ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ.
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 
associates03.jpg
 

 2013 թվականին հիմնադրվելուց ի վեր՝ «Դասավանդի'ր, Հայաստանը»-ը հարուստ փորձ է կուտակել՝ ղեկավարելով լայնածավալ նախագծեր, որոնք դրական ազդեցություն են ունեն ողջ երկրով մեկ։ Մեր աճին զուգընթաց՝ զարգանում է մեր առաքելության շուրջ համախմբված մասնագետների ցանցը:

Հասարակական ոլորտում գործընկերության ծրագիրը ստեղծվել է հատուկ «Դասավանդի’ր, Հայաստանի»-ի շրջանավարտների համար (այսինքն՝ մարդկանց, որոնք ավարտել են մեր երկամյա ծրագրերից որեւէ մեկը), որպեսզի վերջիններս խորացնեն իրենց հմտությունները ոչ առևտրային կառավարման տարբեր ասպեկտներ ղեկավարելու համար:

ՔանիորՀայաստանիշահույթչհետապնդողէկոհամակարգըշարունակումէամրապնդվել, «Դասավանդի’ր, Հայաստան»-ընպատակունիխթանելայսաճը՝տրամադրելովտաղանդներև հնարավորություն ստեղծում մեր շրջանավարտների համար առաջարկել իրենց հմտությունները որպես մասնագետներ, ֆրիլանսերներ և խորհրդատուներ:

 

 ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ

Նախ՝ մենք օգնում ենք մեր գործընկերներին հաստատվել որպես ֆրիլանսերներ (որպեսզի նրանք ավելի մեծ ճկունություն ունենան իրենց հմտությունները շահույթ չհետապնդող էկոհամակարգում օգտագործելու համար):

Երկրորդ՝ մեր գործընկերները մասնակցում են «Դասավանդի՛ր Հայաստան»-ի մեկամյա ինտենսիվ հետավարտական ծրագրին կազմակերպության բաժիններից մեկում:

Երրորդ՝ մեր գործընկերները կից աշխատում են մենթոր ուսուցիչների հետ, որոնք հետավարտական ծրագրերի շրջանակներում ապահովում են նրանց շարունակական ուսուցումն ու առաձնորդությունը:

 
 

Չորրորդ՝ մենք կազմակերպում ենք մասնագիտական զարգացման հնարավորություններ։

Հինգերորդ՝ հետավարտական ծրագրի ավարտին մենք տրամադրում ենք մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն՝ օգնելու մեր գործընկերներին բացահայտել այն ուղիները, որոնցով նրանք կարող են շարունակ կիրառել իրենց
հմտությունները։

 

ՈՐՈ՞նՔ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐԸ

Ծրագրի միջոցով գործընկերներն աշխատում  են կազմակերպության տարբեր ստորաբաժանումներում՝ համաձայն իրենց մասնագիտական պատրաստվածության աստիճանի, ինչպես նաև կարիերայի ձգտումների: Տեղաբաշխումներն իրականացվում են հետևյալ բաժիններում`

Գործադիր և ավագ առաջնորդների աջակցություն ⦿ Հանրային համագործակցություն ⦿ Մասնավոր գործընկերություններ ⦿ Մարքեթինգ և հաղորդակցություն ⦿ Գրաֆիկական դիզայն ⦿ Ֆինանսներ և գործառնություններ ⦿ Մարդկային ռեսուրսներ ⦿ Տաղանդների հավաքագրում ⦿ Տաղանդների ընտրություն ⦿ Տվյալներ և ազդեցություն ⦿ Ծրագրի ձևավորում ⦿ Ծրագրի աջակցություն


Ի՞ՆՉ Է ՆԵՐԱՌՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հասարակական ոլորտում գործընկերության ծրագրի նպատակն է պատրաստել մեր շրջանավարտներին՝ ղեկավարելու նախագծեր կամ խորհրդակցություն տրամադրելու կազմակերպություններին՝ նոր ծրագրեր դիտարկելիս: Այդ նպատակով «Դասավանդիր, Հայաստան»-ն իր գործընկերներին վերապատրաստում է հետևյալ թեմաների շրջանակներում`

Աշխատել որպես խորհրդատուներ, փորձագետներ և խորհրդականներ շահույթ չհետապնդող բաժնում ⦿ Մշակել նախագծային առաջարկներ ⦿ Սահմանել ՍՄԱՐԹ նպատակներ այն նախագծերի համար, որոնք նրանք մտադիր են ղեկավարել ⦿ Մշակել գնահատման գործիքներ ⦿ Ստեղծել ծրագրի համապարփակ պլաններ ⦿ Հեշտացնել հաճախորդի հետ խորհրդակցական գործընթացը ⦿ Վերլուծել ՍՄԱՐԹ նպատակները՝ օգտագործելով գնահատման գործիքները ⦿ Գրել համապարփակ հաշվետվություններ՝ արդյունքները ցուցադրելու համար ⦿ Պատրաստել հաշիվ-ապրանքագրեր և կառավարել հաշվապահական հաշվառումը:


ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ

Հասարակական ոլորտում գործընկերության ծրագիրը վճարվող, հետավարտական կրթություն ստանալու հնարավորություն է: Հետավարտական ծրագրի շրջանակներում գործընկերները կարող են ակնկալել ամսական 200,000 ՀՀ դրամ (համախառն) վարձատրություն՝ մեկ տարի շարունակ: Գործընկերության ծրագիրը մշակվել է հատուկ այն անհատների համար, որոնք շարունակում են դասավանդել կամ ներգրավված են կրթության ոլորտի այլ աշխատանքներում։ Մեկամյա ծրագրի ընթացքում գործընկերոջից ակնկալվում է շաբաթական մոտավորապես 20 ժամ աշխատանք՝: Քանի որ մեր նպատակն է օգնել գործընկերոջն աշխատել ամբողջ էկոհամակարգում՝ որպես մասնագետ և խորհրդատու, մեր թիմերը ձգտում են հնարավորինս ճկուն լինել, երբ խոսքը վերաբերում է ծրագրի պահանջներին, որպեսզի նրանք կարողանան լրացուցիչ նախագծեր ձեռնարկել նաեւ «Դասավանդի’ր, Հայաստան»-ից դուրս։

green.jpg
 

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

 
 
 
 
blue001.jpg