցառման կազմակերպման մարտահրավեր էր նետվում։ Ուսուցիչ -ջոկատավարների ուղղորդմամբ երեխաներն ընտրում էին առավել հետաքրքրական թեմա և ապա նախագծում, կազմակերպում և իրականացնում թեմատիկ միջոցառում բոլոր մասնակիցների մասնակցությամբ։ Այսպիսով յուրաքանչյուր հերթափոխում իրականացվեցին վեցական տարաբնույթ միջոցառումներ  (Ինտերակտիվ թատրոն, ինտելեկտուալ խաղ, վիդեոբլոգինգի մրցույթ, Արկածային խաղ(քվեստ), սպորտլանդիա, տպավորությունների ֆոտոցուցահանդես , տաղանդների շոու և այլ) , որոնք անփոխարելիորեն լրացրեցին ճամբարային առօրյան։

01.jpg

Ծրագրի բոլոր մասնակիցները սովորեցին նաև ազգային պարեր։ 

Այս տարի ծրագրում ներգրավված են եղել 36 շրջանավարտներ։ Մեր Շրջանավարտ-դեսպանների ջանքերով մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Հայաստանի պատմամշակույթային 22 կենտրոն՝ ավելի սովորելով հայոց պատմության և մեր մշակութային ժառանգության մասին։

«Ծրագրի տեսլականը անվերջանալի ոգեշնչանքի աղբյուր դարձավ կյանքիս դժվարին փուլում, և որպես արդյունք` հանդիսացավ ամուր հիմք նոր ու թարմ գաղափարների ծնունդի համար, որոնք ևս միտված կլինեն Հայաստանում փոփոխություններ բերելու համար։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի շնորհիվ ձեռք բերված անկոտրուն ոգին, յուրաքանչյուր խնդրի համար ելքերի հայթայթումն ու ցանկացած դժվարին իրավիճակում դիմացկուն մնալը դարձան այն ճկուն բանալին, որի միջոցով հնարավոր էր դառնում այս ծրագրի մեջ գրանցել հաջողություններ և ամբողջ ջոկատին վարակել նույն կարևոր հմտություններով և գիտելիքներով։ Արդյունքում, շատ խնդիրների համար արդեն մասնակից երեխաներն էին փայլուն ելքեր գտնում և որոշ պարագաներում նաև առողջ առաջնորդի դերը ստանձնում»,- ասաց մեր Շրջանավարտ-դեսպան Անի Խաչատրյան։

«Ճամբարը յուրահատուկ հնարավորություն էր ինձ  համար բացահայտելու իմ հայրենիքը յուրովի։ Ես այդ 14 օրերի ընթացքում բացահայտեցի, որ իրոք Հայաստանը մշակութապես աշխարհի ամենահարուստ պետություններից մեկն է։ Իմ մոտ հատկապես շատ խորն են տպավորվել Դաշտադեմի ամրոցն ու Զվարթնոց տաճարը, սակայն ինձ համար ամենամեծ բացահայտումն այն էր, որ  Հայաստանը տեխնոլոգիական ոլորտում բավական բարձր դիրքի վրա է ու զգալի առավելություններ ունի մի շարք նշանակալի պետությունների հանդեպ, ինչը հպարտանալու մեծ տեղիք է տալիս ինձ։ Ծրագիրն իմ մեջ արմատավորեց անեզր սերը դեպի իմ Հայրենիքը»,- նշեց Ջավախքից ժամանած Հենրի Մալխասյանը։

02.jpg

From June 21st to August 13th, the Office of the Chief Commissioner for Diaspora Affairs of the Republic of Armenia hosted 360 Diaspora Armenian youth aged 13-18 from 25 countries to take part in the "Step Towards Home" program. The fulfillment of the educational component of the annual program since 2018 has been entrusted to the Teach For Armenia team on behalf of the Alumni Community. During their stay in Armenia, the Teach For Armenia team organized the daily lives of the youth, involving them in cultural, entertaining, intellectual, and other events, as well as various educational visits.

Through two-week courses, "Step Towards Home" gave youth the opportunity to get to know their history and learn their mother tongue. The first and most important feature that Teach For Armenia’s educational model offers is that the Armenian language course has been developed on a three-level principle. The levels are for those who do not know the language, those who have a partial understanding, and those who have mastered the language. This system was based on the study of topics that closely relate to real life like family, friends, holidays, customs, etc., which enabled participants to overcome language boundaries more quickly by connecting with their personal experiences.

Both the Armenian language and History courses include components of non-formal education. The classes are interactive, provide a differentiated approach, and participants are active players.

This year the Teach For Armenia team applied its experience of implementing 6 separate events. Each project was followed by a large-scale event. Under the guidance of Teacher-Leaders, the children chose an interesting topic, designed it, organized, and carried out a thematic event with the participation of all those involved in the program. Thus, six different events were held such as an interactive theater, intellectual game, video blogging contest, adventure quest, sport competition, photo exhibition of impressions, and talent show. These events became an irreplaceable part of the camp routine.

04.jpg

All participants of the program learned national dances.

This year the program involved 36 graduates. Through the efforts of our Alumni-Ambassadors, the participants had the opportunity to visit 22 historical and cultural centers of Armenia and learned more about Armenian history and cultural heritage.

"The vision of the program became a great inspiration in this difficult time of my life. As a result, new and fresh ideas were born to bring about change in Armenia. Due to the unbreakable spirit of Teach For Armenia's two-year Leadership Development Program,  finding a way out and overcoming any obstacle became the key to success, thus instilling the entire team with strong skills and knowledge. The children themselves found brilliant solutions with their friends and took the roles of healthy leaders," said our Alumni-Ambassador Ani Khachatryan.

"The camp gave me a unique opportunity to discover my homeland. During those 14 days, I discovered that Armenia is really one of the richest countries in the world because of its culture. I was highly impressed by Dashtadem Fortress and Zvartnots Cathedral, but the biggest revelation for me was that Armenia has a very high level of technology as well as significant advantages over a number of countries which made me very proud. The program instilled an unconditional love towards my Homeland," said Henry Malkhasyan from Javakhk.

 
Mik Kubelyan2