ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
ՈՐՊԵՍ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ

 
instructional-leader01.jpg

Մինչ օրս հարյուրավոր անհատներ են ավարտել  մեր երկամյա ծրագրերից որևէ մեկը՝ դառնալով «Կրթության հավասարության դեսպաններ»: Մեր շրջանավարտների ավելի քան 80%-ը շարունակում է իր աշխատանքը մեր առաքելությանն ուղղված ոլորտում, մասնավորապես նրանց 60%-ն աշխատում է դասավանդման, դպրոցի ղեկավարման կամ կրթության կառավարման ոլորտում:

Շրջանավարտների հարցման տվյալներով` մեր 100 շրջանավարտներ նշել են, որ ցանկանում են շարունակել դասավանդել որպես դասավանդման առաջնորդներ՝ այս ուղին դարձնելով «Դասավանդի'ր, Հայաստան»-ի առաջնորդության ամենանախընտրելի ուղիներից մեկը:

ԻՄԱՑԻ’Ր ԱՎԵԼԻՆ ՄԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի՞ՆՉ Է ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

 
instructional-leader02.jpg

 Ինչպես անունն է ենթադրում՝ «դասավանդման առաջնորդությունը» առաջնորդությունն է ուսուցիչների շրջանում։ «Դասավանդման առաջնորդը» դասավանդման նոր մեթոդներ է սովորեցնում մյուս ուսուցիչներին: 

«Դասավանդի'ր, Հայաստան»-ում մենք օգտագործում ենք «Դասավանդման առաջնորդ» տերմինը՝ նկատի ունենալով այն շրջանավարտներին, որոնք դասավանդում են ռազմավարական գործընկերությունների և հատուկ նախագծերի միջոցով: Մեր Դասավանդման առաջնորդները դասավանդում են կես օրվա գրաֆիկով: Օրվա մյուս հատվածում նրանք օգնում են ղեկավարել կրթական հատուկ նախագծեր:

 
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
 
 
 

ԼԻԱՆՆԱ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
«Սերունդի» Դասավանդման առաջնորդ
Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցի Թախտայի մասնաճյուղ

««Սերունդը» հետաքրքիր ճանապարհորդություն է, որը որպես ուսուցիչ քո ամբողջ ներուժը բացահայտելու հնարավորություններ է ընձեռում ։ Ուսուցիչ, որը խրախուսում է իր աշակերտներին իրենց կյանքի ուղին ապրել ՝ պահպանելով մարդկային արժեքներն ու շարունակական ինքնակատարելագործումը»։

 

 
 
 

ԳԵՒՈՐԳ ՂԱՄԲԱՐՅԱՆ
«Սերունդի» Դասավանդման առաջնորդ
Իջևանի գիմնազիա

««Սերունդի» հետ ես սկսեցի դիտարկել ոչ միայն երեխային, այլև դպրոցական միջավայրը: Ամեն անգամ բացահայտելով երեխաներին՝ ինքս ինձ եմ բացահայտում, և շատ կարևորում եմ այն, որ հնարավորություն ունեմ նպաստելու դպրոցի ակադեմիական միջավայրի բարելավմանը: Իմ հիմնական նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որն ուղղված կլինի մեր երեխաների հատուկ կարիքներին աջակցելուն, որպեսզի նրանք ստիպված չլինեն հարմարվել ներկայիս պայմաններին»։

 

 
 
 

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
iWitness-ի նախկին Դասավանդման առաջնորդ

iWitness֊ի հետ համագործակցությունը տվեց ինձ այնպիսի  հմտություններ, որոնք ես չէի ձեռք բերել համալսարանում կամ ինքնակրթվելիս. սովորեցրեց պատմությունն այլ մեթոդիկայով մատուցել աշակերտներին, որ էլ ավելի կարող է նպաստել սովորողների մոտիվացիայի բարձրացմանը։ iWitness֊ը սովորեցրեց համակարգված, կանոնավոր ու յուրահատուկ, բայց արդյունավետ պլանավորել մատուցվող նյութը։ Ամենակարևորը տվեց փորձառություն նաև համագործակցել ու ընկերանալ սփյուռքահայ հայրենակցի հետ, որը կիսվում էր իր փորձով ու զուգահեռներ էինք տանում Հայաստանի ու ԱՄՆ֊ի կրթական համակարգերում։

 

 
 
 

ԱՐՄԻՆԵ ԽՈՒԴՈՅԱՆ
Դարբնիկում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱՓԳՀ) նախկին Դասավանդման առաջնորդ

«Ես Արմինեն եմ: Երկու տարի Արշալույս գյուղում  դասավանդելուց հետո, տեսնելով թե ինչ փոփոխություններ են հնարավոր համայնքներում ունենալ «Դասավանդի’ր, Հայաստանի»-ի մոտեցումներով, ես ավելի ոգևորված էի որպես դասավանդման առաջնորդ Դարբնիկի դպրոցում աշխատելու։ Համայնքը փոքր է, բայց ամեն գյուղի նման իր յուրահատկությունն ունի և ամեն գյուղի նման՝ փայլուն աչքերով, լավատեսությամբ ու սպասումով  լցված երեխաներ։ Հենց երեխաների հետ մենք կարողացանք ստեղծել մեր «Անկյունը»՝  ոչ ֆորմալ կրթական սենյակը։ Այստեղ կազմակերպում  էինք քննարկումներ, տարբեր խմբակներ,  կարդում էինք գրքեր, սեփական համայնքի զարգացմանը նպաստող ծրագրեր մշակում: Հենց այդպես էլ ծնվեց կրթական խաղ ստեղծելու միտքը: Խաղը ծանոթացնում է  մշակութային բազմազանությանը, գենդերային խտրականությանը, հասարակության կարծրատիպերին և դրանց բացասական հետևանքներին։ Խաղը մեզ դարձրեց ավելի հանդուրժող: Ուրախ եմ, որ  հնարավորություն ունեցա որպես դասավանդման առաջնորդ ևս իմ ներդրումն ունենալ կրթության միջոցով փոփոխություններ բերելու ճանապարհին։ Իսկ փոփոխությունները, որոնք ուղղված են մեր գյուղական  համայնքների զարգացմանը, ամրացնում են մեր պետության հիմքերը»:

background.jpeg

Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Սերունդ

«Սերունդի» միջոցով «Դասավանդի'ր, Հայաստան»-ը նպատակ ունի պատրաստելու դպրոցի ղեկավարների հաջորդ սերունդը: Դրա համար հիմնադրամը յուրաքանչյուր «Սերունդ» դպրոցում տեղակայում է իր լավագույն ուսուցիչներին՝ շարունակելու իրենց աշխատանքը որպես Դասավանդման առաջնորդներ:

iWitness

Շոա հիմնադրամի միջոցով Հարավային Կալիֆորնիայի համալսարանի iWitness ծրագրի հետ համագործակցությամբ՝ նախկին դասավանդման առաջնորդները մշակել են դասեր, որոնք ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության սոցիալ- հուզական ազդեցությունը և հայերի ջարդերը Ադրբեջանում:

ԹՈՒՄՈ տուփեր

Քանի որ Թումոն ընդլայնում է իր Թումո տուփեր ծրագիրը ողջ երկրով մեկ, «Դասավանդի'ր, Հայաստան»-ը նպատակ ունի իր Դասավանդման առաջնորդներին հնարավորություն տալ աշխատել որպես ուսուցանող մարզիչներ գյուղական համայնքներում՝ Թումոյի հետ միասին։

 

 

ԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

 
 
 
 
blue001.jpg