ՅՈԻՐԱՔԱՆՉՈՒՐ ՃԱՄԲՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԻՑ

 

 

ՍԿՍԵ՛Ք ՁԵՐ ԿՅԱՆՔԸ ՎԵՐԱՓՈՓՈԽ ՃԱՆԱՊԱՐՀԸ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՀԵՏ

 
33.jpg

ՈՒՆԵ՞Ք ՀԱՅԱՍԱՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐ:
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՇԵՆԱՑՆԵԼ ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ:


ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԲԵՎԷ ՈՒՆԵՆ ՁԵՐ ՊԵՍ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՁԵՐ ԿԱՐԻՔԸ:

 

 

 ԻՆՉՈՒ՞ Է ԿԱՐԵՎՈՐ, ՈՐ ԴՈՒՔ ՁԵՐ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՀԵՏ ՄԵԿՆԱՐԿԵՔ:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձեզի կ՛առաջարկէ առաջնորդութեան իւրայատուկ փորձառութիւն մը: Սփիւռքի հայութեան համար մենք կ՛առաջարկենք ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ, ԴԱՍԱՒԱՆԴԵԼՈՒ եւ ԱՌԱՋՆՈՐԴԵԼՈՒ բացառիկ առիթ:

 


ՎԵՐԱԴԱՐՁ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը տրամադրում է տեղափոխման հետ կապված ֆինանսական աջակցություն և աշխատանքի թույլտվություն ստանալու խորհրդատվություն: ՀԲԸՄ Հայկական վիրտուալ քոլեջի միջոցով դուք կկարողանաք անվճար հայերեն լեզվի դասընթացների մասնակցել: Մենք ձեզ նաև կուղղորդենք այն համայնք, որն առավել կհամապատասխանի ձեր կարիքներին ու ձեր մասնագիտացմանը:

ԴԱՍԱՎԱՆԴՈւՄ

Մեր երկու տարվա ծրագրի շրջանակներում դասավանդելուն զուգահեռ դուք հնարավորություն կունենանք հովանավորի աջակցությամբ մանկավավարժի մագիստրոսի որակավորում ստանալ։ Ի լրումն աշխատավարձի՝ դուք նաև կստանաք ամսական ֆինանսական աջակցություն: Մենք նաև կարող ենք ձեզ անվճար հեռախոս ու ինտներնետ հասանելիության փաթեթ տրամադրել՝ Ucom ընկերության հետ մեր գործընկերության շրջանակներում:

ԱՌԱՋՆՈՐԴՈւԹՅԱՆ

Մեր ծրագրի շրջանակներում դուք կարող եք ունենալ առաջնորդության զարգացման տարատեսակ ծրագրերի մասնակցելու հնարավորություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ Դասավանդիր Բոլորի Համար Գլոբալ Ցանցի միջոցով: Դուք նաև կարող եք ֆինանսավորման դիմել ձեր համայնքում նորարար ծրագրերի իրականացման համար:

 

 

 ՁԵՐ ԱՊԱԳԱՆ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՀԵՏ

Մեր երկու տարվա Առաջնորդության Զարգացման Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կդառնաք Կրթության Հավասարության Շրջանավարտ-դեսպան: «Կրթություն Բոլորի համար» կազմակերպության 50 և ավելի երկրների տասնյակ հազարավոր շրջանավարտների հետ միասին դուք կդառնաք առաջնորդների եզակի գլոբալ ցանցի անդամ:

Միևնույն ժամանակ Շրջանավարտ-դեսպանների աստիճանաբար վերաճում է Հայաստանում և Արցախում կրթական անհավասարությանը վերջ դնող ուժեղ շարժման: Մեր շրջանավարտ դեսպանները ձգտում են լինել օրինակ ծառայող անհատականություններ, որոնք ներկայացնում են մեր Քոչարիի սկզբունքները։ 

Մենք խրախուսում ենք մեր շրջանավարտ դեսպաններին դառնալ առաջնորդներ` կրթության գերազանցության, սոցիալական նորարարության և հանրային կառավարման ոլորտներում։

ԿՐԹԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ


Սերունդ Դպրոցներ նախաձեռնությունը, որն առաջնորդում է  շրջանավարտ դեսպանների թիմը, նորարար դպրոցական մոդել է։ Այն նպաստում է սոցիալ-զգայական զարգացմանը ու Նախագծային ուսուցմանը։   
Իմացեք ավելին…

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Կայծ» Հայաստանի սոցիալական նորարարության ինկուբատորը, Հայաստանի կրթական ոլորտում իր տեսակի մեջ առաջինն է։ Ծրագրի շրջանակներում շրջանավարտ դեսպանները ստանում են մենթորների աջակցություն և կարող են դիմել սեփական բիզնես ծրագրերի ֆինանսական աջակցության համար։ 
Իմացեք ավելին…

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

«Տավուշի Տաղանդ» նախաձեռնության միջոցով շրջանավարտ դեսպաններից ընտրված մի խումբ Տավուշի մարզպետի կողմից նշանակվել է կարևոր պաշտոնների, այդ թվում մարզպետի մամլո խոսնակի ու կրթության փորձագետի պաշտոններում։ Վերջինս ղեկավարում է մարզում արցախցի աշակերտներին ուղղված մարդասիրական օգնության ծրագիրը։

 
 
 
 

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ

«Դասավանդիր, Հայաստան»-ը կֆինանսավորի մանկավարժական կրթություն չունեցող անձանց ուսումը իր գործընկեր համալսարաններից որևէ մեկում, որպեսզի նրանք ստանան մանկավարժի Մագիստրոսի կոչում։

ՄԵՆԹՈՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի յուրաքանչյուր մասնակցի կցվում է մեկ խորհրդատու մենթոր, ով կարող է անհատական աջակցություն ցուցաբերել Ձեզ՝ օգնելով հաղթահարել մարտահրավերներն ու դառնալ փոփոխություններ բերող ուսուցիչ և առաջնորդ։

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Մեր՝ ՈՒսուցիչ-առաջնորդների ամառային ակադեմիան Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարի միջոցով կվերապատրաստի ձեզ Փոփոխության Հենքով Ուսումնառության ուղղությամբ։ Մասնակցելով ճամբարին՝ աշակերտները կարող են ստանալ փոքր դրամաշնորհներ` ծրագրեր իրականացնելու համար։

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրում ձեր ընդգրկման առաջին տարվա ընթացքում մենք կսովորեցնենք ձեզ նախագծերի կառավարում, որպեսզի դուք ծրագրային առաջարկներ մշակեք՝ ուղղված համայնքային զարգացմանը։ Դուք այնուհետև կարող եք դիմել այդ ծրագրերի ֆինանսավորման համար։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅՈՒՆՆԵՐ

Միանալով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմին` ձեզ համար հասանելի կլինի Teach For All գլոբալ ցանցը, որն առաջարկում է առաջնորդություն զարգացնելու լայն հնարավորություններ, այդ թվում Հարվարդի ու Օքսֆորդի համալսարանների հետ գործընկերություն։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

 
 
Untitled-3.png