Posts in teachforarmenia
 Տվյալների դերը կրթության մեջ | The Role of Data in Education
 

Ներածություն

Հոդվածը ներկայացնում է տվյալների վրա հիմնված որոշումների կարևորությունը հանրակրթության արդյունավետ կազմակերպման և բարելավման համատեքստում  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մոտեցումների, ձեռքբերումների և առկա մարտահրավերների տրամաբանությամբ։ Նպատակն է կիսվել փորձառությամբ, թե ինչպես կարող է փաստահեն մոտեցումը դառնալ հանրակրթության արդյունավետության բարձրացման ու երեխայի համապարփակ զարգացման կարևոր նախադրյալ՝ նպաստելով համակարգային բարեփոխմանը։

Տվյալները ժամանակակից կրթական համակարգում կարևոր դեր ունեն՝ դառնալով ռազմավարական որոշումների կայացման անփոխարինելի հիմք։ Հայաստանյան կրթական իրականության մեջ տվյալահեն որոշումների կայացումը առանձնահատուկ կարևորություն է ստացել,  քանի որ նպաստում է առկա մարտահրավերների փաստարկված, խորքային և երկարաժամկետ լուծումներին։

Իսկ ի՞նչ է տվյալը կրթության մեջ։ Տվյալը պարզապես վիճակագրական թիվ չէ. այն կրթական արդյունքներին նպաստող կամ խոչընդոտող գործոնները հասկանալու միջոց է և ուղենշում է բարելավումներ իրականացնելու ճանապարհները (Schildkamp & Poortman, 2020; Mandinach & Schildkamp, 2021)։

Տվյալահեն որոշումների ընդունումը նշանակում է, որ կրթության կառավարման, դասավանդման և ուսումնառության գործընթացներում հիմք են ընդունվում ոչ թե ենթադրությունները և սուբյեկտիվ համոզմունքները, այլ համակարգված, հավաքագրված և վերլուծված տեղեկությունը (Datnow & Park, 2018; Mandinach & Schildkamp, 2021)։

Կրթության ոլորտում կիրառվող տվյալները բազմաբնույթ են՝ սկսած դպրոցի ընդհանուր արդյունավետությունից, աշակերտների ակադեմիական և սոցիալ-հուզական զարգացումից, ուսուցիչների վերապատրաստումներից ու արդյունավետությունից մինչև դասավանդման մեթոդաբանության և  ուսումնառության միջավայրի վերաբերյալ ցուցանիշներ։ Այս ամբողջական տվյալաշարքը հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել արձանագրված արդյունքները, այլև բացահայտել այդ արդյունքների վրա ազդող գործոնները, կայացնել առավել թիրախային կրթական որոշումներ (Schildkamp & Poortman, 2020)։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի փորձառությունը ցույց է տալիս, որ տվյալահեն որոշումները նպաստում են ավելի արդյունավետ և ճկուն կրթական միջավայրերի ձևավորմանը։ Կազմակերպությունը տարիներ շարունակ ներդրել է համակարգված գնահատման և վերլուծության գործիքներ, որտեղ կարևորվել են ոչ թե դրվագային, այլ համալիր տվյալները՝ որպես որոշումների կայացման կարևոր բաղադրիչ կրթական արդյունքների շարունակական բարելավման ճանապարհին։ 

Տվյալների վրա հիմնված ուսումնառության փորձառությունը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ ՀՀ բոլոր մարզերում գործունեության տասնամյա փորձը ցույց է տալիս, որ կրթական ծրագրերի գնահատումը և տվյալահեն որոշումների կայացումը կարևոր նախապայմաններ են արդյունավետ միջամտությունների և համակարգային բարելավումների համար։ Տվյալահեն որոշումների կայացումը աշխատանքային մշակույթի առանցքային բաղադրիչներից է։ Տարիների ընթացքում կազմակերպությունը շարունակաբար կատարելագործել է ուսումնառության արդյունավետության գնահատման գործիքներն ու մեթոդաբանությունները՝ ձևավորելով տվյալների արդյունավետ կիրառման համակարգ, որն ուղղված է ոչ միայն սովորողների, այլև դպրոցական համայնքի և ամբողջ կրթական համակարգի զարգացմանը։

Ուսումնական գործընթացների գնահատումը դիտարկվում է տարբեր տեսանկյուններից, ինչը հնարավորություն է տալիս ձևավորել հիմնավորված, բազմակողմանի և ամբողջական պատկեր։ Սա թույլ է տալիս ոչ միայն արձանագրել արդյունքները, այլև հասկանալ դրանց հետևում կանգնած գործընթացներն ու գործոնները՝ ապահովելով ավելի խորքային և համալիր վերլուծություն։ Ստորև գծապատկերում ներկայացված են կազմակերպության կողմից իրականացվող տվյալահեն ուսումնառության շրջափուլերը։

 
 

Առանձնացված է գնահատման առանցքային երկու ուղղություն՝ սովորողի ամբողջական զարգացման գնահատումը և ուսուցիչների արդյունավետության գնահատումը։

Սովորողի ամբողջական զարգացման գնահատման (Holistic Student Development Evaluation) շրջանակում առանձնանում են ակադեմիական առաջադիմությունն ու առաջնորդական և սոցիալ-հուզական կարողունակությունների զարգացումը։ Իսկ ինչպե՞ս է կազմակերպվում ակադեմիական առաջադիմության գնահատումը։ Ակադեմիական առաջադիմությունը համակարգված և համապարփակ գնահատելու նպատակով կազմակերպությունը ներդրել է ստանդարտացված առարկայական թեստեր, որոնք համապատասխանեցված են պետական կրթական չափորոշիչներին։ Այս թեստերը հնարավորություն են տալիս գնահատել ոչ միայն առարկայական գիտելիքը, այլև այդ գիտելիքի կիրառման կարողությունը և քննադատական մտածողության զարգացումը։

Գնահատման, վերլուծության, ապա գործողությունների ձեռնարկման օրինակ է քննադատական մտածողության խթանմանն ուղղված գործողությունները։ Վերջին չորս տարիներին «Դասավանդի’ր, Հայաստան»-ում իրականացված ակադեմիական գնահատումները, ինչպես նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Կրթության և տեղեկատվության դպրոցի (SEIS) Գնահատման, ստանդարտների և աշակերտների թեստավորման հետազոտությունների ազգային կենտրոնի (CRESST) հետ համատեղ իրականացված 18 ամիս տևողությամբ համապարփակ հետազոտությունը վկայում են, որ աշակերտների շրջանում քննադատական մտածողության և ավելի բարձր կարգի ճանաչողական հմտությունների զարգացումը շարունակում է մնալ բարելավման կարիք ունեցող ոլորտ (Teach For Armenia, 2024)։ Հիմք ընդունելով այս տվյալները՝ կազմակերպությունը մշակում է գործողությունների պլան, որը միտված է Ուսուցիչների առաջնորդության ծրագրում քննադատական մտածողության խթանմանը։ 

Սովորողի զարգացումը չի սահմանափակվում միայն ակադեմիական բաղադրիչով։ Կազմակերպությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև առաջնորդական և սոցիալ-հուզական կարողունակությունների զարգացմանը։ Հիմք ընդունելով կազմակերպության կողմից մշակված և հաստատված «Առաջնորդական կարողունակությունների» հայեցակարգը՝ մշակվել են տարբեր տարիքային խմբերին համապատասխան գնահատման գործիքներ, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես է սովորողը ճանաչում և կարգավորում սեփական հույզերը, վերլուծում իր ու շրջապատի ուժեղ կողմերը, հաղորդակցվում ուրիշների հետ կառուցողաբար և ընդհանրացնում ու վերլուծում սովորածը։

Տվյալների շնորհիվ ուսուցիչները կարողանում են վերլուծել աշակերտների առաջընթացը, գնահատել արդյունքները և բացահայտել ուսումնառության բացերն ու կարիքները՝ օգտագործելով տվյալներն անհատական և ընդհանուր ուսումնական պլաններ կազմելիս։ Սա հնարավորություն է տալիս հարմարեցնել ուսուցումը յուրաքանչյուր աշակերտի առանձնահատկությանը՝ նպաստելով հավասար և ներգրավող ուսումնառության միջավայրի ստեղծմանը։ 

Ուսուցիչների արդյունավետության գնահատման գործընթացը տվյալների վրա հիմնված ուսումնառության հաջորդ ուղղություններից է։ Ի՞նչ է նշանակում «ուսուցիչների արդյունավետության գնահատում»։ Այս հարցի շուրջ կազմակերպությունում տեղի են ունեցել բազմափուլ ներթիմային քննարկումներ, որոնց արդյունքում 2024–2025 ուսումնական տարում մշակվել և փորձարկվում է ուսուցիչների արդյունավետության գնահատման նոր մեխանիզմը։

Գնահատման շրջանակում դիտարկվում են մի շարք առանցքային տարրեր՝ ուսուցիչների ակադեմիական պատրաստվածությունն ու դասավանդման հմտությունները, դասարանում ստեղծված մշակույթը, առաջնորդական կարողությունները, ինչպես նաև՝ աշակերտների ակադեմիական առաջընթացը։ Տվյալների բազմակողմանի վերլուծությունը հնարավորություն է տալիս վերանայել և նպատակային կերպով բարելավել ուսուցիչներին տրամադրվող մասնագիտական աջակցությունն ու նրանց շարունակական զարգացման հնարավորությունները՝ նպաստելով սովորողների առաջընթացին։ 

Գնահատման գործընթացին զուգահեռ շարունակաբար բարելավվում են տվյալների հավաքագրման և վերլուծության մեխանիզմները, ինչն էլ իր հերթին ապահովում է տվյալների համադրելիությունն ու կիրառելիությունը տարբեր համատեքստերում։ 

Այնուամենայնիվ, նույնիսկ ամենաարժեքավոր տվյալները կարող են կորցնել իրենց նշանակությունը, եթե նպատակային չեն օգտագործվում։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի սկզբունքային մոտեցումներից է խրախուսել խորքային անդրադարձը հավաքագրված տվյալներին և հետագա գործողությունների իրականացումը։ Տվյալների նպատակային օգտագործումը կարող է էապես բարելավել թե՛ անհատական մոտեցումն ուսումնառության մեջ, թե՛ կրթության կառավարման և պլանավորման գործընթացները։ Հատկապես կարևոր է արդյունքների քննարկումը աշակերտների հետ, քանի որ այս պրակտիկան խթանում է պատասխանատվության զգացումը, ձևավորում է ինքնավերլուծության մշակույթ և օգնում է սահմանել առաջընթաց ապահովող կոնկրետ քայլեր։ Միևնույն ժամանակ, երբ կրթության կազմակերպիչները սահմանում են հստակ նպատակներ և տվյալների հիման վրա գնահատում առաջընթացը, հնարավոր է օբյեկտիվորեն գնահատել արդյունքները, բացահայտել բարելավման կարիք ունեցող ոլորտները և ապահովել հաշվետվողականություն։ Այս մոտեցումը ձևավորում է շարունակական զարգացման մշակույթը և նպաստում ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործմանը։

Ինչպե՞ս խուսափել տվյալների սխալ մեկնաբանությունից

Տվյալների վերլուծության արդյունավետության հիմքում առաջին հերթին դրանց որակն է։ Կրթական որոշումների կայացման համար առանցքային է  նախապես պլանավորված, ստանդարտացված և վստահելի տվյալների հավաքագրումը, որը մեծ ռեսուրս պահանջող գործընթաց է։ Սա հնարավորություն է տալիս համեմատել տարբեր ուսումնական տարիների, դպրոցների կամ համայնքների արդյունքները, բացահայտել պատճառահետևանքային կապեր և անել փաստարկված եզրակացություններ։ Միաժամանակ կարևոր է ապահովել տվյալների թափանցիկությունը, հասանելիությունը և հաշվետվողականությունը՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (2015)։ 

Տվյալների օգտագործման աճի հետ մեկտեղ կրթական համակարգի առջև ծառանում է նաև սովորողների անձնական տվյալների պաշտպանության կարևոր հարցը։ Հաճախ պահանջվում է նրբանկատություն և հմտություն՝ համատեղելու տվյալների թափանցիկությունն ու անձնական գաղտնիությունը։ Այս համատեքստում կարևոր է ապահովել տվյալների անվտանգ պահպանումը, սահմանափակել հասանելիությունը զգայուն տվյալներին և կիրառել էթիկայի վրա հիմնված մոտեցում՝ ձևավորելով տվյալների պատասխանատու օգտագործման մշակույթ (OECD, 2019)։ Այստեղ անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել՝ մի կողմից օգտագործելով տվյալները կրթության որակի բարելավման նպատակով, մյուս կողմից՝ պաշտպանելով սովորողների գաղտնիությունն ու արժանապատվությունը։

Տվյալների աղբյուրների բազմազանությունը պահանջում է զգոնություն, քանի որ սխալ մեկնաբանված կամ հատվածական վերլուծված տվյալները կարող են հանգեցնել որոշումների, որոնք բացասաբար կազդեն ուսումնառության վրա։ Հաճախ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը դիտարկվում է առանձին՝ առանց համադրման, ինչի արդյունքում ձևավորվում է մասնակի պատկեր, որը թերի է արտացոլում իրականությունը։ Բացի այդ, տվյալները միշտ չէ, որ կարող են արտացոլել սովորողների հուզական, սոցիալական ներգրավվածությունն ու ստեղծագործականությունը, որոնք կրթական փորձառության կարևոր տարրեր են։ Օրինաչափությունների բացահայտման և ուսումնառության արդյունավետության վերաբերյալ ամբողջական պատկերացում ստեղծելու համար անհրաժեշտ է տվյալների համադրված և բազմակողմանի վերլուծություն (OECD, 2019)։ Միայն այս կերպ է հնարավոր  ստանալ ամբողջական պատկեր և կայացնել բարելավմանը միտված որոշումներ։

Տվյալների հետ աշխատանքի կարողությունների պակասը ևս խնդիր է։ Մեծ թվով ուսուցիչներ և կրթության կազմակերպիչներ տվյալների հետ աշխատելու բավարար հմտություններ չունեն կամ չեն դիտարկում տվյալահեն մոտեցումը որպես իրենց առօրյա աշխատանքի կարևոր մաս։ Տվյալների հասանելիության և վերլուծական գործիքների կիրառման տեխնիկական խոչընդոտները նույնպես կարող են սահմանափակել տվյալների օգտագործման հնարավորությունները։

Ինչպե՞ս են տվյալները խթանում ներգրավվածություն և պատասխանատվություն

Տվյալահեն որոշումները կարող են դառնալ համագործակցության և վստահության հզոր գործիք՝ միավորելով կրթության կազմակերպիչներին, ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին։ Երբ տվյալները հասանելի են և դրանց հիման վրա որոշումներ կայացնելը դառնում է համատեղ գործընթաց, խթանվում են թափանցիկությունը, շահակիցների ակտիվ ներգրավվածությունը և պատասխանատվության զգացումը։ Երբ ծնողներն ու աշակերտները մասնակցում են տվյալների օգտագործման վերաբերյալ որոշումների կայացմանը, կրթական հաստատություններում ձևավորվում է ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուր շահակից իրեն գնահատված, տեղեկացված և լսված է զգում։ Համաձայն OECD-ի (2021) ուսումնասիրությունների՝ տվյալների հիման վրա կառուցված կրթական համակարգերը ավելի լավ են արձագանքում համայնքային կարիքներին, քանի որ ներգրավում են բազմազան կարծիքներ և խրախուսում պատասխանատվությունը բոլոր մակարդակներում։

Բացի այդ, տվյալների օգտագործումը ոչ միայն բարձրացնում է կառավարման հաշվետվողականությունը, այլ նաև ստեղծում է փոխադարձ պատասխանատվության մշակույթ ուսուցիչների և աշակերտների միջև։ UNESCO-ն (2020) նշում է, որ սովորողների հետ տվյալների համատեղ ուսումնասիրությունը նպաստում է նրանց ինքնագիտակցման բարձրացմանը՝ ցույց տալով, որ իրենք մասնակից են սեփական առաջընթացին։ Այս մոտեցումը խթանում է սովորողների ինքնակարգավորումը, նպաստում մոտիվացիային և ստեղծում է մասնակցային կրթական միջավայր։

Ի վերջո, տվյալների մտածված ու համակողմանի օգտագործումն էականորեն բարձրացնում է կրթության արդյունավետությունը՝ ապահովելով անհատականացված և համընդհանուր ուսումնառության միջավայր։

Հաջորդ հոդվածում ավելի մանրամասն կանդրադառնանք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի փորձառությանը առաջնորդական և սոցիալ-հուզական կարողությունների գնահատման հարցում և կքննարկենք դրա կարևորությունը։

Հոդվածի հեղինակ՝ ԷՍՄԱՐԻԴԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Տվյալների և ներազդեցության ավագ մասնագետ

The introduction

The article presents the importance of data-driven decision-making in the context of effectively organizing and improving general education, based on the approaches, achievements, and existing challenges of “Teach for Armenia”. The goal is to share the experience of how a data-driven approach becomes a crucial prerequisite for improving the effectiveness of general education and holistic child development, thus contributing to systemic reform.

In the modern educational system, the data plays a crucial role as an irreplaceable foundation for making strategic decisions. In the context of Armenian education, data-driven decision-making has gained particular importance, as it helps to provide evidence-based, deep, and long-term solutions to existing challenges.

But what is data in education? Data is not merely a statistical figure; it is a means to understand the factors that contribute to or hinder educational outcomes and points the way to improvements (Schildkamp & Poortman, 2020; Mandinach & Schildkamp, 2021).

Making data-driven decisions means that, in the processes of educational management, teaching and learning, the basis is not assumptions or subjective beliefs, but rather systematically collected and analyzed information (Datnow & Park, 2018; Mandinach & Schildkamp, 2021).

The data used in the education sector is diverse—ranging from the overall effectiveness of schools, students’ academic and socio-emotional development, teacher training and performance, to teaching methodologies and learning environment indicators. This comprehensive set of data allows not only for assessing recorded outcomes but also for uncovering the factors that influence those outcomes, thereby enabling more targeted educational decisions (Schildkamp & Poortman, 2020).

The experience of "Teach for Armenia" demonstrates that data-driven decisions contribute to the development of more effective and flexible educational environments. The organization has consistently implemented systematic assessment and analysis tools over the years, where not episodic but comprehensive data has been emphasized as an essential component in the continuous improvement of educational outcomes.

Data-Driven Learning Experience

Teach For Armenia’s ten years of work across all regions of the Republic of Armenia show that program evaluation and data-informed decision-making are essential prerequisites for effective interventions and systemic improvements. Data-driven decision-making is one of the core components of the organization’s work culture. Over the years, the organization has continuously improved its tools and methodologies for evaluating learning effectiveness, building a data utilization system aimed not only at student development but also at supporting school communities and the education system as a whole.

The evaluation of learning processes is approached from multiple perspectives, enabling the formation of a well-grounded, multi-dimensional, and complete picture. This allows not only for documenting outcomes but also for understanding the processes and factors behind them, ensuring a deeper and more comprehensive analysis. The diagram below presents the stages of data-driven learning implemented by the organization.

 
 

Two main evaluation directions are highlighted: Holistic Student Development Evaluation and Teacher Effectiveness Evaluation.

Within Holistic Student Development Evaluation, two key areas stand out—academic progress and the development of leadership and social-emotional skills. To assess academic progress systematically and comprehensively, the organization has introduced standardized subject-specific tests aligned with state educational standards. These tests measure not only subject knowledge but also its application and the development of critical thinking skills.

An example of the cycle from assessment to action is the organization’s work to promote critical thinking. Academic assessments conducted over the past four years, along with an 18-month comprehensive study carried out in partnership with the National Center for Research on Evaluation, Standards, and Student Testing (CRESST) at the University of California, Los Angeles (UCLA) School of Education and Information Studies (SEIS), show that developing critical thinking and higher-order cognitive skills among students remains an area for improvement (Teach For Armenia, 2024). Based on this data, the organization designs action plans within the Teacher Leadership Program to further promote critical thinking.

Student development is not limited to academics. The organization also places special emphasis on fostering leadership and social-emotional competencies. Based on its internally developed and approved “Leadership Competency” framework, Teach For Armenia has created age-appropriate assessment tools to examine how students recognize and regulate their emotions, identify and analyze strengths (their own and others’), communicate constructively, and synthesize and evaluate what they have learned.

Data enables teachers to analyze student progress, assess results, and identify learning gaps and needs—using these insights to create both individual and group learning plans. This allows teaching to be tailored to each student’s unique needs, helping to create equitable and inclusive learning environments.

The evaluation of teacher effectiveness is the second key direction in data-based learning. But what does “teacher effectiveness evaluation” mean? Following multi-stage internal discussions, in the 2024–2025 academic year the organization developed and is piloting a new mechanism for evaluating teacher effectiveness.

This evaluation considers several core elements: teachers’ academic preparedness and instructional skills, classroom culture, leadership capacity, and students’ academic progress. The comprehensive analysis of such data allows for revising and better targeting the professional support and continuous development opportunities provided to teachers, ultimately contributing to improved student outcomes.

In parallel with the evaluation process, data collection and analysis mechanisms are continuously refined, ensuring the comparability and applicability of data across different contexts.

However, even the most valuable data can lose its significance if it is not used purposefully. One of Teach For Armenia’s guiding principles is to encourage deep reflection on the data collected and the implementation of follow-up actions. Purposeful use of data can significantly enhance both individualized approaches to learning and the processes of education management and planning. Especially important is discussing results with students, as this practice fosters a sense of responsibility, cultivates a culture of self-reflection, and helps define specific steps toward progress.

When education leaders set clear goals and evaluate progress based on data, they can objectively measure outcomes, identify areas for improvement, and ensure accountability. This approach fosters a culture of continuous development and supports the effective and targeted use of resources.

How to Avoid Misinterpretation of Data

The effectiveness of data analysis depends first and foremost on data quality. For educational decision-making, it is crucial to have pre-planned, standardized, and reliable data collection—a process that requires significant resources. This makes it possible to compare results across academic years, schools, or communities, identify cause-and-effect relationships, and draw well-founded conclusions. At the same time, it is essential to ensure data transparency, accessibility, and accountability while protecting personal data privacy in accordance with the Republic of Armenia’s “Law on Personal Data Protection” (2015).

As data usage grows, protecting students’ personal data becomes a critical issue for the education system. Balancing transparency and privacy often requires sensitivity and skill. It is important to ensure secure storage of data, limit access to sensitive information, and adopt an ethics-based approach—thus fostering a culture of responsible data use (OECD, 2019). This balance ensures that data is used to improve education quality while safeguarding students’ privacy and dignity.

The diversity of data sources also calls for vigilance, as misinterpreted or fragmented data can lead to decisions that negatively affect learning. Often, information from different sources is considered in isolation, without integration, resulting in a partial picture that fails to fully reflect reality. Additionally, data may not always capture students’ emotional, social engagement, or creativity—important components of the educational experience. To identify patterns and gain a complete understanding of learning effectiveness, it is essential to perform integrated and multi-faceted analysis (OECD, 2019). Only then is it possible to form a full picture and make improvement-oriented decisions.

A further challenge is the lack of data literacy. Many teachers and education managers lack sufficient skills to work with data or do not view a data-informed approach as integral to their daily work. Technical barriers in accessing data and using analytical tools can also limit data utilization.

How Data Promotes Engagement and Accountability

Data-driven decision-making can become a powerful tool for collaboration and trust-building, bringing together education managers, teachers, parents, and students. When data is accessible and decision-making based on it becomes a shared process, transparency, stakeholder engagement, and a sense of responsibility are all strengthened.

When parents and students participate in decisions about data usage, schools develop an inclusive environment where every stakeholder feels valued, informed, and heard. According to OECD (2021) studies, education systems built on data are better able to respond to community needs because they incorporate diverse perspectives and encourage accountability at all levels.

Moreover, data use not only enhances managerial accountability but also fosters a culture of mutual responsibility between teachers and students. UNESCO (2020) notes that studying data together with students boosts their self-awareness, showing them that they are active participants in their own progress. This approach encourages self-regulation, promotes motivation, and creates a participatory learning environment.

In the end, thoughtful and comprehensive use of data significantly increases educational effectiveness, ensuring both personalized and universal learning environments.

In the next article, we will explore in more detail Teach For Armenia’s experience in assessing leadership and social-emotional competencies and discuss its importance.

Written by: ESMARIDA POGHOSYAN
Senior Data and Impact Strategist


Հղումներ՝ | References

  • Հայաստանի Հանրապետություն. (2015). «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք. https://www.arlis.am/documentview.aspx?docID=98338 

  • ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ). (2025, փետրվարի 6). https://escs.am/am/news/27251 

  • Datnow, A., and Park, V. (2018). Professional Collaboration with Purpose: Teacher Learning Towards Equitable and Excellent Schools.

  • Mandinach, E. B., & Schildkamp, K. (2021). Data-Informed Decision Making in Education: The Next Steps in Supporting Educators to Use Data.

  • Organisation for Economic Co-operation and Development (OECD). (2019). Using digital technologies for Improving Learning: Providing Evidence and Evidence-based Policy Advice. OECD Education Policy Perspectives, No. 8. https://doi.org/10.1787/f2ff0ff4-en 

  • Organisation for Economic Co-operation and Development (OECD). (2019). Measuring Innovation in Education 2019: What Has Changed in the Classroom? OECD Publishing. https://doi.org/10.1787/9789264311671-en 

  • Organisation for Economic Co-operation and Development (OECD). (2021). Schooling During a Pandemic: The Experience and Outcomes of School Closures. OECD Publishing. https://doi.org/10.1787/1c78681e-en

  • Schildkamp, K., & Poortman, C. L. (2020). Using Data for Instructional Decision Making: An Overview of Key Findings and Practical Implications.

  • Teach For Armenia. (2025, April 23). Teach For Armenia and UCLA CRESST Comprehensive Study Findings. https://www.teachforarmenia.org/news-page/ucla-cresst-study  

  • UNESCO. (2020). Global Education Monitoring Report 2020: Inclusion and Education: All Means All. UNESCO Publishing.https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000373718

 
«Դասավանդի’ր, Հայաստան»-ի փորձառությունը՝ միտված համակարգային փոխակերպման խթանմանը | Learning from Teach For Armenia to Promote Systemic Transformation
 

«Դասավանդի’ր, Հայաստան»-ը, համատեղելով համագործակցությունն ու ջանքերը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Կրթության և տեղեկատվության դպրոցի (SEIS) Գնահատման, ստանդարտների և աշակերտների թեստավորման հետազոտությունների ազգային կենտրոնի (CRESST), ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ (ԿԳՄՍՆ), նախաձեռնել է 18 ամիս տևողությամբ համապարփակ հետազոտություն՝ գնահատելու Ուսուցիչների առաջնորդության ծրագրի արդյունավետությունը։ Հետազոտությունը ղեկավարել են CRESST-ի՝ կրթական վիճակագրության և գնահատման մեթոդաբանության հայտնի փորձագետներ դոկտոր Լի Քայը և դոկտոր Նոել Գրիֆինը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համագործակցությամբ:

Հետազոտության գլխավոր հարցն է. «Ի՞նչ ազդեցություն ունեն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցման մոտեցումները աշակերտների առաջնորդության, դպրոցի և ընդհանուր առմամբ համայնքի վրա»: Մասնավորապես, CRESST-ի թիմն ուսումնասիրել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդների, ուսուցման մոտեցումների և Փոփոխություների վրա հիմնված ուսումնառության ազդեցությունն աշակերտների ակադեմիական առաջընթացի և առաջնորդության զարգացման վրա: 2023-2024 ուսումնական տարում հետազոտությունն իրականացվել է երկու փուլով՝ 78 դպրոցում, որոնցից 39-ը ընտրվել են ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ՝ որպես համեմատվող խմբի դպրոցներ:

Հետազոտությունը ցույց տվեց, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը զգալիորեն բարելավել է աշակերտների ուսումնական առաջադիմությունը, հատկապես հայոց լեզու առարկայից, որտեղ 5-րդ դասարանի աշակերտները արդյունքներով գերազանցել են իրենց հասակակիցներին գիտելիքահեն և կիրառական առաջադրանքներում: 10-րդ դասարանի աշակերտները զգալի առաջընթաց են ցուցաբերել, սակայն քննադատական ​​մտածողությունը ստուգող առաջադրանքներում դժվարություններ են ունեցել։ Սա վկայում է, որ ծրագիրը աշակերտների մեջ ամրապնդում է ուսումնառության հիմնարար կարողությունները։ 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդները նպաստում են աշակերտների ներգրավվածությանը խմբային աշխատանքի, առօրյայի հետ փոխկապակցված առաջադրանքների և շտկողական պրակտիկայի միջոցով՝ ձևավորելով աջակցող և ներառական ուսումնական միջավայր: Ուսուցիչ-առաջնորդները կազմակերպում են ուսուցումը աշակերտների կարիքներին համապատասխան՝ խթանելով ինքնուրույնությունը և համագործակցությունը:

Հետազոտությունը ցույց տվեց, որ ակադեմիական առաջադիմություն ապահովելուց զատ, ծրագիրն ունի նշանակալից ազդեցություն աշակերտների առաջնորդական կարողությունների զարգացման վրա: Հետազոտությամբ արձանագրվեց, որ 3-6-րդ և 7-12-րդ դասարանի աշակերտներն ունեն հույզերը կառավարելու,  ինքնանդրադարձ կատարելու, թիմային աշխատանքի և խնդիրների լուծման հմտություններ, ինչպես նաև հավատում են, որ կարող են իրենց համայնքներում դրական փոփոխություններ բերել։ Արդյունքները վկայում են, որ մանկավարժության նորարարական մեթոդները, սոցիալ-հուզական և առաջնորդական կարողությունների զարգացման համադրությունը կայուն փոփոխությունների նախադրյալներ է ստեղծում աշակերտների, մանկավարժների և դպրոցական համայնքի համար:

Հետազոտությամբ նաև վեր են հանվել բարելավման անհրաժեշտություն ունեցող ոլորտները, որոնք առավել դրականորեն կխթանեն ծրագրի ազդեցությունը: Բարելավման առանցքային ուղղություններից են ավագ դասարանի աշակերտների շրջանում քննադատական ​​մտածողության զարգացումը, քանի որ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ թեև աշակերտների շրջանում ներգրավվածությունն ու առաջնորդության զարգացումը ամուր հիմքեր ունեն, ավելի բարձր կարգի մտածողության հմտությունների տիրապետումը կօգնի կողմնորոշվել և լուծումներ գտնել բարդ իրավիճակներում: Բարելավման մեկ այլ ուղղություն է Ուսումնառության համընդհանուր ձևավորման մոտեցումների (UDL) հետևողական կիրառումը ուսուցման գործընթացներում: Երկարաժամկետ համագործակցության հնարավորության դեպքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը պատրաստ է ուսուցման մեթոդների շարունակական կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Կրթության և տեղեկատվության դպրոցի աջակցությամբ և մասնագիտական ուղղորդմամբ։

Աշակերտների, Ուսուցիչ-առաջնորդների և դպրոցի ղեկավարների հետ անցկացված 40 խորքային հարցազրույցները բացահայտեցին իրողություններ դպրոցից և նրա սահմաններից դուրս։ Աշակերտները նշեցին, թե ինչպես են համատեղ գործողությունները ընդլայնում իրենց առաջնորդական և ստեղծագործական կարողությունները և սեփական ուժերի հանդեպ վստահությունը՝ դարձնելով ուսումն ավելի գրավիչ և ներառող: Ուսուցիչ-առաջնորդները կարևորեցին մենթորության, համագործակցության և դասավանդման նորարարական մեթոդների դերը իրենց մասնագիտական ​​աճի ձևավորման և աշակերտների ներգրավվածության բարելավման գործում: Դպրոցների ղեկավարներն ընդգծեցին, թե ինչպես դպրոցական նախաձեռնությունները՝ բնապահպանական նախագծերից մինչև որոշումների կայացման մեջ ներգրավվածությունը, ամրապնդեցին ներհամայնքային կապերը և հնարավորություն տվեցին աշակերտներին դառնալ ակտիվ փոփոխություններ կատարողներ: Այս տեսակետները վկայում են ծրագրի ազդեցության մասին ոչ միայն ուսումնառության գործընթացում, այլև դրա սահմաններից դուրս՝ խթանելով առաջնորդությունը, տոկունությունը և համագործակցային մշակույթը:

Հետազոտությամբ հաստատվում է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը խորապես ազդել է Հայաստանի կրթական համակարգի վրա՝ աշակերտներին զինելով ակադեմիական կարողություններով,  նրանց շարունակական զարգացման համար անհրաժեշտ սոցիալական-հուզական հմտություններով: Թեև անընդհատ կատարելագործման անհրաժեշտություն միշտ կա, ծրագիրը նպաստում է համայնքներում խորաթափանց և կարողունակ առաջնորդների ձևավորմանը՝ խթանելով առաջնորդությունը, համընդհանուր դասարանային մշակույթը և նպաստելով կրթական հավասարության ապահովմանը։

Ապագային նայելով՝ հավատարիմ ենք մնում առաջնորդների նոր սերնդի ձևավորմանը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր երեխա, անկախ սոցիալ-տնտեսական իրավիճակից, ունենա սովորելու, աճելու և զարգանալու հավասար հնարավորություն։

Սրտանց երախտագիտություն ենք հայտնում դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Կրթության և տեղեկատվության դպրոցին այս կարևոր հետազոտության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության համար: Նրանց ներդրումը կարևոր է CRESST-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հզորացման և կրթության մեջ բովանդակալից փոփոխություններ սերմանելու գործում՝ խթանելով աշակերտների և կրթական ոլորտի աշխատողների վերափոխման հնարավորությունները ոչ միայն Հայաստանի ներսում, այլև նրա սահմաններից դուրս:


Տեղեկատվություն CRESST-ի վերաբերյալ
UCLA-ի հարկի ներքո գործող Գնահատման, ստանդարտների և աշակերտների թեստավորման հետազոտությունների ազգային կենտրոնը հանդիսանում է առաջատար հետազոտական ​​կենտրոն, որն իրականացնում է կրթության որակի բարելավմանն ուղղված համապարփակ հետազոտություններ և գնահատումներ։

Through collaborative efforts with the National Center for Research on Evaluation, Standards, and Student Testing (CRESST) at the University of California, Los Angeles (UCLA) School of Education and Information Studies (SEIS), as well as with the Ministry of Education, Science, Culture and Sports (MoESCS), Teach For Armenia has undertaken a comprehensive study spanning 18 months to assess the efficacy of its signature Teacher Leadership Program. Renowned experts, Dr. Li Cai and Dr. Noelle Griffin from CRESST, led the study in educational statistics and evaluation methodologies in cooperation with Teach For Armenia’s leadership team.

The study examined the key research question: “What impact does Teach For Armenia’s approach to teaching have on student leadership, the school, and the community at large?” Specifically, the CRESST team investigated the influence of Teach For Armenia’s Teacher-Leaders on student outcomes, the effect of Teach For Armenia’s teaching practices and engagement, and the impact of Teach For Armenia's Change-Based Learning approach on student leadership development. The study was conducted in two phases across 78 schools in the 2023-2024 school year, with 39 schools carefully selected in collaboration with MoESCS to serve as a control group.

The study revealed that Teach For Armenia significantly improved the academic performance of students for specific subjects, particularly in the Armenian Language, where Grade 5 students outperformed their peers in knowledge-based and application-oriented tasks. While older students faced challenges in critical thinking, Grade 10 students showed notable progress, underscoring the program’s ability to strengthen foundational skills. In the classroom, Teach For Armenia Teacher-Leaders excelled in fostering student engagement through group work, real-world connections, and restorative practices, creating a supportive and inclusive learning environment. Teacher-Leaders also demonstrated a strong ability to tailor instruction to students’ needs, promoting autonomy and collaboration.

Beyond academics, the study underscored Teach For Armenia's outsized strengths in fostering students' leadership competencies. Grades 3-6 and 7-11 students reported a significant growth in managing emotions, stronger reflection skills, teamwork, problem-solving, and a belief in their ability to drive community change. These results prove that a combination of innovative pedagogy, social-emotional support, and leadership development creates lasting change for students, educators, and communities.

The study also highlighted areas for growth that could further strengthen the program’s impact. One key area is enhancing critical thinking skills among older students, as findings suggested that while engagement and leadership development are strong, students would benefit from more opportunities to apply higher-order thinking skills in complex problem-solving scenarios. Another area for improvement is ensuring the consistent implementation of Universal Design for Learning (UDL) practices across classrooms. Through the possibility of continued partnership, Teach For Armenia will eagerly seek the support of UCLA SEIS to further strengthen the program’s instructional practices. 

The 40 in-depth interviews with students, Teacher-Leaders and school leaders revealed stories from the classroom and beyond. The students shared how collaborative activities enhanced their leadership, creativity, and confidence, making learning more engaging. The Teacher-Leaders highlighted the role of mentorship, peer collaboration, and innovative teaching methods in shaping their professional growth and improving student engagement. The school leaders emphasized how school initiatives, from environmental projects to decision-making involvement, strengthened local ties and empowered students to become active change-makers. These voices reinforce the program’s impact beyond academics, fostering leadership, resilience, and a culture of collaboration.

The study affirms that Teach For Armenia has profoundly impacted Armenia’s education system, equipping students with the academic, social, and emotional skills they need to thrive. While there’s always room for growth, the program is preparing students to become thoughtful, capable leaders in their communities by fostering leadership, promoting inclusive classrooms, and addressing educational inequities. As we look ahead, we remain dedicated to shaping the next generation of leaders, ensuring every child, regardless of background, has the opportunity to learn, grow, and thrive.

Heartfelt appreciation is extended to Dr. Eric Esrailian and UCLA’s School of Education and Information Studies for their generous financial backing of this pivotal study. Their contribution has been instrumental in empowering CRESST and Teach For Armenia to drive meaningful change in education, fostering transformative prospects for students and educators within Armenia and beyond its borders.

For more details, you can read the extended evaluation report:


CRESST:
The National Center for Research on Evaluation, Standards, and Student Testing (CRESST) at UCLA is a leading research center dedicated to improving the quality of education through rigorous evaluation and assessment.

 
ՄԵՆԹԱԼ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՄԱՐԶԵՐ | MENTAL ARITHMETIC EXPANDS ACROSS REGIONS
 

ՄԵՆԹԱԼ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՄԱՐԶԵՐ

«Մենթալ թվաբանությունը հասնում է մարզեր» նախագիծը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի տարեց տարի աճող Շրջանավարտ-դեսպանների համայնքի ինքնակազմակերպման ու ծրագրերի իրականացման վառ օրինակ է դարձել։ Բացի այն, որ նախագծի միջոցով մեր համայնքների երեխաների համար առավել մեծ կրթական հնարավորություններ են ընձեռվում, այն նաև կամուրջ է հանդիսանում երկրորրդ տարվա Ուսուցիչ-առաջնորդների ու Շրջանավարտ-դեսպանների համագործակցության համար։ 

«Մենթալ թվաբանությունը հասնում է մարզեր» նախագիծը նաև հնարավորություն է ընձեռում 2-րդ տարվա Ուսուցիչ-առաջնորդներին կարիերայի զարգացման նոր ուղու ընտրության հարցում՝ ի դեմս մենթալ թվաբանության վերապատրաստված քոուչի։ 

Նախագծի շրջանակներում պարբերաբար անցկացվում են օլիմպիադաներ, որտեղ Հայաստանի տարբեր համայնքների աշակերտները փորձում են իրենց ուժերը և գրանցում նոր հաջողություններ։ Այս տարի օլիմպիադան անցակցվեց օնլայն ձևաչափով, իսկ մայիսի 18-ին կայացավ պարգեվատրման արարողությունը, որտեղ 7 հաղթած աշակերտ հրավիրվեց Երևան ու մրցանակ ստացավ։ 

Նշենք, որ «Մենթալ թվաբանությունը հասնում է մարզեր» նախագիծը գործում է արդեն երկու տարի։ Այս երկու տարիների ընթացքում նախագծով անցել է 100 աշակերտ։ Նախագծի մեջ ներգրավված են նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամից 4 Շրջանավարտ-դեսպաններ, ովքեր շարունակում են իրենց կարիերան մենթալ թվաբանության ոլորտում։

MENTAL ARITHMETIC EXPANDS ACROSS REGIONS

The 'Mental Arithmetic Expands Across Regions' initiative has emerged as a striking example of self-organization and the effective implementation of programs by the growing community of Alumni-Ambassadors at Teach For Armenia. This project not only enhances educational opportunities for children in our communities but also fosters collaboration between second-year Teacher-Leaders and Alumni-Ambassadors.

Additionally, the project offers second-year Teacher-Leaders the chance to embark on a new developmental journey under the guidance of coaches trained in mental arithmetic.

Olympiads are a regular feature of the initiative, allowing students from various Armenian communities to participate and achieve new heights. This year's Olympiad was conducted online, culminating in an award ceremony on May 18. During the ceremony, seven victorious students were invited to Yerevan to receive their prizes.

It is noteworthy that this project has been operational for two years, during which 100 students have participated. Furthermore, four Alumni-Ambassadors of Teach For Armenia, who specialize in mental arithmetic, continue to advance their careers through their involvement in the project.

 
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ...
 
 

Ուսուցիչներն այն մարդիկ են, ովքեր ամենից հաճախ ու ամենից շատ են մտածում, թե ինչ են սիրում այն մարդիկ, ում հետ իրենք են աշխատում։ 

Իսկ ի՞նչ են սիրում հենց մեր Ուսուցիչ-առաջնորդները. այս հրապարկման մեջ մեր տարբեր համայնքների ուսուցիչներ պատասխանել են մեկ հարցի՝ «Ի՞նչ եք սիրում»։

Ստորև ներկայացված են պատասխանները՝ առանց անունների և առանց խմբագրման։

 
 

***

Ես սիրում եմ աշակերտներիս համար այն յուրահատուկ, հատուկ մեկը դառնալու, լինելու զգացողությունը։ Երբ իրենց ձեռքբերումներով առաջինը քեզ հետ են ցանկանում կիսվել, երբ պատմում են իրենց մանկությունից, վախերից, բարդույթներից, երբ սիրահարվում են ու վառվող աչքերով պատմում են իրենց սիրո մասին, երբ նկարում են իրենց հավաքած փազլները և ուղարկում,որ տեսնեմ, երբ Ամանորի գիշերը զանգում են ու շնորհավորելուց հետո միանգամից պատմում, որ Գարիկ Պապոյանին տեսել են սուրճ խմելիս, սպասել են, որ սուրճ խմելն ավարտի ու խնդրել, որ նկարվեն։ Սիրում եմ, երբ խորհուրդ են հարցնում գրքերից, հետո խնդրում են, որ կարդամ իրենց համար, երբ սովորում ու համակերպվում են, որ անընդհատ նկարում եմ, չնայած՝ նկարվել չեն սիրում, երբ նամակներ են գրում ինձ, երբ վազում են փաթաթվելու ու գրկելու, երբ պատմում են իրենց երազանքներից, երբ երազում ենք միասին․․․․․ Միգուցե ձեզ մանրուքներ թվան, բայց ես համոզված եմ, որ սերը մանրուքներում է, որ նկատվում է։

 
 

***

Ես սիրում եմ մանկանալու և նորից երազելու հնարավորությունը։ Դպրոցը ոչ միայն գիտելիքների դարան է, այլև աշակերտների հուշերի և երազանքների պահուստ, որտեղ տարին տարվա վրա ավելանում են նվիրական երազանքները։ Վերադառնալով դպրոց՝ հնարավոր է վերհիշենք հեռու օրերում մնացած երազանքները կամ գտնենք նորերը։ Դպրոցի առօրյան ինձ տվեց վաղուց մոռացված մի զգացում ` պատկանելիություն և ներգրավվածություն։ Դասավանդելիս բացահայտում եմ ինձ համար նոր մտքեր, որոնք չէի նկատել սովորելու ընթացքում և բացում եմ մաթեմատիկայում դռներ, որոնք չէի բացել։ Օրվա փոքրիկ մանրուքները դարձնում են մեզ իրապես երջանիկ։ Ես սիրում եմ այդ երջանկությունը։

***

Սկսել եմ դպրոցի լռությունը սիրել․․․․առաջ պատասխան կունենայի։

 
 

***

Սիրում եմ երեխաներին զարմացնելը, նոր գիտելիք տալը։ Սիրում եմ դիտել իրենց հիացմունքը, երբ հասկանում են, որ իրենց հեռախոսներով, պլանշետներով ևս կարելի է դաս անցկացնել ու գիտելիք ստանալ։ Սիրում եմ աշակերտներիս հետ ընկերանալը, երբ կարողանում ենք վստահել իրար, ստեղծել նորը, լավը։

 
 

***

Որպես ուսուցիչ՝ ես իմ մեջ սիրում եմ առաջինն աշակերտներիս իմը, իմ մի մասնիկը համարելը, նրանք բոլորը` անկախ տարիքից, բնավորությունից իմ երեխաներն են։

Սիրում եմ իմ մեջ նրանց մասին հոգ տանելը, նրանց տարբեր հանգամանքներում ցույց տալը, որ մարդկային հատկություններից, որակներից վեր աշխարհում ոչինչ չկա։

Սիրում եմ, երբ բարկանում եմ, մեկ-մեկ՝ ընկճվում, բայց անսահման կարոտ եմ զգում հետո թե՛ նրանց և թե՛ իմ աշխատանքի հանդեպ։

Ես սիրում եմ իմ օբյեկտիվությունը և դրանով հանդերձ միշտ երեխաներիս փորձում սովորեցնել, որ պետք է արդարացի կերպով կարողանանք վերլուծել ինքներս մեզ ու մեր արարքները։

Ես սիրում եմ ինձ դպրոցում, որովհետև ես երեխաներիս հետ այն եմ, ինչ կամ իրականում՝ առանց ավելորդությունների ու ձևականությունների։

 


Շարքը պատրաստել և Ուսուցիչ-առաջնորդների
սրտի խորքերն է թափանցել Ուսուցիչ-առաջնորդ
Անահիտ Բդոյանը
Արաքս գյուղ, Արմավիրի մարզ

 
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԵՎ «ԶԱՆԳԱԿ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՋԱՆՔԵՐԸ | TEACH FOR ARMENIA AND ZANGAK PUBLISHING HOUSE HAVE UNITED THEIR EFFORTS

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԵՎ «ԶԱՆԳԱԿ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՋԱՆՔԵՐԸ՝ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ

Քանի որ նախաձեռնՀամայնքներում կրթական ոլորտի բարելավմանն ուղղված ակտիվ համագործակցության շրջանակներում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը և «Զանգակ» հրատարակչությունը միավորեցին իրենց ուժերը՝ խթանելով ընթերցանությունը Աբովյանի թիվ 8, Վաղարշապատի թիվ 1 և Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցներում։ ության նպատակն էր աջակցել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Կրթությունն արտակարգ իրավիճակներում» ծրագիրը, ընտրվեցին այն դպրոցները, որտեղ սովորում են Արցախից բռնի տեղահանված մեծ թվով աշակերտներ: 

«Զանգակ» հրատարակչության աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնության կարևորագույն նպատակներն են համայնքներում սոցիալական տարբեր շերտերի ինտեգրացիան, աշակերտների շրջանում ընթերցանության խթանումն ու գրքերի քննարկման մշակույթի ձևավորումը: Վերոնշյալ դպրոցներում կազմակերպվեց երեք փուլից բաղկացած հանդիպումների շարք, որտեղ աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու «Զանգակ» հրատարակչության կողմից նվիրաբերված 100 գրքերի ընտրանուն:

Յուրատիպ ձևաչափ ունեցող այս հանդիպումները նպաստում են համայնքի ներգրավմանը և բաց երկխոսությանը գրքերում ներկայացվող ամենատարբեր թեմաների շուրջ. սեր, կարեկցանք, հոգատարություն կենդանիների նկատմամբ և այլն: Բոլոր հանդիպումները փոխկապակցված էին՝ քայլ առ քայլ խորացնելով մասնակիցների կողմից գրականության ըմբռնումը, ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը։ Դե իսկ ամփոփիչ հանդիպմանը եղավ նախապես հանձնարարված գրքի շուրջ թիմային աշխատանք՝ գիրքը լավագույնս ներկայացնելու հնարավորությամբ։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Զանգակ» հրատարակչությանը ծրագրիը նախաձեռնելու և իրականացնելու համար։ Համատեղելով ընթերցանությունն ու համայնքային ներգրավվածությունը՝ այն ոչ միայն նպաստում է աշակերտների շրջանում ընթերցանության խթանմանը, այլև ամրապնդում է համայնքի հետ իրենց կապը՝ ևս մեկ անգամ ցույց տալով կրթության վերափոխիչ ուժը:


TEACH FOR ARMENIA AND ZANGAK PUBLISHING HOUSE HAVE UNITED THEIR EFFORTS TO UNLEASH THE POTENTIAL OF COMMUNITIES.

In a concerted effort aimed at improving the educational landscape within communities, Teach For Armenia and Zangak Publishing House have forged a partnership to promote reading in primary schools, including No. 8 in Abovyan, No. 1 in Vagharshapat, and No. 3 in Masis. These schools were specifically selected as part of the initiative to support Teach For Armenia’s emergency response, targeting schools with a significant number of forcibly displaced students from Artsakh.

The primary objectives of this initiative, supported by Zangak Publishing House, include the integration of various social strata within communities, fostering a culture of reading among students, and encouraging discussions about books. A series of meetings, organized into three stages, were held in the aforementioned schools, providing students, teachers, and parents with the opportunity to familiarize themselves with a selection of 100 books donated by Zangak Publishing House.

These meetings, held in a unique format, promote community engagement and open dialogue on a wide range of topics presented in the books, such as love, compassion, and caring for animals. Each meeting built upon the previous one, deepening participants' understanding, engagement, and interest in literature. Additionally, the final meeting included teamwork focused on a pre-selected book, allowing participants to present the book in the best possible way.

We express our sincere gratitude to Zangak Publishing House for initiating and implementing this program. By combining reading with community involvement, it not only fosters a love for reading among students but also strengthens their connection with the community, showcasing once again the transformative power of education.

ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՎԱՍԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
 


Առավոտյան բոլորս սրտատրոփ սպասում էինք երեխաներին, իսկ ժամացույցը չէր շտապում ազդարարել դասի սկիզբը։
Մենք՝ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, դպրոցի բակում հավաքված՝ փուչիկներն ու դրոշակները թափահարելով՝ դիմավորում էինք դպրոց ներս մտնող երեխաներին ու նրանց հարազատներին։ Տնօրենը ողջույնի ոգեշնչող խոսքեր էր ասում, հնչեցնում աշակերտների անունները, դասարանը և դասղեկների անուները։ Ժպիտի ոչ մի ծալք չէր նշմարվում հավաքվածների երեսներին։
Սա սովորական ուսումնական տարեսկիզբ չէր, սեպտեմբերի մեկ չէր, հոկտեմբերն էր, իսկ աշակերտներն, ում համար կազմակերպել էինք տարվա երկրորդ Գիտելիքի օրը՝ արցախցի երեխաներն էին։

Մեկ օր առաջ, երբ տնօրենը խորհրդակցություն հրավիրեց և տեղեկացրեց, որ հաջորդ օրվանից մեր դպրոց են հաճախելու արցախցի աշակերտներ, առաջարկեցի՝ Գիտելիքի օրվա պես դիմավորենք երեխաներին՝ փուչիկներով, դրոշակներով ու ժպիտով, ով գիտե՝ քանի օր են հասցրել զգալ, որ դպրոցական տարին սկսվել է…
Ժպիտի նշաններ, ինչպես ասացի, չկար փոքրիկների ոչ դեմքին, ոչ աչքերում։
Նրանց նոր դասղեկները հերթով մոտենում ու գորովանքով բռնում էին իրենց նոր աշակերտի ձեռքն ու ուղեկցում դասարան։

Արցախի կորուստը նոր փորձությունների շրջափուլ էր ու իմ դասավանդման մեջ փոփոխությունների մի նոր սկիզբ։

Ես ևս մոտեցա ու գրկեցի իմ աշակերտուհուն, ով երկրորդ դասարանի սան է։ Ծանոթացանք.
—Որտեղի՞ց ես եկել,- հարցնում եմ։
—Ղարաբաղից,- ասում է, երևի մտածում է, որ բնակավայրով չեմ տարբերի։
—Լա՞վն է մեր դպրոցը, - հարցնում եմ, լռում է։
Հասանք դասարան, որտեղ արդեն երեխաները մեզ դիմավորեցին ծափերով, փուչիկներով ու դրոշակներով։ Անհանգիստ էի՝ ինչպես կհարմարվի աղջիկը նոր դասարանին։ Մի քանի օրից դասամիջոցին նկատեցի, որ իր նոր ընկերներին ցույց է տալիս իր նոր իրերը՝ տետր, պայուսակ, և փայլուն ու մեծ աչուկներով ժպտում է։

Անցան օրեր։ Մեր դասարան եկան ևս երկու արցախցի աշակերտ. մի տղա, հետո էլի մի աղջիկ։

Տղան դժվար էր հարմարվում, ընդհանրապես չէր խոսում։
Զրուցեցի մայրիկի հետ, ասաց, որ կխոսի երեխայի հետ։
Հաջորդ օրը պատմեց՝
« Ասում եմ՝ Կամո՛, ինչու՞ չես խոսում դասերի ժամանակ, չես պատասխանում հարցերին։
Երեխաս տխուր նայում է ինձ՝ 

–Վախումըմ մեր լյուզուն մննաս քցիմ(վախենում եմ մոռանալ մեր լեզուն)։ 

Էլ ի՞նչ ասեի նրան, ընկեր Ասատրյան…»

Այս դեպքն ինձ հանգիստ չէր տալիս, գիտեի, որ պարզապես համոզելով չի ստացվելու, այլ, նոր բան է պետք։
Այս մտքերով էի, երբ մասնակցեցի «Դասավանդի՛ր, Հայաստանի» ու ԿԻՔՆ նախաձեռնության կողմից իրականացվող «Արտակարգ իրավիճակային կրթություն» ֆոկուս- խմբային քննարկմանը։
Դեռ ճանապարհին մտածում էի՝ տեղում է պետք անել ամեն ինչ, գործել է պետք։ Ապահովել հավասար (=) կրթությունը բառեր չեն, հիմա է ժամանակը։

Չորրորդ դասարանում ևս արցախցի աշակերտներ ունեմ՝ մեկ տղա և մեկ աղջիկ։ Տղան ի սկզբանե շատ ակտիվ էր, կոմպլեքսներ չուներ։ Աղջնակը չէր խոսում ու անընդհատ խուսափում էր դաս պատասխանելուց։ Ու դա ոչ միայն իմ դասաժամին էր, այլ մնացած բոլոր դասերի ընթացքում։ Արցախցի երեխաներին խնդրեցի, որ իրենց ծնողների կամ ավագ քույր-եղբայրների հետ Արցախի բարբառով բառեր գրեն և նշեն գրական հայերենով բացատրությունը։
Հենց այդպես՝ ծնող, աշակերտ, ուսուցիչ համագործակցությամբ էլ դասարաններում ստեղծեցինք «Բարբառը մեր հարստությունն է »  խորագրով պաստառը։ 

Դասամիջոցներին երեխաները մեկը մյուսին սովորեցնում են բարբառային և գրական բառերը, զվարճանում են, իրենց սիրելի խաղն է դարձել։
«Բարբառը մեր լեզվի հարստությունն է», - գոչում են թոթով լեզվով, բայց մեծի պես։
Ալինան պատմում է, որ, երբ պաստառի վրա գրում էին բառերն իրենց համարժեքներով, արցախցի Սեդան ուղղել է՝ «ը» տառն էլ պետք է գրել «ձմեռ-ծըմեռնը» բառազույգի դեպքում, որ ճիշտ արտասանենք։
—Ընկեր Ասատրյան, բառազույգերից իմ ամենասիրածը «վատ եմ-փիսում»-ն ա, ասում է Քնարիկն ու Սեդայի հետ ծիծաղում են։
Մերին ասում է՝ «Ես գիտեմ, որ մեզ մոտ ամյալա կյամ ամեն ինչ»։
Ես էլ գիտեմ, որ «ամալ ա կյամ», ու հենց այդ վստահությամբ եմ հաճախ իմ շատ աղքատիկ արցախյան բառապաշարով արձագանքում երեխաների հարցերին. այդ պահերին սիրտս լցվում է արցախցի աշակերտների աչքերի փայլից։ Մի բառ, ու երեխաներն ասես ավելի շատ են իրենց իրե’նց հայրենիքում զգում։

Հիմա, երբ հետ եմ նայում, այս փոքրիկ հնարներով մի քանի խնդիր լուծեցինք։
Արցախցի աշակերտներս այժմ ազատ ու անկաշկանդ շփվում են դասընկերների հետ, փորձում են ակտիվ լինել դասերին։ Մյուս երեխաներն էլ նոր բարբառ են սովորում, ավելի ընկերասեր, ապրումակցող են դարձել։  Նույնիսկ դասընկերների անզգույշ ակնարկների դեպքում դիտողություն են անում։ Վերջերս, երբ  Սեդան պատմում էր դասը և «կաթի վրա ջուր էր լցնում»-ի փոխարեն ասաց «կաթի վրա ջուր էր ածում», դասընկերներից մեկը փռթկացրեց։ Ես կանգնեցի տղայի կողքին, որ Սեդան չնկատի, իսկ նա չշարունակի։ Կողքի նստարանին նստած տղան ասաց՝ «Հա՜, ի՞նչ, բարբառով է ասում»։ Ժպտացի, չարաճճին հասկացավ իր սխալը՝ «Վայ, ախր մենք ուրիշ բանին ենք ածել ասում, ես էլ ասում եմ՝ էդ ինչպես ա լինում»։ 

   Չնայած դժվարություններին ու փորձություններին, ես վստահ եմ, որ եթե մի քիչ նվիրում, սեր ու ուշադրություն տածենք ու նրբանկատություն «ածենք» մեր խոսքի սկզբում, վերջում ու մեր վարքում, կօգնի, որ մեր հայրենակիցները, գոնե փոքրիկները, հավասար կրթություն ստանան ու լրացնեն բաց թողածը՝ շարժվելով առաջ։ Չվախենալով, որ կկորցնեն իրենց լեզուն, որովհետև վստահ կլինեն, որ ուրյանց լեզուն մեր լեզուն էլ է, ու մերն՝ ուրյանցը։



Պատմությունը և լուսանկարները՝
Ուսուցիչ-արաջնորդ՝
Աստղիկ Ասատրյանի
Արալեզ գյուղ, Արարատի մարզ

 
ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ. «ԿԱՅԾ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ | A YEAR OF TRANSFORMATION AND ACHIEVEMENT: KAITS SOCIAL INNOVATION INCUBATOR
 

«Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործունեության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորը։ Նմանատիպը չունեցող այս հարթակը «Դասավանդի´ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպաններին և երկրորդ տարվա Ուսուցիչ-առաջնորդներին հնարավորություն է տալիս մշակել և իրականացնել կրթական ոլորտի իրենց բեկումնային գաղափարները՝ ստանալով համապատասխան ֆինանսավորում և աջակցություն: «Կայծ»-ը բաղկացած է երեք հիմնական փուլերից՝ Նախնական, Նախատիպային և Մեկնարկային, որոնցից յուրաքանչյուրը նպատակ ունի կյանքի կոչելու շրջանավարտների նորարարական լուծումները: 

2023 թվականին «Կայծ»-ի գործունեության մեջ տեղի ունեցան էական և նշանակալից փոփոխություններ։ Սեպտեմբերին ներկայացվեց «Կայծ»-ի նոր մոդելը, որն իր մեջ է ներառում մի շարք նորամուծություններ։ Ամենակարևորներից է ծրագրին դիմելու ավելի օպտիմալացված գործընթացը։ Նախնական փուլն իրենից ներկայացնում է ինքնուրույն ուսումնառության մոդուլներ, որոնց վերջնարդյունքը բոլոր պահանջներին համապատասխանող փիթչ-սահիկի պատրաստումն է։ Այս փուլին կարող են միանալ բոլոր հետաքրքրված թեկնածուները։ Դրանից հետո մասնակիցները կարող են դիմել կամ Նախատիպային, կամ Մեկնարկային փուլին՝ կախված նրանից, թե ինչ փուլում է գտնվում իրենց ծրագիրը։  

2023 թվականի կարևոր ձեռքբերումներից էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը։ Համագործակցության շրջանակներում ընկերությունը հովանավորեց «Կայծ»-ի Նախատիպային փուլը, որտեղ թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը՝ համապատասխան ֆինանսավորում ստանալու նպատակով։

Տարին լի էր մասնակիցների համար պարբերաբար անցկացվող խորհրդատվություններով, ուսումնառության տարատեսակ մոդուլներով, հանդիպում-սեմինարներով և թեմատիկ այլ միջոցառումներով։  

Ուրախ ենք արձանագրել, որ թե’ Նախատիպային և թե’ Մեկնարկային փուլերում ունեցանք հաղթողներ։ Դրանք են ուսուցիչների համար նախատեսված «Նոր Դաս» հավելվածը և «ԴՈՒ ԷԼ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը։  
2024 թվականին «Կայծ»-ը էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի՝ խթանելով կրթական ոլորտի նորարական ապագան և աջակցելով այդ ապագայի տեսլականն ունեցող բեկումնային գաղափարները։ «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորի մասին կարող եք կարդալ այստեղ։


Kaits Social Innovation Incubator, an integral component of Teach For Armenia, provides a unique platform for its Alumni-Ambassadors and second-year Teacher-Leaders. This distinctive initiative enables them to develop and implement innovative educational ideas, backed by necessary funding and support. Kaits encompasses three primary tracks: Pitch, Prototype, and Launch, each designed to assist participants in bringing their innovative solutions to life.

In 2023, Kaits underwent significant advancements. The introduction of a revamped Kaits model in September marked a milestone, incorporating several enhancements. A notable improvement was the streamlined application process, making program participation more accessible. The Pitch track includes self-learning modules culminating in a well-prepared Pitch presentation. This phase is open to all interested candidates. Subsequently, participants can opt for either the Prototype or Launch track, depending on their project's development stage.

A key highlight of 2023 was the partnership with HSBC Bank Armenia CJSC. This collaboration involved sponsoring Kaits’s Prototype track, where candidates showcased their projects for potential funding.

The year was replete with regular participant consultations, diverse training modules, meetings, seminars, and other relevant events. We proudly announce our winners in both the Prototype and Launch tracks: the "Nor Das" teacher application and the socio-educational public organization "Du El".

Looking ahead to 2024, Kaits is committed to further fostering innovation in the educational sector. We aim to support groundbreaking ideas that envision a progressive educational future. Discover more about Kaits here.