ԴԱՍԱՎԱՆԴՈՒ՞Մ ԵՍ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՐՊՈՑՈՒՄ։

ԱՇԽԱՏՈՒ՞Մ ԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ։ 

ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՍ ՆՈՐ ԹԱՓ ՀԱՂՈՐԴԵԼ ՔՈ ԿԱՐԻԵՐԱՅԻՆ։

ՀԱՎԱՏՈՒ՞Մ ԵՍ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ։ 

ՈՒՐԵՄՆ, ՄԻԱՑԻ՛Ր «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-ԻՆ։

 
in-service-teachers01.jpg

ԿՐԹԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋ ԴՆՈՂ ՇԱՐԺՈՒՄ


 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը համոզված է, որ բոլոր երեխաներն ունեն իրավունք ստանալու գերազանց կրթություն՝ անկախ իրենց բնակության վայրից ու սոցիալական կարգավիճակից։ 

Մենք նաև համոզված ենք, որ պետք է կրթության ողջ համակարգում կրթենք այնպիսի առաջնորդներ, որոնց օգնությամբ այդ համակարգում կհասնենք համընդհանուր փոփոխությունների։ 

Այդ նպատակին հասնելու համար «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ցանկանում է հավաքագրել նոր մասնագետների` միևնույն ժամանակ գործընկերություն հաստատելով արդեն իսկ գործող ուսուցիչների հետ, որպեսզի նրանց վերապատրաստի ու աջակցի իրենց աշխատանքում։ 

Համակարգային փոփոխությունները կարող են լինել հիմնավոր միայն այն դեպքում, եթե մենք օժանդակենք արդեն իսկ հանրակրթական համակարգում աշխատող մասնագետներին՝ միաժամանակ ներգրավելով այլոց մեր աշխատանքում։

 

Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ։

 

Առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, որոնք կցուցաբերեն հանձնառություն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնարար սկզբունքների հանդեպ, որոնք արտացոլում է կազմակերպության «Քոչարին»։ Ի լրումն` մենք փնտրում ենք այնպիսի անհատների, որոնք ունեն զարգացման ու առաջխաղացման ձգտում, կարող են լուծել բարդ խնդիրներ և կգնան սովորելու և մասնագիտական աճի ճանապարհով։

ԻՄԱՑԻ՛Ր ԱՎԵԼԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

 

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ


 

Դու արդեն իսկ պետք է դասավանդես հանրակրթական դպրոցում (2-3 և 5-12 դասարանների համար):

Դու պետք է դասավանդես գյուղական համայնքում:

Ծրագրին միանալու դեպքում դու պետք է պատրաստակամ լինես իրականացնելու արտադասարանական միջոցառումներ, իսկ դասավանդման ժամերը  չպետք է գերազանցեն 22 ժամը։

 
 
navy.jpg