TEACH FOR HOPE

 
 
 

Planting Hope for the Future

 
 
 
 
 
 
hope.jpg
 
 


“You can cut all the flowers but you cannot keep Spring from coming.”

- Pablo Neruda

 


Education has the power to heal. By providing our students with agency and filling their hearts with hope, we can build resilience. Through their leadership, we can transform communities across the nation, and build a brighter future for Armenia. In short, we must Teach For Hope.

Childhood is a critical time for neurological development, and sustained toxic stress can negatively impact the architecture of a child’s brain. At Teach For Armenia, this is why we believe that social emotional learning must be at the forefront of education, especially for students who have been negatively affected by conflict.

Furthermore, study after study, psychologists have observed the ripple effect that transgenerational trauma can have on societies that have experienced crisis. For Armenians around the world, the recent conflict has caused tremendous anguish. The Armenian Genocide continues to echo throughout the nation’s collective consciousness, reverberated further by the Baku and Sumgait Pogroms that happened a mere 30 years ago. Like a scab that has not had the chance to heal, the war opened up historical wounds.

According to the Ministry of Education, Science, Culture, and Sports, more than 24,000 students are out of school as an outcome of the war. Amid persistent bombardment of civilian centers, students were transported to safer locations, making it difficult for students to stay engaged with their teachers and peers. Meanwhile, students living along Armenia’s eastern borders were directed to take refuge in underground shelters. This posed a tremendous disruption to learning, only amplifying the negative impact of COVID-19 on education.

Even with the current ceasefire, the extent to which students will be able to return home is uncertain. In order to prevent additional learning loss, Teach For Armenia is in the process of re-engaging our students. At present, Teach For Armenia is organizing teams of emergency education responders who will work with students who have been affected by the war and provide wrap around support. Through a current partnership with the government of Tavush, we will immediately support 300 students. By collaborating with other regional stakeholders across the country, our goal as an organization is to reach at least 1 out of every 10 students who are now out of school due to the conflict.

Lastly, Teach For Armenia will continue its efforts to end the digital divide. We aim to equip students from the affected area with devices and internet connectivity so that our Teacher-Leaders can resume their daily lessons by leveraging Change-Based Learning. Our ultimate goal is to foster hope and resilience by enabling conflict-affected students to lead Community Impact Projects, just like Mane from Choratan. By providing our students with resources and support necessary to drive change, we believe that we can help our students to overcome trauma and loss. All of this is in addition to the work that is already being done around trauma-informed teaching, supported by our initial emergency response

At Teach For Armenia, we believe that providing students with agency during times of crisis can aid in the healing process. By giving our students the space to lead and rebuild hope, we will plant hope for the future. Like Pablo Neruda once wrote: “You can cut all the flowers but you cannot keep spring from coming.”

Would you like to help plant hope for the future? Here are the ways that you can help:

  • Join the movement to end educational inequity! More than ever, our students need innovative leaders who will ensure that they receive an excellent education. If you are interested in becoming a Teacher-Leader, applications are now open for the 2021-2022 school year. 

  • For individuals who have the capacity to help right away, consider applying to serve as an Emergency Education Assistant.

  • Alternatively, if you are an innovator who has an idea that can help students affected by the war, consider joining Káits, our Social Innovation Incubator.

  • Lastly, if you would like to support the Teach For Hope initiative monetarily, then visit: http://teachforhope.funraise.org/.

  • To learn more about the Teach For Hope effort, please email alexander@teachforarmenia.org.



Ապագայի հանդեպ հույս սերմանելով

Կրթությունը վերականգնելու ուժ ունի: Մենք կարող ենք լինել դիմացկուն, եթե մեր աշակերտներին փոխանցենք ուժ եւ նրանց սրտերը լցնենք հույսով: Հենց նրանց առաջնորդության շնորհիվ մենք կարող ենք վերափոխել համայնքների կյանքը եւ Հայաստանի համար կառուցել ավելի լուսավոր ապագա։

Մանկությունը մարդու նյարդաբանական զարգացման համար կարևոր ժամանակաշրջան է, իսկ երկարատև վնասակար սթրեսը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի ուղեղի կառուցվածքի վրա։ Ահա, թե ինչու է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի թիմը համոզված, որ կրթության մեջ պետք է գերակայի սոցիալ-զգայական ուսումնառությունը, հատկապես հակամարտությունից տուժած աշակերտների համար։

Ավելին, հետազոտություններում հոգեբանները շարունակաբար դիտարկել են ճգնաժամ ապրած հասարակությունների վրա հարսերնդային տրավմայի ալիքային ազդեցությունը։ Լեռնային Ղարաբաղի ներկայիս հակամարտությունը ողջ աշխարհի հայերի շրջանում առաջացրել է խորը կսկիծ։ Ազգի հավաքական գիտակցության մեջ շարունակում են ապրել Հայոց Եղեռնի հիշողությունները՝ առավել սաստկացնելով ընդամենը 30 տարի առաջ տեղի ունեցած Բաքվի և Սումգայիթի կոտորածների հիշողությունները։ Ներկայիս պատերազմը պատմական վերքերն է թարմացրել՝ ինչպես մի սպի, որը հնարավոր չի եղել բուժել։

Ըստ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության տվյալների ՝ այս պատերազմի հետևանքով 24,000 աշակերտ զրկվել է դպրոց հաճախելու հնարավորությունից։ Քաղաքացիական բնակավայրերի շարունակական ռմբակոծման հետևանքով աշակերտները տեղափոխվել են ավելի անվտանգ վայրեր, ինչը էլ ավելի է բարդացրել ուսուցիչների ու աշակերտների շփումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի արևելյան սահմաններում ապրող աշակերտները պատսպարվել են ստորգետնյա ապաստարաններում։ Այս հանգամանքը հսկայական խոչընդոտ է դարձել ուսումնառության գործընթացի համար՝ կրկնապատկելով կրթության վրա թագավարակի բացասական ազդեցությունը։

Անգամ ներկայիս զինադադարով, որքանով աշակերտները կկարողանան վերադառնալ տուն `անորոշ է ։ Հետագա կրթական կորուստներից խուսափելու նպատակով «Դասավանդի’ր, Հայաստան»-ը մեկնարկել է աշակերտների ներգրավման գործընթաց։ Այժմ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը կազմավորում է մանկավարժների թիմեր, որոնք աշխատելու են հակամարտությունից տուժած աշակերտների հետ։ Տավուշի Մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում մենք անմիջապես աջակցելու ենք 300 աշակերտի։ Մարզային այլ շահառուների հետ աշխատանքների միջոցով մեր նպատակն է օժանդակաել հակամարտությունից տուժած տաս աշակերտից առնվազն մեկի հետ։

Ավելին, «Դասավանդի’ր, Հայաստան»-ը շարունակելու է թվային մեկուսացման հաղթահարմանն ուղված իր ջանքերը։ Մենք նպատակ ունենք տուժած աշակերտներին տրամադրել անհրաժեշտ սարքավորումներ եւ ինտերնետ կապ, որպեսզի մեր Ուսուցիչ-առաջնորդները կարողանան վերսկսել իրենց ամենօրյա դասերը՝ օգտագործելով փոփոխությունների վրա հիմնված կրթությունը։ Մեր վերջնական նպատակն է խրախուսել հույսն ու տոկունությունը՝ հակամարտությունից տուժած աշակերտներին հնարավորություն տալով իրականացնել Համայնքային ներազդեցության ծրագրեր՝ ճիշտ Չորաթանցի Մանեի նման։ Աշակերտներին տալով փոփոխություն կատարելու անհրաժեշտ ռեսուրսներ եւ աջակցություն՝ մենք հավատում ենք, որ նրանք կհաղթահարեն տրավման եւ կորուստը։ Այս ամենն իրականացվում է ի լրումն այն աշխատանքի, որն արդեն արվում է տրավմայի մասին տեղեկացված ուսուցման շրջանակներում ՝ճգնաժամային նախնական արձագանքնման աջակցությամբ։

«Դասավանդի’ր, Հայաստան»-ում համոզված ենք, որ ճգնաժամի պայմաններում աշակերտներին ուժ տալը կարող է էականորեն օգնել վերականգնման գործընթացում։ Նրանց առաջնորդելու եւ վերակառուցելու հնարավորություն ընձեռելով է, որ մենք սերմանելու ենք ապագայի հանդեպ հույսը։ Ինչպես ասել է Պաբլո Ներուդան․ «Դու կարող ես կտրել բոլոր ծաղիկները, բայց չես կարող կանգնեցնել գարնանամուտը»։

Ցանկանում ե՞ք ապագայի հանդեպ հույս սերմանել։ Ահա, թե ինչպես կարող եք աջակցել՝

  • Միացե’ք կրթական անհավասրության հաղթահարմանն ուղղված շարժմանը։ Ավելին քան երբեւէ, մեր աշակերտներն ունեն նորարար առաջնորդների կարիքը, ովքեր կապահովեն նրանց գերազանց կրթությամբ։ Եթե հետաքրքրված եք Ուսուցիչ-առաջնորդ դառնալով՝ 2021-2022 ուսումնական տարվա հայտադիմումների ընդունումն արդեն բաց է։ 

  • Անհատները, ովքեր ուղղակիորեն կարող են աջակցություն ցուցաբերել,  կարող եք դիտարկել Ճգնաժամային կրթության մասնագետի հաստիքը։

  • Որպես այլընտրանք, եթե հակամարտությունից տուժած աշակերտներին աջակցելու գաղափարով նորարար եք,  կարող եք դիմել «Կայծ»-ին՝ սոցիալական նորարարության մեր ինկուբատորին։ 

  • Եվ վերջում, եթե ցանկանում եք աջակցել «Դասավանդիր Առ Հույս» նախաձեռնությանը ֆինանսապես, ապա այցելեք http://teachforhope.funraise.org/ կայք։

  • «Դասավանդիր Առ Հույս» նախաձեռնության մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար, կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել alexander@teachforarmenia.org հասցեով։